ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ
25 հոկտեմբերի 2022 թվականի N 1173-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 19-Ի N 170-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով`
Հրամայում եմ.
i
1. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի` 2013 թվականի մարտի 19-ի «Սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայության մեջ ընդգրկվող զբոսաշրջային օպերատորների հաշվառման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2012 թվականի հունվարի 26-ի N 67-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 170-Ն հրամանը:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում 2022 թվականի նոյեմբերի 1-ից:
Վ. ՔԵՐՈԲՅԱՆ
Պաշտոնական հրապարակման օրը` 28 հոկտեմբերի 2022 թվական: