Սեղմել Esc փակելու համար:
«ԱՐԱԲԿԻՐ» ՄԻԱՑՅԱԼ ՄԱՆԿԱԿԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԱՐԱԲԿԻՐ» ՄԻԱՑՅԱԼ ՄԱՆԿԱԿԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ...

 

 

040.0724.080602

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«8» հունիսի 2002 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

30 մայիսի 2002 թվականի N 724-Ա

 

i

«ԱՐԱԲԿԻՐ» ՄԻԱՑՅԱԼ ՄԱՆԿԱԿԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼԻՔ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Արաբկիր» միացյալ մանկական բարեգործական հիմնադրամի ծրագիրը Հայաստանի Հանրապետության կառավարության մարդասիրական օգնության կենտրոնական հանձնաժողովի 2000 թվականի հունիսի 30-ի «Շվեյցարական SEMRA ֆոնդի, VAD ասոցիացիայի, բելգիական NAF ասոցիացիայի, արտերկրի պետական և ոչ պետական այլ կազմակերպությունների ու անհատների ֆինանսավորմամբ, ինչպես նաև ճապոնական կառավարության կողից տրամադրված դրամաշնորհի միջոցներով «Արաբկիր» միացյալ մանկական բարեգործական հիմնադրամի կողմից 2000-2003 թվականներին իրականացվող ծրագրերի մասին» N Մ-146 որոշմամբ որակվել է բարեգործական, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 13-ի «Մարդասիրական օգնության և բարեգործական ծրագրերի մասին» N 136 որոշմանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

«Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի «ժե» կետով սահմանված կարգով «Արաբկիր» բժշկական կենտրոնին փոխհատուցել, 2002 թվականի ապրիլի 22-ի C 6338 բեռնամաքսային հայտարարագրի հիման վրա, դեղորայքի և բժշկական պարագաների ներմուծման դիմաց հաշվարկված ավելացված արժեքի հարկի` 38862 դրամ գումարը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 4-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
30.05.2002
N 724-Ա
Որոշում