Սեղմել Esc փակելու համար:
«ՄԱԼԱԹԻԱ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ԱՌՈՂՋԱՊԱՀԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՄԱԼԱԹԻԱ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ Փ ...

 

 

040.0830.220602

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«22» հունիսի 2002 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

30 մայիսի 2002 թվականի N 830-Ա

 

i

«ՄԱԼԱԹԻԱ ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Մալաթիա բժշկական կենտրոն» առողջապահական պետական փակ բաժնետիրական ընկերության 143754 հազ. դրամի բուժծառայությունների գծով կարճաժամկետ դեբիտորական պարտքի պահանջի իրավունքը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով զիջել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը:

2. Հաշվեկշռային մեթոդով 195292 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Մալաթիա բժշկական կենտրոն» առողջապահական պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել իր աշխատավորական կոլեկտիվին:

3. Սահմանել «Մալաթիա բժշկական կենտրոն» առողջապահական պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի արժեքը` 19293 հազ. դրամ, որը համապատասխանում է 19293 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:

4. Սահմանել ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի գինը` 19293 հազ. դրամ, որը համապատասխանում է պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի արժեքի 100 տոկոսին:

5. «Մալաթիա բժշկական կենտրոն» առողջապահական պետական փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2002 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմում են 175999 հազ. դրամ, այդ թվում`

առևտրական կրեդիտորական պարտքեր` 3227 հազ. դրամ.

բանկերի կարճաժամկետ վարկեր` 1781 հազ. դրամ.

անձնակազմին եկամուտների վճարման գծով` 113570 հազ. դրամ.

սոցիալական ապահովագրության գծով` 54333 հազ. դրամ.

այլ ընթացիկ պարտավորություններ` 3088 հազ. դրամ:

6. «Մալաթիա բժշկական կենտրոն» առողջապահական պետական փակ բաժնետիրական ընկերությունը 1998-2000 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահաբաժինների գծով պարտավորություններ չունի:

7. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարին` մասնավորեցման պայմանագրում նշել «Մալաթիա բժշկական կենտրոն» առողջապահական պետական փակ բաժնետիրական ընկերության գործունեության պրոֆիլի առնվազն հինգ տարի ժամկետով պահպանման մասին:

8. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով` հետևյալ կարգով`

առաջին վճարում` 2002 թվականի ընթացքում` 6431 հազ. դրամ,

երկրորդ վճարում` 2003 թվականի ընթացքում` 6431 հազ. դրամ,

երրորդ վճարում` 2004 թվականի ընթացքում` 6431 հազ. դրամ:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 19-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
30.05.2002
N 830-Ա
Որոշում