040.0655.010602
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«1» հունիսի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
1 հունիսի 2002 թվականի N 655
i
«ՀԱՅ-ԱՄԵՐԻԿՅԱՆ ՄԱՄՈԳՐԱՖԻԱՅԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՈՒՅՔԸ «ՀԱՅ-ԱՄԵՐԻԿՅԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հուլիսի 31-ի «Կանանց առողջության պահպանման ասոցիացիային շենք նվիրաբերելու մասին» N 698 որոշմամբ «Հայ-ամերիկյան մամոգրաֆիայի համալսարանական կենտրոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը նվիրաբերված 170444000 դրամ արժողությամբ գույքը, այդ թվում` որպես անբաժանելի բարելավում կապիտալ շինարարության ծախսերը` որպես ակտիվ, անհատույց հատկացնել «Հայ-ամերիկյան առողջության կենտրոն» հիմնադրամին:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2002 թվականի հունիսի 1-ից: