040.0795.180602
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«18» հունիսի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
6 հունիսի 2002 թվականի N 795-Ա
i
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԶՈԼԱՔԱՐԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԱՂԱԺԱՄԿԵՏ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ, ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ, ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՈՒ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԾԱԽՍԵՐԸ ՖԻՆԱՆՍԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի առաջին մասի 6-րդ կետին և Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 138-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Վաղաժամկետ դադարեցնել Գեղարքունիքի մարզի Զոլաքարի համայնքի ղեկավար Սերգեյ Ղազարյանի լիազորությունները:
2. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող 30-օրյա ժամկետի վերջին կիրակի օրը նշանակել և Գեղարքունիքի մարզի Զոլաքարի գյուղական համայնքի ընտրատարածքում անցկացնել գյուղական համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն:
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին` Գեղարքունիքի մարզի Զոլաքարի գյուղական համայնքի ղեկավարի արտահերթ ընտրության նախապատրաստման ու անցկացման ծախսերը ֆինանսավորելու համար Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի միասնական հիմնադրամին հատկացնել 125845 դրամ` Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին:
4. Առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին Գեղարքունիքի մարզի Զոլաքարի տեղամասային ընտրական հանձնաժողովների ֆինանսավորումը կատարել նախահաշվին համապատասխան` համաձայն հավելվածի:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 13-ԻՆ
Հավելված
Հայաստանի Հանրապետության
կառավարության 2002 թվականի
հունիսի 6-ի N 795-Ա որոշման
ՆԱԽԱՀԱՇԻՎ ՏԵՂԱՄԱՍԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԾԱԽՍԵՐԻ` ԿԱՊՎԱԾ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԶՈԼԱՔԱՐԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՈՒ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՀԵՏ
________________________________________________________________
NN Ծախսերը Գումարը
ը/կ (դրամ)
________________________________________________________________
1. Աշխատանքի վարձատրության ֆոնդ 30000
այդ թվում`
տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի,
նախագահի տեղակալի և քարտուղարի աշխատավարձ 30000
2. Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարներ 15000
3. Կապի ծառայության վճարներ 1000
4. Տրանսպորտի ծառայության վճարներ 5000
5. Գրասենյակային ծախսեր 1000
___________________________________________________________
ընդամենը 52000
2 տեղամասային ընտրական հանձնաժողովների ծախսեր
(2 x 52000 դրամ) 104000
Ընտրական քվեաթերթիկների տպագրության ծախսեր
(4161 ընտրող + 4161 x 0,05) x 5 դրամ 21845
___________________________________________________________
Ընդամենը 125845
Դ