Սեղմել Esc փակելու համար:
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ՕԴԱՆԱՎԵՐՈՎ ՈՒՂ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ՕԴԱՆԱՎԵՐՈՎ ՈՒՂԵՎՈՐՆԵՐԻ ԿՈՂՄ ...

31.07.2010 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   29.06.2002  -ից մինչեւ   31.07.2010  -ը:
 

(ուժը կորցրել է 17.06.10 թիվ 843-Ն որոշում)

i

040.0615.220502

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«22» մայիսի 2002 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

22 մայիսի 2002 թվականի N 615

 

i

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ՕԴԱՆԱՎԵՐՈՎ ՈՒՂԵՎՈՐՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԹՌԻՉՔԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՆՑՎԱԾ ԶԵՆՔԻ ԵՎ ՌԱԶՄԱՄԹԵՐՔԻ ՓՈԽԱԴՐՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին» կոնվենցիայի «Անվտանգություն. Միջազգային քաղաքացիական ավիացիայի պաշտպանությունն անօրինական միջամտության գործողություններից» N 17 արձանագրության պահանջներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հաստատել քաղաքացիական ավիացիայի օդանավերով ուղևորների կողմից թռիչքի ընթացքում պահպանության փոխանցված զենքի և ռազմամթերքի փոխադրման կանոնները (կցվում է):

 

Հաստատված է

Հայաստանի Հանրապետության

կառավարության 2002 թ.

մայիսի 22-ի N 615 որոշմամբ

 

ԿԱՆՈՆՆԵՐ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ՕԴԱՆԱՎԵՐՈՎ ՈՒՂԵՎՈՐՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԹՌԻՉՔԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՆՑՎԱԾ ԶԵՆՔԻ ԵՎ ՌԱԶՄԱՄԹԵՐՔԻ ՓՈԽԱԴՐՄԱՆ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կանոններով «Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին» կոնվենցիայի «Անվտանգություն. Միջազգային քաղաքացիական պաշտպանությունն անօրինական միջամտության գործողություններից» N 17 արձանագրության պահանջներին համապատասխան սահմանվում են քաղաքացիական ավիացիայի օդանավերով (այսուհետև` օդանավ) ուղևորների կողմից թռիչքի ընթացքում պահպանության փոխանցված զենքի և ռազմամթերքի փոխադրման կանոնները:

2. Օդանավերով ուղևորների կողմից թռիչքի ընթացքում փոխադրման համար պահպանության փոխանցված զենքը և ռազմամթերքը (այսուհետև` զենք) ընդունվում, համապատասխան փաստաթղթերը ձևակերպվում, մեկնման օդանավակայանում օդանավ տեղափոխվում ու ժամանման օդանավակայանում վերադարձվում են օդանավակայանի ավիացիոն անվտանգության հսկողության ծառայության (այսուհետև` ԱԱՀ ծառայություն) և ավիացիոն անվտանգության ծառայության (այսուհետև` ԱԱ ծառայություն) լիազորված աշխատողների կողմից:

3. Զենք պահելու և կրելու իրավունք ունեցող ուղևորների զենքը մեկնման օդանավակայանում պարտադիր կարգով հանձնվում է թռիչքի ընթացքում պահպանության ու թռիչքի ավարտից հետո ժամանման օդանավակայանում վերադարձվում տիրոջը:

4. Զենքի փոխադրման համար օդանավում պետք է լինի պահպանության տեխնիկական և պաշտպանական միջոցներով հանդերձավորված փականով փակվող մետաղյա կամ անկիզելի պահարան:

 

II. ԱԱՀ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԶԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԵՎ ՕԴԱՆԱՎՈՎ ՓՈԽԱԴՐՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ԼՐԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

5. Ավիացիոն անվտանգության հսկողության ընթացքում ուղևորի կողմից զենք ներկայացվելու դեպքում ԱԱՀ ծառայության աշխատողը դրա մասին տեղեկացնում է օդանավակայանի ներքին գործերի մարմնին: Զենքը զննվում և դրա արտահանման (ներկրման) իրավունք տվող փաստաթղթերի օրինականությունն ստուգվում է օդանավակայանի ներքին գործերի մարմնի աշխատողի կողմից` այդ նպատակով հատկացված տեղում:

6. ԱԱՀ ծառայությունն օդանավով զենքի փոխադրման մասին տեղեկացնում է օդանավակայանի կենտրոնական դիսպետչերական ծառայությանը (այսուհետև` ՕԿԴ ծառայություն) («Զվարթնոց», «Շիրակ» օդանավակայաններ), իսկ դրա բացակայության դեպքում` աերոդրոմային դիսպետչերական կետին (ԱԴԿ) (»Ստեփանավան» օդանավակայան):

7. Օդանավով փոխադրման ընդունված զենքի մասին կազմվում է արձանագրություն (ձևը կցվում է)` 3 օրինակից, որն ստորագրում են ԱԱՀ ծառայության աշխատողը, օդանավակայանի ներքին գործերի մարմնի աշխատողն ու զենքը փոխադրող անձը:

8. Արձանագրության առաջին օրինակը հաշվառվում է և պահվում է ԱԱՀ ծառայությունում` 1 տարի ժամկետով:

9. Արձանագրության երկրորդ օրինակը, որպես ուղեկցող փաստաթուղթ, փոխանցվում է օդանավի անձնակազմին:

10. Մեկնման օդանավակայանում ուղևորին է տրվում արձանագրության երրորդ օրինակը, որը հիմք է հանդիսանում ուղևորի կողմից թռիչքի ընթացքում ժամանակավոր պահպանության փոխանցված զենքը ժամանման օդանավակայանում ստանալու համար:

11. Արձանագրության կազմման ընթացքում ԱԱՀ ծառայության աշխատողը պարտավոր է ուղևորին բացատրել ժամանման օդանավակայանում զենքն ստանալու կարգը:

12. Ուղևորի կողմից թռիչքի ընթացքում պահպանության փոխանցված զենքը ԱԱՀ ծառայության աշխատողի կողմից փաթեթավորվում է, փաթեթի վրա նշվում են երթուղին, չվերթի և արձանագրության համարները, զենքը փոխադրող անձի անունն ու ազգանունը:

Թռիչքի ընթացքում զենքը պետք է գտնվի լիցքաթափված վիճակում, ռազմամթերքից առանձին:

13. ԱԱՀ ծառայության հերթափոխի պետը փոխադրման ընդունված զենքը հասցնում է օդանավ և անձնակազմի անդամի (օդանավի հրամանատար կամ երկրորդ օդաչու) հետ համատեղ այն տեղադրում է օդանավի բեռնային խցիկում գտնվող փականով փակվող մետաղական արկղում: ԱԱՀ ծառայության հերթափոխի պետն օդանավակայանի համարանիշային կնիքով կնքում է նշված արկղը, որի մասին նշվում է արձանագրության առաջին և երկրորդ օրինակներում:

14. Օդանավակայանում գրանցված համարանիշային կնիքը մշտապես պահվում է ԱԱՀ ծառայության հերթափոխի պետի մոտ:

15. Օդանավի թռիչքի ընթացքում արկղի բանալին պահվում է զենքի պահպանության և փոխադրման համար անձնակազմի պատասխանատու անդամի մոտ: Այն դեպքում, երբ մեկ օդանավով փոխադրվում է զենքի մի քանի միավոր, ԱԱՀ ծառայության աշխատողը կազմում է մետաղական արկղում գտնվող զենքի համարային հաշվառման ցուցակ:

16. Օտարերկրյա պետությունների օդանավակայաններում Հայաստանի Հանրապետության ավիաընկերության ներկայացուցիչը ձեռնարկում է համապատասխան միջոցներ` օդանավը դիմավորելու և զենքը փոխադրող անձին հանձնելու համար` դրանք նախապես համաձայնեցնելով տվյալ օդանավակայանի ղեկավարության հետ:

 

III. ԺԱՄԱՆՄԱՆ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆՈՒՄ ՈՒՂԵՎՈՐՆԵՐԻՆ ԶԵՆՔԸ ՏԱԼՈՒ ԿԱՐԳԸ

 

17. Օդանավի հրամանատարը վայրէջքից 20 րոպե առաջ ՕԿԴ ծառայությանը (իսկ դրա բացակայության դեպքում` օդային երթևեկության կառավարման դիսպետչերական կետին) հաստատված ազդականչով տեղեկացնում է զենքի առկայության մասին:

18. ՕԿԴ ծառայությունը (իսկ դրա բացակայության դեպքում` օդային երթևեկության կառավարման դիսպետչերական կետը) ԱԴԿ-ի միջոցով ժամանման օդանավակայանի ԱԱ ծառայությանը հաղորդում է օդանավում զենքի առկայության մասին, որը կազմակերպում է զենքի ստացումը:

19. ԱԱ ծառայության հերթափոխի պետը դիմավորում է օդանավը, ստուգում կնիքի առկայությունն ու մետաղական արկղի ցուցակագրված պարունակության համապատասխանությունը, որից հետո ստորագրում է արձանագրության երկրորդ օրինակը` զենքն ստանալու համար:

20. ԱԱ ծառայության հերթափոխի պետը զենքը փոխադրում է օդանավակայանի ներքին գործերի մարմնի հատուկ սարքավորված զետեղարան, որտեղ օդանավակայանի ներքին գործերի մարմնի աշխատողի ներկայությամբ այն հանձնվում է ուղևորին` վերջինիս կողմից մեկնման օդանավակայանում ստացած արձանագրության երրորդ օրինակի, իր անձը հաստատող փաստաթղթի, զենքը պահելու և կրելու թույլտվության, իսկ անհրաժեշտության դեպքում` զենքը Հայաստանի Հանրապետությունից արտահանելու կամ Հայաստանի Հանրապետություն ներկրելու համապատասխան թույլտվության փաստաթղթերը ներկայացնելուց և արձանագրության երրորդ օրինակն ստորագրվելուց հետո:

Արձանագրության երրորդ օրինակն ԱԱ ծառայության կողմից փոխանցվում է օդանավակայանի ԱԱՀ ծառայություն, որտեղ այն պահպանվում է 1 տարի ժամկետով:

21. Ժամանման օդանավակայանում ուղևորի կողմից չպահանջված զենքը ԱԱ ծառայության աշխատողի կողմից պահպանության է հանձնվում օդանավակայանի ներքին գործերի մարմին` արձանագրության երկրորդ օրինակում կատարելով համապատասխան գրառում:

 

Ձև

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ N ___

 

ՕԴԱՆԱՎՈՎ ՓՈԽԱԴՐՄԱՆ ԸՆԴՈՒՆՎԱԾ ԶԵՆՔԻ ԵՎ ՌԱԶՄԱՄԹԵՐՔԻ ՄԱՍԻՆ

 

1. Մեկնման օդանավակայան ___________________________ ____ ________ 200 թ. Ավիացիոն անվտանգության հսկողության ծառայության հերթափոխի պետ _____________

 

_________________________________________________________ և ՆԳ մարմնի

(անունը, ազգանունը, պաշտոնը)

 

աշխատող __________________________________________________________________

(անունը, ազգանունը, պաշտոնը)

 

զենքը պահելու և կրելու, զենքը ՀՀ տարածք ներկրելու կամ ՀՀ տարածքից արտահանելու (նշել անհրաժեշտը) թույլտվության համաձայն _____________________

 

__________________________________________________________________________

(նշել թույլտվության համարը, տալու ժամանակը, ում կողմից է տրված)

 

__________________________________________________________________________

 

չվերթ N ___ բորտ N ___ երթուղի ______________________________ կատարող

 

__________________________________________________________________________

(նշել զենքի մոդելը, ձևը, տեսակը, համարը, ռազմամթերքի քանակը)

 

Ուղևորից զենքն ընդունեց _________________________________________________

(անունը, ազգանունը, պաշտոնը, ստորագրությունը)

 

Զենքը և փաստաթղթերն ստուգեց _____________________________________________

(ներքին գործերի աշխատողի ստորագրությունը,

 

__________________________________________________________________________

                  անունը, ազգանունը, պաշտոնը, կոչումը)

 

ԱԱՀ ծառայության հերթափոխի պետ ____________________________________________

(անունը, ազգանունը, ստորագրությունը)

 

Ուղևոր __________________________________________________________________

(անունը, ազգանունը, ստորագրությունը, անձնագրային տվյալները)

 

__________________________________________________________________________

 

Անձնակազմի պատասխանատու անդամ ____________________________________________

(անունը, ազգանունը, ստորագրությունը)

 

Զենքը տեղադրված է մետաղական արկղում և կնքված է կնիքով ___________________

 

2. Ժամանման օդանավակայան _________________________________________________

 

ԱԱ ծառայության հերթափոխի պետ _____________________________________________

(անունը, ազգանունը, պաշտոնը)

 

N արձանագրությամբ, անձն. պատասխանատու անդամ _______________________ - ից

(անունը, ազգանունը)

 

ընդունեցի զենքը, ռազմամթերքը ____________________________________________

(նշել զենքի մոդելը, ձևը, տեսակը, համարը,

ռազմամթերքի քանակը)

 

ԱԱ ծառայության հերթափոխի պետ _____________________________________________

(անունը, ազգանունը, ստորագրությունը)

 

3. Տրված է ուղևորին _________________________ չվերթ N __________________

(անունը, ազգանունը)

 

__________________________________________________________________________

        (զենքի մոդելը, ձևը, տեսակը, համարը, ռազմամթերքի քանակը)

 

ՆԳ մարմնի աշխատող ________________________________________________________

(ներքին գործերի մարմնի աշխատողի ստորագրությունը,

անունը, ազգանունը, պաշտոնը, կոչումը)

 

ԱԱ ծառայության հերթափոխի պետ _____________________________________________

(անունը, ազգանունը, ստորագրությունը)

 

Ուղևոր __________________________________________________________________

(անունը, ազգանունը, ստորագրությունը)

 

_____ _________ 200 թ.

 

 

pin
ՀՀ կառավարություն
22.05.2002
N 615
Որոշում