040.0793.180602
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«18» հունիսի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
30 մայիսի 2002 թվականի N 793-Ն
ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1.1. Հաշվեկշռային մեթոդով 80257 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Երևանի քաղաքացիական կառույցների ուղեմաս» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը մասնավորեցնել մրցույթով` վերակազմակերպելով «Երևանի քաղաքացիական կառույցների ուղեմաս» բաց բաժնետիրական ընկերության:
1.2. Սահմանել ընկերության կանոնադրական կապիտալը` 53915 հազ. դրամ, որը համապատասխանում է 53915 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:
1.3. Մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի արժեքը 53915 հազ. դրամ է, որը համապատասխանում է 53915 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:
1.4. Սահմանել մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի նվազագույն գինը` 26958 հազ. դրամ, որը համապատասխանում է մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի արժեքի 50 տոկոսին:
1.5. «Երևանի քաղաքացիական կառույցների ուղեմաս» պետական փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2001 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմում են 26342 հազ. դրամ, այդ թվում`
առևտրական կրեդիտորական պարտքեր` 821 հազ. դրամ.
ստացված ընթացիկ կանխավճարներ` 21034 հազ. դրամ.
կարճաժամկետ կրեդիտորական պարտքեր Հայաստանի Հանրապետության պետական բյուջեին` 212 հազ. դրամ.
անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով` 3232 հազ. դրամ.
սոցիալական ապահովագրության գծով` 828 հազ. դրամ.
այլ ընթացիկ պարտավորություններ` 215 հազ. դրամ:
1.6. «Երևանի քաղաքացիական կառույցների ուղեմաս» պետական փակ բաժնետիրական ընկերության 1998 թվականի տնտեսական գործունեության արդյունքով վճարման ենթակա շահաբաժինների գծով պարտավորությունը կազմում է 23,7 հազ. դրամ, որը գնահատման պահի դրությամբ արտացոլված չէ ընկերության հաշվեկշռում:
1.7. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարին`
ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ ընկերության, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մրցույթի մասնակիցներին ներկայացվող պահանջների մասին.
բ) եռամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը:
1.8. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները`
մասնավորեցվող բաժնետոմսերի համար առաջարկվող գինը.
ներդրումների չափը` տարիների կտրվածքով.
սոցիալական երաշխիքներ, այդ թվում` աշխատատեղերի և նվազագույն աշխատավարձի վերաբերյալ:
1.9. Մրցույթի մասնակցության նախավճարը սահմանվում է ընկերության կանոնադրական կապիտալի հինգ տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի մուծած նախավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:
1.10. Մրցույթի հաղթողը բաժնետոմսերի գինը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու օրվանից մեկ ամսվա ընթացքում:
1.11. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:
2.1. Հաշվեկշռային մեթոդով 76344 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Արագածի ավտոտրանսպորտային և ճանապարհների» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը մասնավորեցնել մրցույթով` վերակազմակերպելով Արագածի ավտոտրանսպորտային և ճանապարհների բաց բաժնետիրական ընկերության:
2.2. Սահմանել ընկերության կանոնադրական կապիտալը` 49789 հազ. դրամ, որը համապատասխանում է 49789 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:
2.3. Մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի արժեքը 49789 հազ. դրամ է, որը համապատասխանում է 49789 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:
2.4. Սահմանել մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի նվազագույն գինը` 24894 հազ. դրամ, որը համապատասխանում է մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի արժեքի 50 տոկոսին:
2.5. «Արագածի ավտոտրանսպորտային և ճանապարհների» պետական փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2001 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմում են 28598 հազ. դրամ, այդ թվում`
առևտրական կրեդիտորական պարտքեր` 8649 հազ. դրամ.
կարճաժամկետ կրեդիտորական պարտքեր Հայաստանի Հանրապետության պետական բյուջեին` 3433 հազ. դրամ.
հետաձգված ընթացիկ պարտավորություններ` հարկերի գծով` 134 հազ. դրամ.
կարճաժամկետ կրեդիտորական պարտքեր հիմնադիրներին` 701 հազ. դրամ.
անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով` 9934 հազ. դրամ.
գալիք ժամանակաշրջանի ծախսերի և վճարումների պահուստների գծով` 2043 հազ. դրամ.
սոցիալական ապահովագրության գծով` 3380 հազ. դրամ.
այլ ընթացիկ պարտավորություններ` 324 հազ. դրամ:
2.6. «Արագածի ավտոտրանսպորտային և ճանապարհների» պետական փակ բաժնետիրական ընկերության 1998-1999 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահաբաժինների գծով պարտավորությունները կազմում են 963,6 հազ. դրամ, որոնք գնահատման պահի դրությամբ արտացոլված չեն ընկերության հաշվեկշռում:
2.7. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարին`
ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ ընկերության, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մրցույթի մասնակիցներին ներկայացվող պահանջների մասին.
բ) եռամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը:
2.8. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները`
մասնավորեցվող բաժնետոմսերի համար առաջարկվող գինը.
ներդրումների չափը` տարիների կտրվածքով.
սոցիալական երաշխիքներ, այդ թվում` աշխատատեղերի և նվազագույն աշխատավարձի վերաբերյալ:
2.9. Մրցույթի մասնակցության նախավճարը սահմանվում է ընկերության կանոնադրական կապիտալի հինգ տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի մուծած նախավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:
2.10. Մրցույթի հաղթողը բաժնետոմսերի գինը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու օրվանից մեկ ամսվա ընթացքում:
2.11. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:
3.1. Հաշվեկշռային մեթոդով 13991 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Գուգարք ճամբար» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը մասնավորեցնել մրցույթով` վերակազմակերպելով «Գուգարք» ճամբար բաց բաժնետիրական ընկերության:
3.2. Սահմանել ընկերության կանոնադրական կապիտալը` 13991 հազ. դրամ, որը համապատասխանում է 13991 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:
3.3. Մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի արժեքը 13991 հազ. դրամ է, որը համապատասխանում է 13991 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:
3.4. Սահմանել մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի նվազագույն գինը` 6995 հազ. դրամ, որը համապատասխանում է մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի արժեքի 50 տոկոսին:
3.5. «Գուգարք ճամբար» պետական փակ բաժնետիրական ընկերությունը 2001 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ պարտավորություններ չունի:
3.6. «Գուգարք ճամբար» պետական փակ բաժնետիրական ընկերությունը 1998-2000 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահաբաժինների գծով պարտավորություններ չունի:
3.7. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարին`
ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ ընկերության, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մրցույթի մասնակիցներին ներկայացվող պահանջների մասին.
բ) եռամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը:
3.8. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները`
մասնավորեցվող բաժնետոմսերի համար առաջարկվող գինը.
ներդրումների չափը` առաջիկա 3 տարվա կտրվածքով.
սոցիալական երաշխիքներ, այդ թվում` աշխատատեղերի և նվազագույն աշխատավարձի վերաբերյալ:
3.9. Մրցույթի մասնակցության նախավճարը սահմանվում է ընկերության կանոնադրական կապիտալի հինգ տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի մուծած նախավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:
3.10. Մրցույթի հաղթողը բաժնետոմսերի գինը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու օրվանից մեկ ամսվա ընթացքում:
3.11. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:
4.1. Հաշվեկշռային մեթոդով 27484 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Նարինե պանսիոնատ» փակ բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել նախօրոք հայտնի գնորդ Կ. Նավասարդյանին:
4.2. Սահմանել «Նարինե պանսիոնատ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի արժեքը` 25153 հազ. դրամ, որը համապատասխանում է 25153 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:
4.3. Մասնավորեցման ենթակա «Նարինե պանսիոնատ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի արժեքը 25153 հազ. դրամ է, որը համապատասխանում է 25153 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:
4.4. Սահմանել ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի գինը` 12577 հազ. դրամ. որը համապատասխանում է բաժնետոմսերի արժեքի 50 տոկոսին:
4.5. «Նարինե պանսիոնատ» փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2001 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ կազմում են 2331 հազ. դրամ, այդ թվում`
կարճաժամկետ կրեդիտորական պարտքեր Հայաստանի Հանրապետության պետական բյուջեին` 99 հազ. դրամ.
ստացված ընթացիկ կանխավճարներ` 644 հազ. դրամ.
անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով` 495 հազ. դրամ.
սոցիալական ապահովագրության գծով` 1093 հազ. դրամ:
4.6. «Նարինե պանսիոնատ» փակ բաժնետիրական ընկերությունը 1998-2000 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահաբաժինների գծով պարտավորություններ չունի:
4.7. Վճարումները կատարել եռամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության արժույթով:
5.1. «Հիդրոէլեկտրամոնտաժ» բաց բաժնետիրական ընկերության գույքի կազմից օրենքով սահմանված կարգով առանձնացնել բնակելի շենքի անավարտ շինարարությունը (քաղ. Երևան, Փարիզյան Կոմունայի 24ա) և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, սեփականության իրավունքով հանձնել Երևանի Քանաքեռ-Զեյթուն թաղային համայնքին` համապատասխանաբար նվազեցնելով ընկերության կանոնադրական կապիտալը:
5.2. Հաշվեկշռային մեթոդով 122829 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Հիդրոէլեկտրամոնտաժ» բաց բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը մասնավորեցնել մրցույթով:
5.3. Սահմանել ընկերության կանոնադրական կապիտալը` 66415 հազ. դրամ, որը համապատասխանում է 66415 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:
5.4. Մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի արժեքը 53132 հազ. դրամ է, որը համապատասխանում է 53132 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:
5.5. Սահմանել մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի նվազագույն գինը` 26566 հազ. դրամ, որը համապատասխանում է մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի արժեքի 50 տոկոսին:
5.6. «Հիդրոէլեկտրամոնտաժ» բաց բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2001 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ կազմում են 61684 հազ. դրամ, այդ թվում`
կարճաժամկետ բանկային վարկեր և փոխառություններ` 2000 հազ. դրամ.
առևտրական կրեդիտորական պարտքեր` 10633 հազ. դրամ.
Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 2626 հազ. դրամ.
կարճաժամկետ կրեդիտորական պարտք հիմնադիրներին (մասնակիցներին)` 1736 հազ. դրամ.
նպատակային ֆինանսավորում և մուտքեր` 3 հազ. դրամ.
անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով` 4763 հազ. դրամ.
գալիք ժամանակաշրջանի ծախսերի և վճարումների պահուստների գծով` 5270 հազ. դրամ.
սոցիալական ապահովագրության գծով` 3580 հազ. դրամ.
այլ ընթացիկ պարտավորություններ` 31073 հազ. դրամ:
5.7. «Հիդրոէլեկտրամոնտաժ» բաց բաժնետիրական ընկերության 1998-1999 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահաբաժինների գծով պարտավորությունները կազմում են 6317,7 հազ. դրամ, որը գնահատման պահի դրությամբ արտացոլված չէ ընկերության հաշվեկշռում:
5.8. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարին`
ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ ընկերության, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մրցույթի մասնակիցներին ներկայացվող պահանջների մասին.
բ) եռամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը:
5.9. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները`
մասնավորեցվող բաժնետոմսերի համար առաջարկվող գինը.
ներդրումների չափը` առաջիկա երեք տարվա կտրվածքով.
սոցիալական երաշխիքներ, այդ թվում` աշխատատեղերի և նվազագույն աշխատավարձի վերաբերյալ:
5.10. Մրցույթի մասնակցության նախավճարը սահմանվում է ընկերության կանոնադրական կապիտալի հինգ տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի մուծած նախավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:
5.11. Մրցույթի հաղթողը բաժնետոմսերի գինը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու օրվանից մեկ ամսվա ընթացքում:
5.12. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:
6.1. Հաշվեկշռային մեթոդով 484855 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Անալիտսարք» բաց բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը մասնավորեցնել մրցույթով:
6.2. Սահմանել ընկերության կանոնադրական կապիտալը` 208251 հազ. դրամ, որը համապատասխանում է 208251 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:
6.3. Մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի արժեքը 166601 հազ. դրամ է, որը համապատասխանում է 166601 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:
6.4. Սահմանել մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի նվազագույն գինը` 83301 հազ. դրամ, որը համապատասխանում է մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի արժեքի 50 տոկոսին:
6.5. «Անալիտսարք» բաց բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2001 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ կազմում են 276604 հազ. դրամ, այդ թվում`
երկարաժամկետ բանկային վարկեր և փոխառություններ` 270991 հազ. դրամ.
առևտրական կրեդիտորական պարտքեր` 3775 հազ. դրամ.
Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 673 հազ. դրամ.
անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով` 790 հազ. դրամ.
սոցիալական ապահովագրության գծով` 375 հազ. դրամ:
6.6. «Անալիտսարք» բաց բաժնետիրական ընկերությունը 1998-2000 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահաբաժինների գծով պարտավորություններ չունի:
6.7. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարին`
ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ ընկերության, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մրցույթի մասնակիցներին ներկայացվող պահանջների մասին.
բ) եռամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը:
6.8. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները`
մասնավորեցվող բաժնետոմսերի համար առաջարկվող գինը.
ներդրումների չափը` առաջիկա երեք տարվա կտրվածքով.
սոցիալական երաշխիքներ, այդ թվում` աշխատատեղերի և նվազագույն աշխատավարձի վերաբերյալ:
6.9. Մրցույթի մասնակցության նախավճարը սահմանվում է ընկերության կանոնադրական կապիտալի հինգ տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի մուծած նախավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:
6.10. Մրցույթի հաղթողը բաժնետոմսերի գինը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու օրվանից մեկ ամսվա ընթացքում:
6.11. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:
7.1.-7.8 (7.1.-7.8 կետենրն ուժը կորցրել է 16.10.03 թիվ 1685-Ն որոշում)
i
8.1. «ԲԷՑ» փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից օրենքով սահմանված կարգով առանձնացնել հարավային մասնաճյուղի Եղեգնաձորի ՀԷԿ-ի` հաշվեկշռային մեթոդով 12093 հազ. դրամ գնահատված արժեք ունեցող գույքն ու այն մասնավորեցնել մրցույթով` համապատասխանաբար նվազեցնելով ընկերության կանոնադրական կապիտալը:
8.2. Մրցույթով մասնավորեցման ենթակա գույքի արժեքը 12093 հազ. դրամ է:
8.3. Սահմանել մրցույթով մասնավորեցման ենթակա գույքի նվազագույն գինը` 6047 հազ. դրամ, որը համապատասխանում է մրցույթով մասնավորեցման ենթակա գույքի արժեքի 50 տոկոսին:
8.4. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարին`
ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ ընկերության, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մրցույթի մասնակիցներին ներկայացվող պահանջների մասին.
բ) եռամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը:
8.5. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները`
մասնավորեցվող գույքի համար առաջարկվող գինը.
ներդրումների չափը` տարիների կտրվածքով:
8.6. Մրցույթի մասնակցության նախավճարը սահմանվում է գույքի արժեքի հինգ տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի մուծած նախավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:
8.7. Մրցույթի հաղթողը գույքի գինը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու օրվանից մեկ ամսվա ընթացքում:
8.8. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:
9.1. «Սուրենավանի նավթամթերք» փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից օրենքով սահմանված կարգով առանձնացնել «Արարատ-Սուրենավանի» միջանցիկ երկաթգիծն ու Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հանձնել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության տնօրինությանը` համապատասխանաբար նվազեցնելով ընկերության կանոնադրական կապիտալը:
9.2. «Սուրենավանի նավթամթերք» փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից առանձնացնել սույն որոշման հավելվածի ցանկում ընդգրկված ստորաբաժանումների գույքը` համապատասխանաբար նվազեցնելով ընկերության կանոնադրական կապիտալը, և մասնավորեցնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
9.3. Հաշվեկշռային մեթոդով 170354 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Սուրենավանի նավթամթերք» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը մասնավորեցնել մրցույթով` վերակազմակերպելով «Սուրենավանի նավթամթերք» բաց բաժնետիրական ընկերության:
9.4. Սահմանել «Սուրենավանի նավթամթերք» բաց բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը` 165124 հազ. դրամ, որը համապատասխանում է 165124 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:
9.5. Մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի արժեքը 165124 հազ. դրամ է, որը համապատասխանում է 165124 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:
9.6. Սահմանել մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի փաթեթի նվազագույն գինը` 82562 հազ. դրամ, որը համապատասխանում է մրցույթով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի արժեքի 50 տոկոսին:
9.7. «Սուրենավանի նավթամթերք» փակ բաժնետիրական ընկերության 2001 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ պարտավորությունները կազմում են 5431 հազ. դրամ, այդ թվում`
առևտրական կրեդիտորական պարտքեր` 1470 հազ. դրամ.
կարճաժամկետ կրեդիտորական պարտք Հայաստանի Հանրապետության պետական բյուջեին` 428 հազ. դրամ.
պարտավորություններ անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով` 1961 հազ. դրամ.
գալիք ժամանակաշրջանի ծախսերի և վճարումների պահուստների գծով` 201 հազ. դրամ.
սոցիալական ապահովագրության գծով` 1371 հազ. դրամ:
9.8. «Սուրենավանի նավթամթերք» փակ բաժնետիրական ընկերությունը 2001 թվականի դրությամբ տնտեսական գործունեության արդյունքով վճարման ենթակա շահաբաժինների գծով պարտավորություններ չունի:
9.9. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարին`
ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ ընկերության, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մրցույթի մասնակիցներին ներկայացվող պահանջների մասին.
բ) եռամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը:
9.10. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները`
մասնավորեցվող բաժնետոմսերի համար առաջարկվող գինը.
ներդրումների չափը` տարիների կտրվածքով.
սոցիալական երաշխիքներ, այդ թվում` աշխատատեղերի և նվազագույն աշխատավարձի վերաբերյալ:
9.11. Մրցույթի մասնակցության նախավճարը սահմանվում է ընկերության կանոնադրական կապիտալի հինգ տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի մուծած նախավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:
9.12. Մրցույթի հաղթողը բաժնետոմսերի գինը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու օրվանից մեկ ամսվա ընթացքում:
9.13. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:
10.1. Հաշվեկշռային մեթոդով գնահատված, «Սուրենավանի նավթամթերք» փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից առանձնացված, սույն որոշման հավելվածի ցանկում ընդգրկված յուրաքանչյուր ստորաբաժանման գույքն ամբողջությամբ մասնավորեցնել դասական աճուրդով:
10.2. Առաջարկել մասնավորեցված գույքի գտնվելու վայրի համայնքին գույքի նոր սեփականատիրոջ հետ կնքել հողօգտագործման պայմանագիր:
10.3. Գույքի վաճառքի մեկնարկային գինը սահմանել նրա գնահատված արժեքի 50 տոկոսը (սույն որոշման հավելվածի ցանկի աղյուսակի 5-րդ սյունակ):
10.4. Աճուրդի հաղթողը գույքի վաճառքի գումարը պետք է վճարի արձանագրությունն ստանալու օրվանից մեկ ամսվա ընթացքում:
10.5. Հայաստանի Հանրապետության գույքի կառավարման նախարարին`
ա) երկամսյա ժամկետում իրականացնել աճուրդի կազմակերպումը և անցկացումը.
բ) աճուրդի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում և զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ աճուրդի անցկացման ժամկետների, տվյալների և մեկնարկային գնի մասին:
10.6. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:
11.1. Երևանի «Ջերմային տնտեսություն» պետական փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից օրենքով սահմանված կարգով առանձնացնել պոմպակայանի գույքը` համապատասխանաբար նվազեցնելով ընկերության կանոնադրական կապիտալը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով մասնավորեցնելու համար:
11.2. Հաշվեկշռային մեթոդով 2060 հազ. դրամ գնահատված արժեք ունեցող Երևանի քաղաքապետարանի Երևանի «Ջերմային տնտեսություն» պետական փակ բաժնետիրական ընկերությունից վարձակալված պոմպակայանի գույքն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել «Սիսո» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը:
11.3. Սահմանել ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցվող պետական գույքի արժեքը` 2060 հազ. դրամ, որը համապատասխանում է գնահատված արժեքի 100 տոկոսին:
11.4. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով` առաջին վճարումը կատարելով երկամսյա ժամկետում:
11.5. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:
i
12.1. Հաշվեկշռային մեթոդով 28387 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Էլեկտրաշինարար» փակ բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել իր աշխատավորական կոլեկտիվին համապատասխանաբար նվազեցնելով ընկերության կանոնադրական կապիտալը` այն սահմանելով 11799 հազ. դրամ:
(12.1-րդ կետը փոփ. 17.04.03 թիվ 604-Ն որոշում)
12.2. Սահմանել «Էլեկտրաշինարար» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի արժեքը` 11797 հազ. դրամ, որը համապատասխանում է 11797 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:
12.3. Սահմանել «Էլեկտրաշինարար» փակ բաժնետիրական ընկերության մասնավորեցման ենթակա պետական բաժնետոմսերի արժեքը` 11797 հազ. դրամ, որը համապատասխանում է 11797 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:
12.4. Սահմանել ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի գինը` 5899 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի արժեքի 50 տոկոսին:
12.5. «Էլեկտրաշինարար» փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2001 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ կազմում են` 16590 հազ. դրամ, այդ թվում`
առևտրական կրեդիտորական պարտքեր` 12032 հազ. դրամ.
Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 582 հազ. դրամ.
անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով` 2358 հազ. դրամ.
սոցիալական ապահովագրության գծով` 599 հազ. դրամ.
այլ ընթացիկ պարտավորություններ` 1019 հազ. դրամ:
12.6. «Էլեկտրաշինարար» փակ բաժնետիրական ընկերությունը 1998-2000 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահաբաժինների գծով պարտավորություններ չունի:
12.7. Վճարումները կատարել երկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության արժույթով:
13.1. Հաշվեկշռային մեթոդով 220086 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Ախուրյանի ճանապարհների շահագործման և շինարարական» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել իր աշխատավորական կոլեկտիվին:
13.2. Սահմանել «Ախուրյանի ճանապարհների շահագործման և շինարարական» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի արժեքը` 94017 հազ. դրամ, որը համապատասխանում է 94017 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:
13.3. Մասնավորեցման ենթակա «Ախուրյանի ճանապարհների շահագործման և շինարարական» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի արժեքը` 94017 հազ. դրամ, որը համապատասխանում է 94017 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:
13.4. Սահմանել ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի գինը` 23504 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի արժեքի 25 տոկոսին:
13.5. «Ախուրյանի ճանապարհների շահագործման և շինարարական» պետական փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2001 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ կազմում են` 126069 հազ. դրամ, այդ թվում`
ստացված ընթացիկ կանխավճարներ` 25945 հազ. դրամ.
առևտրական կրեդիտորական պարտքեր` 76773 հազ. դրամ.
Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 865 հազ. դրամ.
անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով` 15422 հազ. դրամ.
սոցիալական ապահովագրության գծով` 3763,4 հազ. դրամ.
այլ ընթացիկ պարտավորություններ` 3300,6 հազ. դրամ:
13.6. «Ախուրյանի ճանապարհների շահագործման և շինարարական» պետական փակ բաժնետիրական ընկերության 1998 թվականի տնտեսական գործունեության արդյունքով վճարման ենթակա շահաբաժինների գծով պարտավորությունը կազմում է 162,2 հազ. դրամ, որը գնահատման պահի դրությամբ արտացոլված չէ ընկերության հաշվեկշռում:
13.7. Վճարումները իրականացնել եռամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության արժույթով:
14.1. Հաշվեկշռային մեթոդով 43527 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Տավուշի ճանապարհների շահագործման և շինարարական» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել իր աշխատավորական կոլեկտիվին:
14.2. Սահմանել «Տավուշի ճանապարհների շահագործման և շինարարական» պետական փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերի արժեքը` 15831 հազ. դրամ, որը համապատասխանում է 15831 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:
14.3. Սահմանել «Տավուշի ճանապարհների շահագործման և շինարարական» պետական փակ բաժնետիրական ընկերության մասնավորեցման ենթակա պետական բաժնետոմսերի արժեքը` 15831 հազ. դրամ, որը համապատասխանում է 15831 բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով:
14.4. Սահմանել ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի գինը` 3958 հազ. դրամ, որը համապատասխանում է բաժնետոմսերի արժեքի 25 տոկոսին:
14.5. «Տավուշի ճանապարհների շահագործման և շինարարական» պետական փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2001 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ կազմում են` 27696 հազ. դրամ, այդ թվում`
հետաձգված ընթացիկ պարտավորություններ` հարկերի գծով` 3635 հազ. դրամ.
առևտրական կրեդիտորական պարտքեր` 8188 հազ. դրամ.
Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 2953 հազ. դրամ.
անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով` 8541 հազ. դրամ.
կարճաժամկետ կրեդիտորական պարտք հիմնադիրներին (մասնակիցներին)` 700 հազ. դրամ.
սոցիալական ապահովագրության գծով` 3525 հազ. դրամ.
այլ ընթացիկ պարտավորություններ` 154 հազ. դրամ:
14.6. «Տավուշի ճանապարհների շահագործման և շինարարական» պետական փակ բաժնետիրական ընկերության 1998 թվականի տնտեսական գործունեության արդյունքով վճարման ենթակա շահաբաժինների գծով պարտավորությունը կազմում է 258,5 հազ. դրամ, որը գնահատման պահի դրությամբ արտացոլված չէ ընկերության հաշվեկշռում:
14.7. Վճարումներն իրականացնել երկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության արժույթով:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 12-ԻՆ
Հավելված N 1
Հայաստանի Հանրապետության
կառավարության 2002 թվականի
մայիսի 30-ի N 793-Ն որոշման
ՑԱՆԿ
ԴԱՍԱԿԱՆ ԱՃՈՒՐԴՈՎ ՎԱՃԱՌՔԻ ԱՌԱՋԱՐԿՎՈՂ «ՍՈՒՐԵՆԱՎԱՆԻ ՆԱՎԹԱՄԹԵՐՔ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱԶՄԻՑ ԱՌԱՆՁՆԱՑՎՈՂ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ ԳՈՒՅՔԻ
(հազար դրամ)
._________________________________________________________________________.
|NN |Օբյեկտի | Հասցեն |Գույքի |Գույքի |Շենքի |
|ը/կ|անվանումը| |գնահատված|վաճառքի |զբաղեց- |
| | | |արժեքը |մեկնարկա- |րած |
| | | | |յին գինը |մակերեսը|
| | | | |(գնահատված|(քառ. մ)|
| | | | |արժեքի 50 | |
| | | | |տոկոսը) | |
|___|_________|_____________________________|_________|__________|________|
|1. |N 1 ԱԼԿ |ՀՀ Արարատի մարզ, գ. Ոսկեպատ |4697 |2349 |58 |
|___|_________|_____________________________|_________|__________|________|
|2. |N 2 ԱԼԿ |ՀՀ Արարատի մարզ, գ. Այգավան |2763 |1382 |59 |
|___|_________|_____________________________|_________|__________|________|
|3. |N 3 ԱԼԿ |ՀՀ Արարատի մարզ, գ. Երասխ |1713 |857 |60 |
|___|_________|_____________________________|_________|__________|________|
|4. |N 4 ԱԼԿ |ՀՀ Վայոց ձորի մարզ, |4269 |2135 |73 |
| | |քաղ. Եղեգնաձոր | | | |
|___|_________|_____________________________|_________|__________|________|
|5. |N 7 ԱԼԿ |ՀՀ Վայոց ձորի մարզ, քաղ. Վայք|11859 |5930 |112 |
|___|_________|_____________________________|_________|__________|________|
|6. |N 1 ԿԱԼԿ |ՀՀ Վայոց ձորի մարզ, |884 |442 |- |
| | |քաղ. Ջերմուկ | | | |
|___|_________|_____________________________|_________|__________|________|
|7. |N 3 ԿԱԼԿ |ՀՀ Արարատի մարզ, քաղ. Վեդի |456 |228 |- |
|___|_________|_____________________________|_________|__________|________|
|8. |N 5 ԿԱԼԿ |ՀՀ Վայոց ձորի մարզ, քաղ. Վայք|488 |244 |- |
|___|_________|_____________________________|_________|__________|________|
|9. |N 6 ԿԱԼԿ |ՀՀ Արարատի մարզ, գ. Ուրցալանջ|872 |436 |- |
|___|_________|_____________________________|_________|__________|________|
|10.|N 7 ԿԱԼԿ |ՀՀ Արարատի մարզ, ՈԿՖ Բանավան |502 |251 |- |
|___|_________|_____________________________|_________|__________|________|
|11.|Յուղման |ՀՀ Արարատի մարզ, գ. Ոսկեպատ |117 |59 |13 |
| |կետ | | | | |
._________________________________________________________________________.