Սեղմել Esc փակելու համար:
ԱՄԵՐԻԿԱՅԻ «ՀԱՅ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՖՈՆԴ» ԲԱՐԵԳՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՄԵՐԻԿԱՅԻ «ՀԱՅ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՖՈՆԴ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԿԱԶՄԱԿ ...

 

 

040.0720.080602

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«8» հունիսի 2002 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

30 մայիսի 2002 թվականի N 720-Ա

 

i

ԱՄԵՐԻԿԱՅԻ «ՀԱՅ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՖՈՆԴ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼԻՔ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ամերիկայի «Հայ օգնության ֆոնդ» բարեգործական կազմակերպության Հայաստանի մասնաճյուղի կողմից իրականացվող ծրագիրը Հայաստանի Հանրապետության կառավարության մարդասիրական օգնության կենտրոնական հանձնաժողովի 2002 թվականի ապրիլի 26-ի «Ամերիկայի «Հայ օգնության ֆոնդ» բարեգործական կազմակերպության Հայաստանի մասնաճյուղի կողմից իրականացվող Վանաձորի N 8 միջնակարգ դպրոցի կառուցման և կահավորման լրացուցիչ աշխատանքների ծրագրի մասին» N Մ-043 որոշմամբ որակվել է բարեգործական, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 13-ի «Մարդասիրական օգնության և բարեգործական ծրագրերի մասին» N 136 որոշմանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

«Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի «ժե» կետով սահմանված կարգով Ամերիկայի «Հայ օգնության ֆոնդ» բարեգործական կազմակերպության Հայաստանի մասնաճյուղին (ՀՀ, քաղ. Երևան, Մովսես Խորենացու 22, ՀՎՀՀ` 02517115) փոխհատուցել նշված ծրագրի շրջանակներում ներքոհիշյալ կապալառու կազմակերպությունների կողմից կատարված աշխատանքների դիմաց հաշվարկված ավելացված արժեքի հարկի` մինչև 19940450 դրամ գումարը (կամ 10,91 տոկոսը, քանի որ կապալառուի կողմից շինանյութերի ձեռքբերման ժամանակ վճարվել է ավելացված արժեքի հարկի գումարը), այդ թվում`

ա) «Ուկրշին» բաց բաժնետիրական ընկերության կողմից (ՀՀ, քաղ. Վանաձոր, Մարշալ Բաղրամյան 21, ՀՎՀՀ` 06900736), 2001 թվականի դեկտեմբերի 17-ի պայմանագրով և փոփոխության արձանագրություններով (2001 թվականի ապրիլի 18-ի N 1, 2001 թվականի մայիսի 8-ի N 2, 2002 թվականի մարտի 1-ի N 3) նախատեսված, Վանաձորի N 8 միջնակարգ դպրոցի կառուցման` 141865740 դրամ ընդհանուր արժողությամբ լրացուցիչ շինարարական աշխատանքների դիմաց հաշվարկված ավելացված արժեքի հարկի` մինչև 13131480 դրամ գումարը.

բ) «Գյումրիկահույք» բաց բաժնետիրական ընկերության կողմից (ՀՀ, քաղ. Գյումրի, Թումանյան 143, ՀՎՀՀ` 05504961), 2001 թվականի դեկտեմբերի 17-ի պայմանագրով նախատեսված, Վանաձորի N 8 միջնակարգ դպրոցի համար 40853820 դրամ ընդհանուր արժողությամբ կահույքի պատրաստման, տեղափոխման և տեղադրման դիմաց հաշվարկված ավելացված արժեքի հարկի` մինչև 6808970 դրամ գումարը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 4-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
30.05.2002
N 720-Ա
Որոշում