Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆ ...

 

11.11.2022 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ

 

10 նոյեմբերի 2022 թվականի N 1730-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 6-Ի N 730-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հունիսի 6-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 29-ի N 1387-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու և Հայաստանի Հանրապետության շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից իրականացվող ոչ պարենային արտադրանքների և ծառայությունների նկատմամբ պետական վերահսկողության իրականացման ստուգաթերթերը հաստատելու մասին» N 730-Ն որոշման (այսուհետ` որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունը և լրացումները`

i

1) 1-ին կետում «32» թիվը փոխարինել «33» թվով.

i

2) N 3 հավելվածի հարցաշարի 11-րդ և 12-րդ կետերի 2-րդ սյունակը «5 լ» բառից հետո լրացնել «(դմ3) կամ 10 լ (դմ3)» բառերով.

i

3) որոշումը լրացնել N 33 հավելվածով` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան


2022 թ. նոյեմբերի 10
Երևան

Հավելված
ՀՀ կառավարության
2022 թվականի նոյեմբերի 10-ի
N 1730-Ն որոշման

 

«Հավելված N 33
ՀՀ կառավարության
2019 թվականի հունիսի 6-ի
N 730-Ն որոշման


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇՈՒԿԱՅԻ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

 

ՍՏՈՒԳԱԹԵՐԹ
ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԿԱՆԵՓԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ, ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԿԱՄ ՄԵԾԱԾԱԽ ՎԱՃԱՌՔԻ ՍՏՈՒԳՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

____ __________ 20  թ.

 

______________________________________ _____________________ ____________________
(տեսչական մարմնի անվանումը) (գտնվելու վայրը) (հեռախոսահամարը)

 

       

           ________________

____________________________________

Անձնական կոդ

(պաշտոնը)

(անունը, ազգանունը, հայրանունը)

 

       

           ________________

____________________________________

Անձնական կոդ

(պաշտոնը)

(անունը, ազգանունը, հայրանունը)

 

       

           ________________

____________________________________

Անձնական կոդ

(պաշտոնը)

(անունը, ազգանունը, հայրանունը)

 

Ստուգման սկիզբը (ամսաթիվ)___________ 20  թ. ավարտը _________________20  թ.
 
__________________________________________
               
 (տնտեսավարող սուբյեկտի անվանումը (անունը, ազգանունը) (ՀՎՀՀ)
___________________________________
___________________________________
___________________ ___________________________________
(պետռեգիստրի համարը) (տնտեսավարող սուբյեկտի գործունեության ոլորտը)
_____________________________________________ __________________
տնտեսավարող սուբյեկտի գործունեության վայրը (հեռախոսահամարը)
____________________________________________________________   ________________________
(տնտեսավարող սուբյեկտի ղեկավարի կամ լիազորված անձի անունը, ազգանունը, հայրանունը) (հեռախոսահամարը)

 

Ստուգման հրամանի ամսաթիվը ____ _______20  թ. համարը __________

 

Ստուգման նպատակը/ընդգրկված հարցերի համարներ_________________________________________

_______________________________________ _________________________________________________

_________________________________________________________________________________________

 

ՀԱՐՑԱՇԱՐ
ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԿԱՆԵՓԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ, ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԿԱՄ ՄԵԾԱԾԱԽ ՎԱՃԱՌՔԻ ՍՏՈՒԳՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Աղյուսակ N 1

 

ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԿԱՆԵՓԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ

 

             
NN ը/կ Հարցը Հարցի համար հիմք հանդիսացող իրավական նորմը Ստուգման անցկացման մեթոդը Կշիռը Մեկնա- բանու- թյուններ Պատասխան
այո ոչ Չ/պ
1 2 3 4 5 6 7 8 9
1. Արդյո՞ք արտադրական կանեփում կաննաբիդիոլի (CBD) պարունակությունը գերազանցում է տետրահիդրոկաննաբինոլի (THC) պարունակությանը, իսկ տետրահիդրոկաննաբինոլի (THC) տոկոսային պարունակությունը նմուշառված զանգվածում 0,3 տոկոսից ցածր է կամ հավասար: «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» օրենքի 3-րդ հոդված նմուշառում և լաբորատոր փորձաքննություն 30.0        
2. Արդյո՞ք պահպանված է լիցենզիայով սահմանված գործունեության իրականացման վայրը: ՀՀ կառավարության 2021 թ. հուլիսի 15-ի N 1170-Ն որոշման հավելված 2 Տեսազննում և/կամ փաստաթղթային զննում 2.5        
3. Արդյո՞ք պահպանված է արտադրական կանեփի լիցենզիայով սահմանված տարեկան աճեցվող արտադրական կանեփի բույսի առավելագույն քանակը: ՀՀ կառավարության 2021 թ. հուլիսի 15-ի N 1170-Ն որոշման հավելված 2-ի 9-րդ կետ Տեսազննում և/կամ փաստաթղթային զննում և/կամ չափման միջոցի կիրառում 2.5        
4. Արդյո՞ք պահպանված է արտադրվող արտադրական կանեփի լիցենզիայով սահմանված արտադրական կանեփի բույսերի վերամշակման արդյունքում տարեկան ստացված կանաչ զանգվածի և ծաղկագլխիկների առավելագույն քանակը: ՀՀ կառավարության 2021 թ. հուլիսի 15-ի N 1170-Ն որոշման հավելված 2-ի 11-րդ կետ Տեսազննում և/կամ փաստաթղթային զննում և/կամ չափման միջոցի կիրառում 2.5        
5. Արդյո՞ք պահպանված է արտադրվող արտադրական կանեփի լիցենզիայով սահմանված տարեկան արտադրվող արտադրական կանեփի բուսախեժի առավելագույն քանակը: ՀՀ կառավարության 2021 թ. հուլիսի 15-ի N 1170-Ն որոշման հավելված 2-ի 13-րդ կետ փաստաթղթային զննում և/կամ չափման միջոցի կիրառում 2.5        
6. Արդյո՞ք առկա են փակ տնկարան և սածիլանոց: ՀՀ կառավարության 2010 թ. մարտի 18-ի N 270-Ն որոշման հավելված 1.1 (այսուհետ` Հավելված 1.1) 3-րդ կետի 1-ին ենթակետ, Հավելված 1.1 4-րդ կետ Տեսազննում 0.5        
7. Արդյո՞ք առկա են փակ վերամշակման շինություններ` չորացման, առանձնացման, մանրացման, յուղի զտման համար և փաթեթավորման սենյակ: Հավելված 1.1 3-րդ կետի 2-րդ ենթակետ Տեսազննում 0.5        
8. Արդյո՞ք առկա է հանդերձարան: Հավելված 1.1 3-րդ կետի 4-րդ ենթակետ Տեսազննում 0.5        
9. Արդյո՞ք առկա է հանգստի սենյակ: Հավելված 1.1 3-րդ կետի 4-րդ ենթակետ Տեսազննում 0.5        
10. Արդյո՞ք առկա է փակ ջերմատուն, որն ունի պոլիէթիլենով, ապակիով կամ պոլիկարբոնատով պատված կողային պատեր և տանիք, իսկ ճակատային կողմից դուռ` մուտքի և ելքի նպատակով: Հավելված 1.1 5-րդ կետ Տեսազննում 0.5        
11. Արդյո՞ք առկա է փակ պահեստ, որն ունի մետաղյա դուռ և վանդակապատված պատուհաններ: Հավելված 1.1 6-րդ կետ Տեսազննում 0.5        
12. Արդյո՞ք պահեստում առկա են հատակին ամրացված չհրկիզվող պահարաններ: Հավելված 1.1 6-րդ կետ Տեսազննում 0.2        
13. Արդյո՞ք պահեստում առկա է խոնավաչափ: Հավելված 1.1 6-րդ կետ Տեսազննում 0.2        
14. Արդյո՞ք հրդեհի ազդարարման ինքնաշխատ և անվտանգության ահազանգման շուրջօրյա գործուն համակարգի էլեկտրասնուցումը կատարվում է տարբեր աղբյուրներից, որոնցից մեկը տեղային (լոկալ) է: Հավելված 1.1 7-րդ կետ Տեսազննում 0.8        
15. Արդյո՞ք պահեստում, լաբորատորիայում, ջերմատանը, տնկարանում և սածիլանոցում առկա է առնվազն բոլոր արտաքին դռներին և պատուհաններին (բացառությամբ ջերմոցների) տեղադրված անվտանգության ահազանգման և հրդեհի ազդարարման ինքնաշխատ շուրջօրյա գործուն համակարգ, որը միացված է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման կենտրոնի «911» ծառայությանը և ոստիկանության կամ արտոնագրված պահակախմբի համակարգին` հիմնավորված համապատասխան փաստաթղթերով: Հավելված 1.1 7-րդ կետ Տեսազննում, փաստաթղթային 1.0        
16. Արդյո՞ք պահեստում և լաբորատորիայում առկա են պիտանելիության ժամկետում գտնվող կրակմարիչներ ըստ տարածքի մակերեսի Հավելված 1.1 8-րդ կետ Տեսազննում 0.4        
17. Արդյո՞ք արտադրական կանեփի բերքի, մայր բույսերի, կտրոնների, սածիլների, սերմերի փոխադրումն իրականացվում է այն արտադրող անձի կողմից` համապատասխան կահավորում ունեցող ավտոտրանսպորտային միջոցով: Հավելված 1.110-րդ կետ Տեսազննում 0.8        
18. Արդյո՞ք վարվում է գրանցամատյան, որտեղ լրացվում է յուրաքանչյուր եռամսյակում ներմուծված, գնված արտադրական կանեփի սերմերի, սածիլների, մայր բույսերի, կտրոնների և արտադրական կանեփի բերքի և դրա վերամշակման արդյունքում ստացված արտադրանքի (վաճառք, արտահանում) ծավալը և բացթողնման յուրաքանչյուր դեպքում` քանակի, գործարքի ամսաթվի, առաքողի և ստացողի վերաբերյալ նշում: Հավելված 1.1 14-րդ կետ Տեսազննում, փաստաթղթային 2.5        
19. Արդյո՞ք ջերմատները, տնկարանները, լաբորատորիաները, պահեստներն ունեն անվտանգության ապահովման պլան: Հավելված 1.1 20-րդ կետ Տեսազննում, փաստաթղթային 0.4        
20. Արդյո՞ք անվտանգության ապահովման պլանում ներառված են տեսաձայնագրող և ձայնային կամ լուսային ազդանշաններ արձակող սարքեր, կոդավորման համակարգով հագեցած դռներ և անվտանգության աշխատակիցների շուրջօրյա ներկայություն: Հավելված 1.1 20-րդ կետ Տեսազննում, փաստաթղթային 0.4        
21. Արդյո՞ք ազդանշանային սարքավորումների էլեկտրասնուցման համակարգն ունի պահեստային էլեկտրասնուցման աղբյուր: Հավելված 1.1 20-րդ կետ Տեսազննում 0.3        

 

Աղյուսակ N 2

 

ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԿԱՆԵՓԻ ՆԵՐՄՈՒԾՈՒՄ, ԱՐՏԱՀԱՆՈՒՄ ԿԱՄ ՄԵԾԱԾԱԽ ՎԱՃԱՌՔ

 

             
NN ը/կ Հարցը Հարցի համար հիմք հանդիսացող իրավական նորմը Ստուգման անցկացման մեթոդը Կշիռը Մեկնա- բանու- թյուններ Պատասխան
այո ոչ Չ/պ
1 2 3 4 5 6 7 8 9
1. Արդյո՞ք արտադրական կանեփում կաննաբիդիոլի (CBD) պարունակությունը գերազանցում է տետրահիդրոկաննաբինոլի (THC) պարունակու- թյանը, իսկ տետրահիդրոկաննաբինոլի (THC) տոկոսային պարունակությունը նմուշառված զանգվածում 0,3 տոկոսից ցածր է կամ հավասար: «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» օրենքի 3-րդ հոդված նմուշառում և լաբորատոր փորձաքննություն 30.0        
2. Արդյո՞ք պահպանված է արտադրական կանեփի պահպանման համար նախատեսված պահեստի գտնվելու վայրը: ՀՀ կառավարության 2021 թ. հուլիսի 15-ի N 1170-Ն որոշման հավելված 4 Տեսազննում և/կամ փաստաթղթային զննում 1.0        
3. Արդյո՞ք պահպանված է տարեկան ներմուծվող արտադրական կանեփի բույսի առավելագույն քանակը: ՀՀ կառավարության 2021 թ. հուլիսի 15-ի N 1170-Ն որոշման հավելված 4-ի 8-րդ կետ Տեսազննում և/կամ փաստաթղթային զննում և/կամ չափման միջոցի կիրառում 1.0        
4. Արդյո՞ք պահպանված է տարեկան ներմուծվող արտադրական կանեփի առավելագույն քանակը: ՀՀ կառավարության 2021 թ. հուլիսի 15-ի N 1170-Ն որոշման հավելված 4-ի 10-րդ կետ Տեսազննում և/կամ փաստաթղթային զննում և/կամ չափման միջոցի կիրառում 1.0        
5. Արդյո՞ք պահպանված է տարեկան ներմուծվող արտադրական կանեփի բուսախեժի առավելագույն քանակը: ՀՀ կառավարության 2021 թ. հուլիսի 15-ի N 1170-Ն որոշման հավելված 4-ի 12-րդ կետ փաստաթղթային զննում և/կամ չափման միջոցի կիրառում 1.0        
6. Արդյո՞ք պահպանված է տարեկան արտահանվող կանեփի բույսի առավելագույն քանակը: ՀՀ կառավարության 2021 թ. հուլիսի 15-ի N 1170-Ն որոշման հավելված 4-ի 14-րդ կետ փաստաթղթային զննում և/կամ չափման միջոցի կիրառում 1.0        
7. Արդյո՞ք պահպանված է տարեկան արտահանվող արտադրական կանեփի առավելագույն քանակը: ՀՀ կառավարության 2021 թ. հուլիսի 15-ի N 1170-Ն որոշման հավելված 4-ի 16-րդ կետ փաստաթղթային զննում և/կամ չափման միջոցի կիրառում 1.0        
8. Արդյո՞ք պահպանված է տարեկան արտահանվող արտադրական կանեփի բուսախեժի առավելագույն քանակը: ՀՀ կառավարության 2021 թ. հուլիսի 15-ի N 1170-Ն որոշման հավելված 4-ի 18-րդ կետ փաստաթղթային զննում և/կամ չափման միջոցի կիրառում 1.0        
9. Արդյո՞ք պահպանված է տարեկան մեծածախ առևտրի արտադրական կանեփի բույսի առավելագույն քանակը: ՀՀ կառավարության 2021 թ. հուլիսի 15-ի N 1170-Ն որոշման հավելված 4-ի 20-րդ կետ փաստաթղթային զննում և/կամ չափման միջոցի կիրառում 1.0        
10. Արդյո՞ք պահպանված է տարեկան մեծածախ առևտրի արտադրական կանեփի առավելագույն քանակը: ՀՀ կառավարության 2021 թ. հուլիսի 15-ի N 1170-Ն որոշման հավելված 4-ի 22-րդ կետ փաստաթղթային զննում և/կամ չափման միջոցի կիրառում 1.0        
11. Արդյո՞ք պահպանված է տարեկան մեծածախ առևտրի արտադրական կանեփի բուսախեժի առավելագույն քանակը: ՀՀ կառավարության 2021 թ. հուլիսի 15-ի N 1170-Ն որոշման հավելված 4-ի 24-րդ կետ փաստաթղթային զննում և/կամ չափման միջոցի կիրառում 1.0        
12. Արդյո՞ք առկա է փակ ջերմատուն, որն ունի պոլիէթիլենով, ապակիով կամ պոլիկարբոնատով պատված կողային պատեր և տանիք, իսկ ճակատային կողմից դուռ` մուտքի և ելքի նպատակով: ՀՀ կառավարության 2010 թ. մարտի 18-ի N 270-Ն որոշման հավելված 1.1 (այսուհետ` Հավելված 1.1) 5-րդ կետ Տեսազննում 0.5        
13. Արդյո՞ք առկա են փակ տնկարան և սածիլանոց: Հավելված 1.1 3-րդ կետի 1-ին ենթակետ, Հավելված 1.1 4-րդ կետ Տեսազննում 0.5        
14. Արդյո՞ք առկա են փակ վերամշակման շինություններ` չորացման, առանձնացման, մանրացման, յուղի զտման համար և փաթեթավորման սենյակ: Հավելված 1.1 3-րդ կետի 2-րդ ենթակետ Տեսազննում 0.5        
15. Արդյո՞ք առկա է հանդերձարան: Հավելված 1.1 3-րդ կետի 4-րդ ենթակետ Տեսազննում 0.5        
16. Արդյո՞ք առկա է հանգստի սենյակ: Հավելված 1.1 3-րդ կետի 4-րդ ենթակետ Տեսազննում 0.5        
17. Արդյո՞ք առկա է փակ պահեստ, որն ունի մետաղյա դուռ և վանդակապատված պատուհաններ: Հավելված 1.1 6-րդ կետ Տեսազննում 0.5        
18. Արդյո՞ք պահեստում առկա են հատակին ամրացված չհրկիզվող պահարաններ: Հավելված 1.1 6-րդ կետ Տեսազննում 0.2        
19. Արդյո՞ք պահեստում առկա է խոնավաչափ: Հավելված 1.1 6-րդ կետ Տեսազննում 0.2        
20. Արդյո՞ք հրդեհի ազդարարման ինքնաշխատ և անվտանգության ահազանգման շուրջօրյա գործուն համակարգի էլեկտրասնուցումը կատարվում է տարբեր աղբյուրներից, որոնցից մեկը տեղային (լոկալ) է: Հավելված 1.1 7-րդ կետ Տեսազննում 0.8        
21. Արդյո՞ք պահեստում, լաբորատորիայում, ջերմատանը, տնկարանում և սածիլանոցում առկա է առնվազն բոլոր արտաքին դռներին և պատուհաններին (բացառությամբ ջերմոցների) տեղադրված անվտանգության ահազանգման և հրդեհի ազդարարման ինքնաշխատ շուրջօրյա գործուն համակարգ, որը միացված է Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության ճգնաժամային կառավարման կենտրոնի «911» ծառայությանը և ոստիկանության կամ արտոնագրված պահակախմբի համակարգին` հիմնավորված համապատասխան փաստաթղթերով: Հավելված 1.1 7-րդ կետ Տեսազննում, փաստաթղթային 1.0        
22. Արդյո՞ք պահեստում և լաբորատորիայում առկա են պիտանելիության ժամկետում գտնվող կրակմարիչներ ըստ տարածքի մակերեսի Հավելված 1.1 8-րդ կետ Տեսազննում 0.4        
23. Արդյո՞ք արտադրական կանեփի բերքի, մայր բույսերի, կտրոնների, սածիլների, սերմերի փոխադրումն իրականացվում է այն արտադրող անձի կողմից` համապատասխան կահավորում ունեցող ավտոտրանսպորտային միջոցով: Հավելված 1.1 10-րդ կետ Տեսազննում 0.8        
24. Արդյո՞ք վարվում է գրանցամատյան, որտեղ լրացվում է յուրաքանչյուր եռամսյակում ներմուծված, գնված արտադրական կանեփի սերմերի, սածիլների, մայր բույսերի, կտրոնների և արտադրական կանեփի բերքի և դրա վերամշակման արդյունքում ստացված արտադրանքի (վաճառք, արտահանում) ծավալը և բացթողնման յուրաքանչյուր դեպքում` քանակի, գործարքի ամսաթվի, առաքողի և ստացողի վերաբերյալ նշում: Հավելված 1.1 14-րդ կետ Տեսազննում, փաստաթղթային 2.5        
25. Արդյո՞ք ջերմատները, տնկարանները, լաբորատորիաները, պահեստներն ունեն անվտանգության ապահովման պլան: Հավելված 1.1 20-րդ կետ Տեսազննում, փաստաթղթային 0.4        
26. Արդյո՞ք անվտանգության ապահովման պլանում ներառված են տեսաձայնագրող և ձայնային կամ լուսային ազդանշաններ արձակող սարքեր, կոդավորման համակարգով հագեցած դռներ և անվտանգության աշխատակիցների շուրջօրյա ներկայություն: Հավելված 1.1 20-րդ կետ Տեսազննում, փաստաթղթային 0.4        
27. Արդյո՞ք ազդանշանային սարքավորումների էլեկտրասնուցման համակարգն ունի պահեստային էլեկտրասնուցման աղբյուր: Հավելված 1.1 20-րդ կետ Տեսազննում 0.3        

 

1 «Այո» - այո, առկա է, համապատասխանում է, բավարարում է v    
2 «Ոչ» - ոչ, առկա չէ, չի համապատասխանում, չի բավարարում   v  
3 «Չ/պ» - չի պահանջվում, չի վերաբերում     v

 

Տվյալ ստուգաթերթը կազմվել է հետևյալ նորմատիվ իրավական ակտի հիման վրա`

1. «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» օրենք,

2. ՀՀ կառավարության 2021 թվականի հուլիսի 15-ի N 1170-Ն որոշում,

3. ՀՀ կառավարության 2010 թվականի մարտի 18-ի N 270-Ն որոշում: Ստուգաթերթը լրացրին`

 

տեսչական մարմնի ծառայող ___________________ _______________________
(ստորագրությունը) (անունը, ազգանունը)
տեսչական մարմնի ծառայող ___________________ _______________________
(ստորագրությունը) (անունը, ազգանունը)
___________________ _______________________
(ստորագրությունը) (անունը, ազգանունը)
Տնտեսավարող սուբյեկտի ղեկավար ___________________ ________________________
(ստորագրությունը) (անունը, ազգանունը)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի ղեկավար

Ա. Հարությունյան

 

 

Պաշտոնական հրապարակման օրը` 10 նոյեմբերի 2022 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
10.11.2022
N 1730-Ն
Որոշում