040.0829.220602
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«22» հունիսի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
30 մայիսի 2002 թվականի N 829-Ա
i
«ԿԱՊԻ ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՊԵՏԱԿԱՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԼՈՒԾԱՐՈՒՄԻՑ ՀԵՏՈ ՄՆԱՑԱԾ ԳՈՒՅՔԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ, ԼՈՒԾԱՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 16-Ի N 424 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հունիսի 4-ի «Մի շարք բաժնետիրական ընկերություններ լուծարելու մասին» N 386 որոշմամբ լուծարվող «Կապի ինստիտուտ» պետական փակ բաժնետիրական ընկերության լուծարումից հետո մնացած գույքը մասնավորեցնելու, ընկերության լուծարման գործընթացը կանոնակարգելու և Երևան քաղաքում Մեղրու «Մինասյան բժշկական կենտրոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության մասնաճյուղ ստեղծելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարին`
ա) «Կապի ինստիտուտ» պետական փակ բաժնետիրական ընկերության լուծարումից հետո մնացած գույքը, որպես մեկ ամբողջական միավոր, ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել «Մինասյան բժշկական կենտրոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը.
բ) սահմանել գույքի վաճառքի գինը` 50 մլն դրամ (86500 ԱՄՆ-ի դոլարին համարժեք):
2. Սահմանել, որ`
i
ա) «Կապի ինստիտուտ» պետական փակ բաժնետիրական ընկերության կրեդիտորական պարտավորությունները մարելու նպատակով գույքի գնորդը պարտավոր է 1-ամսյա ժամկետում ընկերության հաշվարկային հաշվին փոխանցել 10 մլն դրամ, որը ներառված չէ գույքի գնի մեջ.
բ) գույքի վաճառքի գումարը պետք է վճարվի 5 տարվա ընթացքում` սկսած 2003 թվականից մինչև յուրաքանչյուր տարվա դեկտեմբերի 25-ը.
գ) յուրաքանչյուր համամասնորեն վճարման ժամանակ վճարման ենթակա գումարը հաշվարկվում է վճարման պահին` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից հայկական դրամի նկատմամբ սահմանված ԱՄՆ-ի դոլարի հաշվարկային փոխարժեքի և մասնավորեցման պայմանագրի կնքման պահին սահմանված հաշվարկային փոխարժեքի հարաբերությամբ.
դ) գնորդը պարտավոր է իր հաշվին վճարել անշարժ գույքի վաճառքից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը:
(2-րդ կետը փոփ. 05.05.05 թիվ 893-Ա որոշում)
3. «Կապի ինստիտուտ» պետական փակ բաժնետիրական ընկերության լուծարման հանձնաժողովին`
ա) 1-ամսյա ժամկետում` «Կապի ինստիտուտ» պետական փակ բաժնետիրական ընկերության հաշվարկային հաշվին փոխանցված գումարով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով մարել ընկերության կրեդիտորական պարտավորությունները և ավարտել ընկերության լուծարման գործընթացը, իսկ դեբիտորական պարտքերը փոխանցել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության տնօրինությանը.
բ) ընկերության տեխնիկական գրականությունը հանձնել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության տնօրինությանը:
4. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարին` «Կապի ինստիտուտ» պետական փակ բաժնետիրական ընկերության հաշվարկային հաշվին գումարի փոխանցումից հետո 45-օրյա ժամկետում գույքի գնորդի հետ կնքել մասնավորեցման պայմանագիր:
i
5. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մայիսի 16-ի «Կապի ինստիտուտ» պետական փակ բաժնետիրական ընկերության լուծարման գործընթացը կանոնակարգելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հունիսի 4-ի N 386 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 424 որոշումը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 20-ԻՆ