040.0755.130602
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«13» հունիսի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
6 հունիսի 2002 թվականի N 755-Ա
i
ԳՈԳԱՐԱՆԻ «ԶԱՐԹՈՆՔ» ԿՐԹԱԿԱՆ, ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼԻՔ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Զարթոնք» կրթական, մշակութային և սոցիալական զարգացման հիմնադրամի ծրագիրը Հայաստանի Հանրապետության կառավարության մարդասիրական օգնության կենտրոնական հանձնաժողովի 2001 թվականի մայիսի 23-ի «Շվեյցարական ԿԱԶԱ մարդասիրական հիմնադրամի և Գոգարանի «Զարթոնք» կրթական, մշակութային և սոցիալական զարգացման հիմնադրամի կողմից 2001 թվականին համատեղ իրականացվող` Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Գոգարան գյուղի դպրոցի կառուցման և կահավորման ծրագրի մասին» N Մ-151 որոշմամբ որակվել է բարեգործական, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 13-ի «Մարդասիրական օգնության և բարեգործական ծրագրերի մասին» N 136 որոշմանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
«Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի «ժե» կետով սահմանված կարգով Գոգարանի «Զարթոնք» կրթական, մշակութային և սոցիալական զարգացման հիմնադրամին (ՀՀ, Լոռու մարզ, գ. Գոգարան, ՀՎՀՀ` 06926179) փոխհատուցել նշված ծրագրի շրջանակներում «ՆԱՆԱ-ԱՐ» արտադրական կոոպերատիվի կողմից (ՀՀ, քաղ. Ախուրյան, Ախուրյանի խճ., 1ա, ՀՎՀՀ` 05801666) 2002 թվականի մայիսի 10-ի N 8 շինմոնտաժային աշխատանքների ընդունման ակտով (2001 թվականի հուլիսի 27-ին կնքված N 2 պայմանագրի հիման վրա) կատարված` 17246000 դրամ ընդհանուր արժողությամբ աշխատանքների դիմաց հաշվարկված ավելացված արժեքի հարկի` 2874000 դրամ գումարը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 11-ԻՆ