Սեղմել Esc փակելու համար:
«ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱՐԻՏԱՍ» ԲԱՐԵՍԻՐԱԿԱՆ ԿԱԶՄԱԿ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱՐԻՏԱՍ» ԲԱՐԵՍԻՐԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԲԱՐ ...

 

 

040.0779.130602

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«13» հունիսի 2002 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

6 հունիսի 2002 թվականի N 779-Ա

 

i

«ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱՐԻՏԱՍ» ԲԱՐԵՍԻՐԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼԻՔ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Հայկական Կարիտաս» բարեսիրական կազմակերպության կողմից իրականացվող ծրագիրը Հայաստանի Հանրապետության կառավարության մարդասիրական օգնության կենտրոնական հանձնաժողովի 2000 թվականի օգոստոսի 31-ի «Հայկական Կարիտաս» բարեսիրական կազմակերպության կողմից 2000-2003 թվականներին իրականացվող ծրագրի մասին» N Մ-245 որոշմամբ որակվել է բարեգործական, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 13-ի «Մարդասիրական օգնության և բարեգործական ծրագրերի մասին» N 136 որոշմանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

«Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի «ժե» կետով սահմանված կարգով «Հայկական Կարիտաս» բարեսիրական կազմակերպությանը (ՀՎՀՀ` 05514397) փոխհատուցել նշված ծրագրի շրջանակներում նախատեսվող աշխատանքների (մատուցվող ծառայությունների) դիմաց հաշվարկված ավելացված արժեքի հարկի` 3260400 դրամ գումարը, այդ թվում`

ա) «Ֆիրմա Բերյոզկա» արտադրական կոոպերատիվի կողմից (ՀՀ, քաղ. Գյումրի, Թբիլիսյան խճ., 62, բն. 2, ՀՎՀՀ` 05518973) 2002 թվականի ապրիլի 2-ին կնքված պայմանագրի հիման վրա Գյումրու N 17 դպրոցի կաթսայատան կառուցման համար նախատեսված 11354400 դրամ ընդհանուր արժողությամբ աշխատանքների դիմաց հաշվարկված ավելացված արժեքի հարկի` 1892400 դրամ գումարը.

բ) «Ֆիրմա Բերյոզկա» արտադրական կոոպերատիվի կողմից (ՀՀ, քաղ. Գյումրի, Թբիլիսյան խճ., 62, բն. 2, ՀՎՀՀ` 05518973) 2002 թվականի ապրիլի 2-ին կնքված պայմանագրի հիման վրա Գյումրու N 4 դպրոցի ջեռուցման համակարգի վերանորոգման 8208000 դրամ ընդհանուր արժողությամբ աշխատանքների դիմաց հաշվարկված ավելացված արժեքի հարկի` 1368000 դրամ գումարը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 11-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
06.06.2002
N 779-Ա
Որոշում