040.0804.200602
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«20» հունիսի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
13 հունիսի 2002 թվականի N 804-Ա
i
«ՀՈՎԱՐԴ ԿԱՐԱԳՅՈԶՅԱՆ» ԲԺՇԿԱԿԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼԻՔ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Հովարդ Կարագյոզյան» բժշկական բարեգործական հասարակական կազմակերպության ծրագրերը Հայաստանի Հանրապետության կառավարության մարդասիրական օգնության կենտրոնական հանձնաժողովի 2002 թվականի մարտի 29-ի «Հովարդ Կարագյոզյան» բժշկական բարեգործական հասարակական կազմակերպության կողմից Ստեփանակերտում իրականացվող ատամնաբուժական ծրագրի մասին» N Մ-015, «Հովարդ Կարագյոզյան» բժշկական բարեգործական հասարակական կազմակերպության «Սեբաստիա» ատամնաբուժական ծրագրի մասին» N Մ-016, «Հովարդ Կարագյոզյան» բժշկական բարեգործական հասարակական կազմակերպության «Գորիս» ատամնաբուժական ծրագրի մասին» N Մ-017, «Հովարդ Կարագյոզյան» բժշկական բարեգործական հասարակական կազմակերպության կողմից իրականացվող մանկատներին աջակցություն ծրագրի մասին» N Մ-018, «Հովարդ Կարագյոզյան» բժշկական բարեգործական հասարակական կազմակերպության «Նորք» ատամնաբուժական ծրագրի մասին» N Մ-019, «Հովարդ Կարագյոզյան» բժշկական բարեգործական հասարակական կազմակերպության կողմից Գյումրիում իրականացվող ատամնաբուժական և ակնաբուժական ծրագրի մասին» N Մ-020, «Հովարդ Կարագյոզյան» բժշկական բարեգործական հասարակական կազմակերպության կողմից Վանաձորում իրականացվող ատամնաբուժական և ակնաբուժական ծրագրի մասին» N Մ-021 և «Հովարդ Կարագյոզյան» բժշկական բարեգործական հասարակական կազմակերպության կողմից իրականացվող աջակցություն հաշմանդամներին ծրագրի մասին» N Մ-022 որոշումներով որակվել են բարեգործական, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 13-ի «Մարդասիրական օգնության և բարեգործական ծրագրերի մասին» N 136 որոշմանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
«Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի «ժե» կետով սահմանված կարգով «Հովարդ Կարագյոզյան» բժշկական բարեգործական հասարակական կազմակերպությանը փոխհատուցել նշված ծրագրերի շրջանակներում ստորև նշված կազմակերպությունների կողմից կատարված աշխատանքների և մատուցված ծառայությունների դիմաց հաշվարկված ավելացված արժեքի հարկի` մինչև 18283845 դրամ գումարը, այդ թվում`
ա) «Երևանի էլեկտրացանց» փակ բաժնետիրական ընկերության «Կենտրոն» մասնաճյուղի կողմից (ՀՎՀՀ` 01520882) 2002 թվականի ընթացքում «Հովարդ Կարագյոզյան» բժշկական բարեգործական հասարակական կազմակերպության «Նորք» կլինիկային էլեկտրաէներգիայի մատակարարման դիմաց հաշվարկված ավելացված արժեքի հարկի` մինչև 153000 դրամ գումարը.
բ) «Երևանի էլեկտրացանց» փակ բաժնետիրական ընկերության «Շահումյան» մասնաճյուղի կողմից (ՀՎՀՀ` 01520882) 2002 թվականի ընթացքում «Հովարդ Կարագյոզյան» բժշկական բարեգործական հասարակական կազմակերպության «Սեբաստիա» կլինիկային էլեկտրաէներգիայի մատակարարման դիմաց հաշվարկված ավելացված արժեքի հարկի` մինչև 98000 դրամ գումարը.
գ) «ԱրմենԹել» ՀՁ» փակ բաժնետիրական ընկերության կողմից (ՀՎՀՀ` 02500052) 2002 թվականի ընթացքում «Հովարդ Կարագյոզյան» բժշկական բարեգործական հասարակական կազմակերպության «Նորք» և «Սեբաստիա» կլինիկաներին հեռահաղորդակցության ծառայությունների մատուցման դիմաց հաշվարկված ավելացված արժեքի հարկի` մինչև 100000 դրամ գումարը.
դ) «Արաքս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից (ՀՎՀՀ` 01518948) 2002 թվականի ընթացքում «Հովարդ Կարագյոզյան» բժշկական բարեգործական հասարակական կազմակերպության բենզինի և դիզելային վառելանյութի մատակարարման դիմաց հաշվարկված ավելացված արժեքի հարկի` մինչև 265000 դրամ գումարը.
ե) «Հյուսիսային էլեկտրացանց» փակ բաժնետիրական ընկերության «Կումայրի» մասնաճյուղի կողմից (ՀՎՀՀ` 05512487) 2002 թվականի ընթացքում «Հովարդ Կարագյոզյան» բժշկական բարեգործական հասարակական կազմակերպության Գյումրու կլինիկային էլեկտրաէներգիայի մատակարարման դիմաց հաշվարկված ավելացված արժեքի հարկի` մինչև 132000 դրամ գումարը.
զ) «Հյուսիսային էլեկտրացանց» փակ բաժնետիրական ընկերության «Վանաձոր» մասնաճյուղի կողմից (ՀՎՀՀ` 05512487) 2002 թվականի ընթացքում «Հովարդ Կարագյոզյան» բժշկական բարեգործական հասարակական կազմակերպության Վանաձորի կլինիկային էլեկտրաէներգիայի մատակարարման դիմաց հաշվարկված ավելացված արժեքի հարկի` մինչև 106000 դրամ գումարը.
է) «Խորշ» արտադրական կոոպերատիվի կողմից (ՀՎՀՀ` 09206325) Գորիսի մասնագիտացված գիշերօթիկ դպրոցի սանհանգույցների, ջրագծերի և կոյուղու հիմնական շինվերանորոգման աշխատանքների դիմաց հաշվարկված ավելացված արժեքի հարկի` մինչև 1828165 դրամ գումարը.
ը) «Մուզունգու» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից (ՀՎՀՀ` 05802392) Գյումրու երեխաների տան պատշգամբների վերակառուցման շինարարական աշխատանքների դիմաց հաշվարկված ավելացված արժեքի հարկի` մինչև 529664 դրամ գումարը.
թ) «Կոմֆորտ Ռ և Վ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից (ՀՎՀՀ` 00048483) Երևանի Նորքի մանկան տան լվացքատան հիմնական շինվերանորոգման աշխատանքների դիմաց հաշվարկված ավելացված արժեքի հարկի` մինչև 2079216 դրամ գումարը.
ժ) «Հայնախագիծ» փակ բաժնետիրական ընկերության կողմից (ՀՎՀՀ` 01503291) Խարբերդի մասնագիտացված մանկատան հիմնական մասնաշենքի հիմնանորոգման նախագծանախահաշվային աշխատանքների դիմաց հաշվարկված ավելացված արժեքի հարկի` մինչև 565000 դրամ գումարը.
ժա) «Կառույց» արտադրական կոոպերատիվի կողմից (ՀՎՀՀ` 04100723) Խարբերդի մասնագիտացված մանկատան հիմնական մասնաշենքի հիմնանորոգման աշխատանքների դիմաց հաշվարկված ավելացված արժեքի հարկի` մինչև 6448200 դրամ գումարը.
ժբ) «ԳԱՆՇ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից (ՀՎՀՀ` 02562398) Խարբերդի մասնագիտացված մանկատան հիմնական մասնաշենքի հիմնանորոգման աշխատանքների դիմաց հաշվարկված ավելացված արժեքի հարկի` մինչև 6448200 դրամ գումարը.
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 17-ԻՆ