Սեղմել Esc փակելու համար:
«ԲԱՐՁՈՒՆՔ-5165» ՖՐԱՆՍԱՀԱՅ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԲԱՐՁՈՒՆՔ-5165» ՖՐԱՆՍԱՀԱՅ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ...

 

 

040.0815.200602

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«20» հունիսի 2002 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

13 հունիսի 2002 թվականի N 815-Ա

 

i

«ԲԱՐՁՈՒՆՔ-5165» ՖՐԱՆՍԱՀԱՅ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼԻՔ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Բարձունք-5165» ֆրանսահայ հասարակական բարեգործական կազմակերպության կողմից իրականացվող ծրագիրը Հայաստանի Հանրապետության կառավարության մարդասիրական օգնության կենտրոնական հանձնաժողովի 2002 թվականի ապրիլի 26-ի «Բարձունք-5165» ֆրանսահայ հասարակական բարեգործական կազմակերպության կողմից 2002 թվականի ընթացքում իրականացվող ծրագրի մասին» N Մ-039 որոշմամբ որակվել է բարեգործական, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 13-ի «Մարդասիրական օգնության և բարեգործական ծրագրերի մասին» N 136 որոշմանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

«Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի «ժե» կետով սահմանված կարգով «Բարձունք-5165» ֆրանսահայ հասարակական բարեգործական կազմակերպությանը (ՀՎՀՀ` 02527787) փոխհատուցել նշված ծրագրի շրջանակներում 2002 թվականի մայիսի 17-ի N C 7912 բեռնամաքսային հայտարարագրի հիման վրա դեղորայքի և օգտագործման հագուստեղենի ներմուծման դիմաց հաշվարկվելիք ավելացված արժեքի հարկի` մինչև 1498400 դրամ գումարը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 17-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
13.06.2002
N 815-Ա
Որոշում