Սեղմել Esc փակելու համար:
«ՀՀ ԵՐԿԱԹՈՒՂՈՒ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ» ՓԱԿ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀՀ ԵՐԿԱԹՈՒՂՈՒ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ...

 

 

040.0639.010602

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«1» հունիսի 2002 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

1 հունիսի 2002 թվականի N 639

 

i

«ՀՀ ԵՐԿԱԹՈՒՂՈՒ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 

Երևանի «Զվարթնոց» օդանավակայանի վերակառուցման ծրագրի իրականացման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «ՀՀ երկաթուղու ենթակառուցվածքներ» փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից առանձնացնել 3352117 դրամ հաշվեկշռային արժեքով (2002 թվականի հունվարի 1-ի դրությամբ) «Կարմիր բլուր» կայարանի N 1 սլաքային փոխադրիչից 975 մետր երկաթուղագիծը և երկաթուղային երկաթբետոնյա կամուրջը` նույն չափով նվազեցնելով ընկերության կանոնադրական կապիտալը, և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հանձնել Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարության տնօրինությանը:

2. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին` տասնօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարության հետ համատեղ ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը և գույքային իրավունքների պետական գրանցումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2002 թվականի հունիսի 1-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
01.06.2002
N 639
Որոշում