040.0688.050602
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«5» հունիսի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
30 մայիսի 2002 թվականի N 688-Ա
i
«ԱՐՄԱՎԻՐԻ ԿՈՄՈՒՆԱԼ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ» ԲԱՑ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԼՈՒԾԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 7-րդ կետի «գ» ենթակետին և «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լուծարել «Արմավիրի կոմունալ տնտեսություն» բաց բաժնետիրական ընկերությունը:
2. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարին` «Արմավիրի կոմունալ տնտեսություն» բաց բաժնետիրական ընկերության լուծարման աշխատանքներն իրականացնելու նպատակով 5-օրյա ժամկետում ստեղծել լուծարման հանձնաժողով` դրա կազմում ընդգրկելով Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարության, Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության, Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարության, Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության, Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետարանի, Արմավիրի քաղաքապետարանի և Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի ներկայացուցիչներին:
3. Լուծարվող բաժնետիրական ընկերության լուծարման հաշվեկշիռը կազմելու օրվա դրությամբ այդ ընկերության դեբիտորական պարտքերը և այլ պահանջների իրավունքները հանձնել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության տնօրինությանը` Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 14-ի «Հայաստանի Հանրապետության պետական գույքի մասնավորեցման 1998-2000 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով հաստատված ծրագրում ընդգրկված իրավաբանական անձանց լուծարման գործընթացը կանոնակարգելու մասին» N 752 որոշմամբ հաստատված կարգի 26-րդ կետին համապատասխան:
4. Լուծարվող բաժնետիրական ընկերության պարտատերերի պահանջների բավարարումից հետո մնացած պետական բաժնեմասին համապատասխան գույքը 20-օրյա ժամկետում հանձնել Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարության տնօրինությանը:
5. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարին` «Արմավիրի կոմունալ տնտեսություն» բաց բաժնետիրական ընկերության լուծարման գործընթացն ավարտելուց հետո 2-ամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ նշված ընկերության լուծարումից հետո մնացած պետական բաժնեմասին համապատասխան գույքի տնօրինման վերաբերյալ:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 3-ԻՆ