040.0662.010602
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«1» հունիսի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
1 հունիսի 2002 թվականի N 662
i
ԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՌԱՋԱՏԱՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼԻՔ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Գիտության և առաջատար տեխնոլոգիաների ազգային հիմնադրամի ծրագիրը Հայաստանի Հանրապետության կառավարության մարդասիրական օգնության կենտրոնական հանձնաժողովի 2001 թվականի նոյեմբերի 14-ի «ԱՄՆ-ի քաղաքացիական հետազոտությունների և զարգացման հիմնադրամի (CRDF) ֆինանսավորմամբ Գիտության և առաջատար տեխնոլոգիաների ազգային հիմնադրամի (ԳԱՏԱՀ) կողից իրականացվող «Հայաստանի Հանրապետության գիտական ենթակառուցվածքների և հիմնարար գիտությունների զարգացում» ծրագրի մասին» N Մ-389 որոշմամբ որակվել է բարեգործական, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 13-ի «Մարդասիրական օգնության և բարեգործական ծրագրերի մասին» N 136 որոշմանը համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. «Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի «ժե» կետով սահմանված կարգով Գիտության և առաջատար տեխնոլոգիաների ազգային հիմնադրամին փոխհատուցել նշված ծրագրի շրջանակներում «Վեբ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից (ՀՀ, քաղ. Երևան, Սոսեի 2, նրբ. 8, բն. 22, ՀՎՀՀ` 00027623) 2002 թվականի ապրիլի 3-ի N NFS-03/02 ակտի հիման վրա 72350 դրամ արժողությամբ «Ինտերնետ» ցանցի ծառայությունների մատուցման դիմաց հաշվարկված ավելացված արժեքի հարկի մինչև 12058 դրամ գումարը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2002 թվականի հունիսի 1-ից: