040.0717.080602
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«8» հունիսի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
30 մայիսի 2002 թվականի N 717-Ա
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՖՈՒՏԲՈԼԻ ՖԵԴԵՐԱՑԻԱՅԻ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԴԻՄԱՑ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼԻՔ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հասցեով ստացված բեռի ներմուծումը Հայաստանի Հանրապետության կառավարության մարդասիրական օգնության կենտրոնական հանձնաժողովի 2002 թվականի ապրիլի 26-ի «UEFA-ի կողմից Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հասցեով ուղարկված բեռի մասին» N Մ-040 որոշմամբ որակվել է բարեգործական, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 13-ի «Մարդասիրական օգնության և բարեգործական ծրագրերի մասին» N 136 որոշմանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
«Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի «ժե» կետով սահմանված կարգով Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային (ՀՎՀՀ` 02512929) փոխհատուցել, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի 2002 թվականի ապրիլի 17-ի N C 6065 նախնական մաքսային հայտարարագրի հիման վրա, 734917 դրամ ընդհանուր մաքսային արժեքով` սպորտային բժիշկների սեմինար դասընթացներ անցկացնելու համար անհրաժեշտ պարագաների ներմուծման դիմաց հաշվարկված ավելացված արժեքի հարկի` 139701 դրամ գումարը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 4-ԻՆ