040.1406.170902
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«17» սեպտեմբերի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
22 օգոստոսի 2002 թվականի N 1406-Ն
ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության ենթակայության կենտրոնական պետական արխիվները և պետական արխիվների սպասարկման ծառայությունը (այսուհետ` պետական հիմնարկներ)` համաձայն N 1 հավելվածի, միձուլման ձևով վերակազմակերպել «Հայաստանի Հանրապետության ազգային արխիվ» պետական ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ` պետական կազմակերպություն):
Պետական կազմակերպությունը պետական հիմնարկների իրավահաջորդն է` փոխանցման ակտին համապատասխան:
(1-ին կետը փոփ. 20.03.03 թիվ 291-Ն, 21.08.03 թիվ 1063-Ն որոշումներ)
1.1. Երևան քաղաքի և Հայաստանի Հանրապետության մարզերի պետական արխիվներն ու պետական կազմակերպությունը վերակազմակերպել միացման ձևով` Երևան քաղաքի և Հայաստանի Հանրապետության մարզերի պետական արխիվները միացնելով պետական կազմակերպությանը` համաձայն N 2 հավելվածի:
Պետական կազմակերպությունը Երևան քաղաքի և Հայաստանի Հանրապետության մարզերի պետական արխիվների իրավահաջորդն է` փոխանցման ակտին համապատասխան:
(1.1-րդ կետը լրաց. 20.03.03 թիվ 291-Ն, փոփ. 21.08.03 թիվ 1063-Ն որոշումներ)
1.2. Ստեղծել պետական կազմակերպության մասնաճյուղեր` համաձայն N 3 հավելվածի, և պետական կազմակերպության տարածքային ներկայացուցչություններ` համաձայն N 4 հավելվածի:
(1.2-րդ կետը լրաց. 20.03.03 թիվ 291-Ն, փոփ. 21.08.03 թիվ 1063-Ն որոշումներ)
1.3. Հաստատել պետական կազմակերպության կանոնադրությունը` համաձայն N 5 հավելվածի:
(1.3-րդ կետը լրաց. 20.03.03 թիվ 291-Ն, փոփ. 21.08.03 թիվ 1063-Ն որոշումներ)
2. Պետական կազմակերպության գործունեության առարկան և նպատակներն են պատմամշակութային ժառանգության` Հայաստանի Հանրապետության արխիվային հավաքածուի փաստաթղթերի պահպանումը, հաշվառումը, համալրումը, օգտագործումը, հրապարակումն ու հանրահռչակումը:
3. Պետական կազմակերպությունը, օրենքին կամ հիմնադրի որոշմանը համապատասխան, սահմանված կարգով իրականացնում են ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները` արխիվային վավերագրերի հրատարակություն, փաստաթղթերի պատճենների տրամադրում, ֆիզիկական և իրավաբանական անձանց արխիվագիտական ծառայությունների մատուցում, փաստաթղթերի և գրականության վերականգնում ու կազմապատում, արխիվային տուփերի, արկղերի և արխիվային փաստաթղթերի ապահովագրական պատճենների պատրաստում.
(3-րդ կետը փոփ. 20.03.03 թիվ 291-Ն որոշում)
4. Սահմանել, որ պետական հիմնարկների և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր նախկին արխիվային գործի վարչության տնօրինության` պետական սեփականություն հանդիսացող գույքը` բացառությամբ շենքերի, շինությունների, պատմամշակութային նշանակության և նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից ավելի արժողությամբ գույքի 83559426 դրամ սկզբնական արժեքով, սեփականության իրավունքով հանձնվում է պետական կազմակերպությանը:
Պետական կազմակերպությանն անժամկետ և անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր նախկին արխիվային գործի վարչության հաշվեկշռում հաշվառված` Երևանի Հ. Քոչարի 5/2 հասցեում գտնվող շենքերը և շինությունները` 7047,9 քառ. մետր մակերեսով, որոնց սկզբնական արժեքը 63365194 դրամ է, մաշվածությունը` 15578097 դրամ, մնացորդային արժեքը` 47787097 դրամ և դրանց սպասարկման համար 0,34586 հեկտար ընդհանուր մակերեսով հողամասը, Մարշալ Բաղրամյան 59/4 հասցեում գտնվող շենքը և շինությունը` 3300,9 քառ. մետր մակերեսով, պարիսպը` 153 գծամետր երկարությամբ, որոնց սկզբնական արժեքը 21332850 դրամ է, մաշվածությունը` 7039840 դրամ, մնացորդային արժեքը` 14293010 դրամ և դրանց սպասարկման համար 0,31607 հեկտար ընդհանուր մակերեսով հողամասը» և Թբիլիսյան խճուղու 25ա հասցեում գտնվող 12708 քառ. մետր մակերեսով և 542 գծամետր երկարությամբ, 218257583 դրամ սկզբնական արժեքով շենքը, շինությունները և պարիսպը, դրանց սպասարկման համար 3,377506 հեկտար ընդհանուր մակերեսով հողամասը, Թբիլիսյան խճուղու 25/2 հասցեում գտնվող 62,9 քառ. մետր մակերեսով, 1430506 դրամ սկզբնական արժեքով շինությունը և դրա սպասարկման համար 0,004656 հեկտար ընդհանուր մակերեսով հողամասը, Վաղարշապատի Ալավերդյան 13ա հասցեում գտնվող շենքը` 170,5 քառ. մետր մակերեսով և 2238450 դրամ հաշվեկշռային արժեքով, Կապանի Պապյան 8բ հասցեում գտնվող շենքի 3-րդ հարկը` 251 քառ. մետր ընդհանուր մակերեսով և 4617921 դրամ հաշվեկշռային արժեքով, պետության սեփականությունը հանդիսացող` Աբովյան քաղաքի Բարեկամության 2 հասցեում գտնվող շենքի 1-ին հարկից 1 043 839 դրամ սկզբնական արժեքով 235.82 քառ. մետր, Աշտարակ քաղաքի Վ. Պետրոսյանի 60 հասցեում գտնվող շենքի 1-ին հարկից 38,3 քառ. մետր և 2-րդ հարկից 69,5 քառ. մետր, Արմավիր քաղաքի Հանրապետության 6 հասցեում գտնվող շենքի 2-րդ հարկից 158.14 քառ. մետր Գավառ քաղաքի Գրիգոր Լուսավորչի 36 հասցեում գտնվող շենքի 1-ին հարկից 99,8 քառ. մետր, Եղեգնաձոր քաղաքի Շահումյան 5 հասցեում գտնվող շենքի 1-ին հարկից 81 քառ. մետր մակերեսներով տարածքները, ինչպես նաև պատմամշակութային նշանակության և նվազագույն աշխատավարձի 10000-ապատիկից ավելի արժողությամբ գույքը` դրանց նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործման պայմանով, Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարության հետ կնքելով համապատասխան պայմանագիր:
(4-րդ կետը փոփ. 20.03.03 թիվ 291-Ն, 03.11.05 թիվ 1924-Ն, 07.12.06 թիվ 1786-Ն, 20.09.07 թիվ 1090-Ա, 10.02.11 թիվ 101-Ն, 14.04.11 թիվ 397-Ն, 10.11.11 թիվ 1591-Ն, 03.05.12 թիվ 547-Ն, 28.03.13 թիվ 335-Ն, 29.10.15 թիվ 1252-Ն, 13.12.2018 թիվ 1447-Ն, 21.07.2022 թիվ 1110-Ն որոշումներ)
5. Պետական կազմակերպության կառավարման, ինչպես նաև «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի «գ», «ե», «է» կետերով և 14-րդ հոդվածով նախատեսված լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը:
(5-րդ կետը փոփ. 20.03.03 թիվ 291-Ն, 19.05.05 թիվ 633-Ն, 08.08.2019 թիվ 1007-Ն որոշումներ)
6. Պետական կազմակերպության գործունեությունը ֆինանսավորել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
7. Պետական կազմակերպության ձեռնարկատիրական գործունեության ընթացքում առաջացած շահույթն օգտագործվում է նրա կանոնադրությամբ նախատեսված նպատակների իրականացման համար` հետևյալ ուղղություններով`
ա) պետական կազմակերպության աշխատանքային գործունեությունն ապահովող գույքի և նյութերի ձեռքբերում.
բ) Հայաստանի Հանրապետության արխիվային հավաքածուի մասին տեղեկատվություն ներկայացնելն ու հանրահռչակման միջոցառումների իրականացում (գովազդներ, հայտարարություններ, խորհրդակցություններ և այլն).
գ) արխիվային գործին վերաբերող գրականության ձեռքբերում, Հայաստանի Հանրապետությն արխիվային հավաքածուին վերաբերող տեղեկությունները հասարակությանը մատչելի դարձնելու նպատակով գրքույկների և տեղեկագրերի հրատարակման կազմակերպում.
դ) պետական կազմակերպության աշխատողների կենսաապահովման բարձրացում` պարգևատրումների, հավելավճարների և խրախուսման այլ ձևերով.
ե) պետական կազմակերպության տեխնիկական հագեցվածության բարելավում, այդ թվում` հիմնական միջոցների ձեռքբերում.
զ) պետական կազմակերպության աշխատողների մասնագիտական որակավորման բարձրացման նպատակով դասընթացների կազմակերպում կամ մասնակցություն կազմակերպված դասընթացներին.
է) լիազորված մարմնի կողմից և պետական կազմակերպության կանոնադրությամբ նախատեսված այլ ուղղություններ:
8. Պետական կազմակերպության պետական գրանցման, կնիքների պատրաստման թույլտվության, ինչպես նաև կազմակերպությանը հանձնված գույքի գրանցման համար «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված վճարումներն իրականացնել Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեից` համաձայն «Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 12-րդ մասի:
(8-րդ կետը փոփ. 20.03.03 թիվ 291-Ն որոշում)
9. Մինչև վերակազմակերպումը` պետական հիմնարկներին Հայաստանի Հանրապետության 2002 թվականի պետական բյուջեից տրամադրված հատկացումները ներառել վերակազմակերպումից հետո պետական կազմակերպության հետ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կնքվելիք պայմանագրում:
10. (10-րդ կետն ուժը կորցրել է 30.12.04 թիվ 1879-Ն որոշում)
(10-րդ կետը փոփ. 20.03.03 թիվ 291-Ն որոշում)
10.1. Սահմանել, որ պետական կազմակերպությունն ԱՊՀ անդամ պետությունների միջև 1992 թվականի հուլիսի 6-ին և 1999 թվականի հունիսի 4-ին ստորագրած միջպետական համաձայնագրերի շրջանակներում համագործակցում է ԱՊՀ անդամ պետությունների արխիվային ծառայությունների հետ:
(10.1-րդ կետը լրաց. 20.03.03 թիվ 291-Ն որոշում)
11. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի օգոստոսի 13-ի «Հայաստանի ազգային արխիվային ֆոնդի պետական սեփականություն հանդիսացող փաստաթղթերի մշտական պահպանությունն իրականացնող պետական արխիվների համակարգը հաստատելու մասին» N 501 որոշման 1-ին կետը:
12. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
(որոշումը փոփ. 30.12.04 թիվ 1879-Ն որոշում)
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2002 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 30-ԻՆ
Հավելված N 1
Հայաստանի Հանրապետության
կառավարության 2003 թվականի
մարտի 20-ի N 291-Ն որոշման
ՑԱՆԿ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ, ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՐԽԻՎՆԵՐԻ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԱՐԽԻՎՆԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ
(ցանկը խմբ. 20.03.03 թիվ 291-Ն որոշում)
._________________________________________________________________________.
|NN | Անվանումը |
|ը/կ| |
|___|_____________________________________________________________________|
| 1.|Հայաստանի Հանրապետության պատմության կենտրոնական պետական արխիվ |
|___|_____________________________________________________________________|
| 2.|Հայաստանի Հանրապետության նորագույն պատմության կենտրոնական պետական |
| |արխիվ |
|___|_____________________________________________________________________|
| 3.|Հայաստանի Հանրապետության հասարակական-քաղաքական կազմակերպությունների |
| |փաստաթղթերի կենտրոնական պետական արխիվ |
|___|_____________________________________________________________________|
| 4.|Հայաստանի Հանրապետության արվեստի, գրականության և մամուլի փաստաթղթերի|
| |կենտրոնական պետական արխիվ |
|___|_____________________________________________________________________|
| 5.|Հայաստանի Հանրապետության գիտատեխնիկական փաստաթղթերի կենտրոնական |
| |պետական արխիվ |
|___|_____________________________________________________________________|
| 6.|Հայաստանի Հանրապետության պետական արխիվների սպասարկման ծառայություն |
._________________________________________________________________________.
Հավելված N 2
Հայաստանի Հանրապետության
կառավարության 2003 թվականի
մարտի 20-ի N 291-Ն որոշման
ՑԱՆԿ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱՐԽԻՎ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՄԻԱՑՎՈՂ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԱՐԽԻՎՆԵՐԻ
.__________________________________________.
| NN | Պետական արխիվի անվանումը |
| ը/կ| |
|____|_____________________________________|
| 1.| Երևան քաղաքի պետական արխիվ |
| 2.| Արագածոտնի մարզի պետական արխիվ |
| 3.| Արարատի մարզի պետական արխիվ |
| 4.| Արմավիրի մարզի պետական արխիվ |
| 5.| Գեղարքունիքի մարզի պետական արխիվ |
| 6.| Լոռու մարզի պետական արխիվ |
| 7.| Կոտայքի մարզի պետական արխիվ |
| 8.| Շիրակի մարզի պետական արխիվ |
| 9.| Սյունիքի մարզի պետական արխիվ |
| 10.| Վայոց ձորի մարզի պետական արխիվ |
| 11.| Տավուշի մարզի պետական արխիվ |
.__________________________________________.
(հավելված 2-ը փոփ. 21.08.03 թիվ 1063-Ն որոշում)
Հավելված N 3
Հայաստանի Հանրապետության
կառավարության 2002 թվականի
օգոստոսի 22-ի N 1406-Ն որոշման
ՑԱՆԿ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱՐԽԻՎ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐԻ
.__________________________________________.
| NN | Մասնաճյուղի անվանումը |
| ը/կ| |
|____|_____________________________________|
| 1.| (1-ին կետն ուժը կորցրել է |
| | 28.03.13 թիվ 335-Ն որոշում) |
| 2.| Արագածոտնի մարզային մասնաճյուղ |
| 3.| Արարատի մարզային մասնաճյուղ |
| 4.| Արմավիրի մարզային մասնաճյուղ |
| 5.| Գեղարքունիքի մարզային մասնաճյուղ |
| 6.| Լոռու մարզային մասնաճյուղ |
| 7.| Կոտայքի մարզային մասնաճյուղ |
| 8.| Շիրակի մարզային մասնաճյուղ |
| 9.| Սյունիքի մարզային մասնաճյուղ |
| 10.| Վայոց ձորի մարզային մասնաճյուղ |
| 11.| (11-րդ կետն ուժը կորցրել է |
| | 01.07.2021 թիվ 1077-Ն որոշում) |
| 11.| Տավուշի մարզային մասնաճյուղ |
| 12.| Կինոֆոտոֆոնո փաստաթղթերի և |
| | ապահովագրական պատճենների մասնաճյուղ |
.__________________________________________.
(3-րդ հավելվածը փոփ. 21.08.03 թիվ 1063-Ն,04.08.05 թիվ 1237-Ն, 28.03.13 թիվ 335-Ն, 01.07.2021 թիվ 1077-Ն որոշումներ)
Հավելված N 4
Հայաստանի Հանրապետության
կառավարության 2002 թվականի
օգոստոսի 22-ի N 1406-Ն որոշման
ՑԱՆԿ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱՐԽԻՎ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
.__________________________________________________.
| NN | Ներկայացուցչության անվանումը |
| ը/կ| |
|____|_____________________________________________|
| 1.| Ապարանի տարածքային ներկայացուցչություն |
| 2.| (2-րդ կետն ուժը կորցրել է 28.03.13 թիվ 335-Ն որոշում)
| 3.| Թալինի տարածքային ներկայացուցչություն |
| 4.| Արարատի տարածքային ներկայացուցչություն |
| 5.| Մասիսի տարածքային ներկայացուցչություն |
| 6.| Արմավիրի տարածքային ներկայացուցչություն |
| 7.| (7-րդ կետն ուժը կորցրել է 04.08.05 թիվ 1237-Ն որոշում)
| 8.| Ճամբարակի տարածքային ներկայացուցչություն |
| 9.| Մարտունու տարածքային ներկայացուցչություն |
| 10.| Սևանի տարածքային ներկայացուցչություն |
| 11.| (11-րդ կետն ուժը կորցրել է 28.03.13 թիվ 335-Ն որոշում)
| 12.| (12-րդ կետն ուժը կորցրել է |
| | 01.07.2021 թիվ 1077-Ն որոշում) |
| 13.| (13-րդ կետն ուժը կորցրել է 28.03.13 թիվ 335-Ն որոշում)
| 14.| Ստեփանավանի տարածքային ներկայացուցչություն |
| 15.| (15-րդ կետն ուժը կորցրել է 28.03.13 թիվ 335-Ն որոշում)
| 16.| Աբովյանի տարածքային ներկայացուցչություն |
| 17.| Եղվարդի տարածքային ներկայացուցչություն |
| 18.| Չարենցավանի տարածքային ներկայացուցչություն |
| 19.| (19-րդ կետն ուժը կորցրել է 07.12.06 թիվ 1786-Ն որոշում)
| 20.| (20-րդ կետն ուժը կորցրել է 07.12.06 թիվ 1786-Ն որոշում)
| 21.| Մարալիկի տարածքային ներկայացուցչություն |
| 22.| (22-րդ կետն ուժը կորցրել է 28.03.13 թիվ 335-Ն որոշում)
| 23.| Արթիկի տարածքային ներկայացուցչություն |
| 24.| Գորիսի տարածքային ներկայացուցչություն |
| 25.| (25-րդ կետն ուժը կորցրել է 01.12.16 թիվ 1222-Ն որոշում)
| 26.| Սիսիանի տարածքային ներկայացուցչություն |
| 27.| (27-րդ կետն ուժը կորցրել է 28.03.13 թիվ 335-Ն որոշում)
| 28.| Նոյեմբերյանի տարածքային ներկայացուցչություն |
| 29.| Բերդի տարածքային ներկայացուցչություն |
| 30.| Դիլիջանի տարածքային ներկայացուցչություն |
| 31.| (31-րդ կետն ուժը կորցրել է 28.03.13 թիվ 335-Ն որոշում)
.__________________________________________________.
(4-րդ հավելվածը փոփ. 21.08.03 թիվ 1063-Ն, 07.12.06 թիվ 1786-Ն, 28.03.13 թիվ 335-Ն, 01.12.16 թիվ 1222-Ն, 01.07.2021 թիվ 1077-Ն որոշումներ)
Հավելված N 5
Հայաստանի Հանրապետության
կառավարության 2003 թվականի
մարտի 20-ի N 291-Ն որոշման
ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱՐԽԻՎ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ
(կանոնադրությունը խմբ. 20.03.03 թիվ 291-Ն որոշում)
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. «Հայաստանի ազգային արխիվ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (այսուհետ` պետական կազմակերպություն) շահույթ ստանալու նպատակով չհետապնդող, իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող գիտական և մշակութային գործունեություն իրականացնող պետական ոչ առևտրային կազմակերպություն է, որն ստեղծվում է Հայաստանի Հանրապետության արխիվային հավաքածուի փաստաթղթերի մշտական պահպանման, հաշվառման, համալրման, օգտագործման և հրատարակման բնագավառներում գործունեություն իրականացնելու նպատակով:
Պետական կազմակերպությունը Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության ենթակայության կենտրոնական ու մարզային (Երևան քաղաքի) պետական արխիվների իրավահաջորդն է:
Պետական կազմակերպությունն ստեղծված է համարվում նրա` օրենքով սահմանված կարգով պետական գրանցման պահից:
Պետական կազմակերպությունը «Հայաստանի ազգային ֆիլմադարան» պետական ոչ առևտրային կազմակերպության իրավահաջորդն է` փոխանցման ակտին համապատասխան:
(1-ին կետը փոփ. 03.11.05 թիվ 1924-Ն որոշում)
2. Պետական կազմակերպությունը գործում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքին, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» և «Արխիվային գործի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներին, այլ օրենքներին ու իրավական ակտերին, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կանոնադրությանը և սույն կանոնադրությանը համապատասխան:
(2-րդ կետը փոփ. 30.12.04 թիվ 1879-Ն, 19.05.05 թիվ 633-Ն, 08.08.2019 թիվ 1007-Ն որոշումներ)
3. Պետական կազմակերպությունը, որպես սեփականություն, ունի առանձնացված գույք և իր պարտավորությունների համար պատասխանատու է այդ գույքով: Պետական կազմակերպությունն իրավունք ունի իր անունից ձեռք բերելու և իրականացնելու գույքային ու անձնական ոչ գույքային իրավունքներ, կրելու պարտականություններ, դատարանում հանդես գալու որպես հայցվոր կամ պատասխանող:
4. Պետական կազմակերպությունն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով և իր` հայերեն անվանմամբ կլոր կնիք, ձևաթղթեր, խորհրդանիշ և այլ անհատականացման միջոցներ:
5. Պետական կազմակերպությունն ունի ինքնուրույն հաշվեկշիռ, եկամուտների ու ծախսերի նախահաշիվ և բանկային հաշիվներ:
6. Պետական կազմակերպությունը պատասխանատվություն չի կրում հիմնադրի պարտավորությունների համար, իսկ հիմնադիրը` պետական կազմակերպության պարտավորությունների համար:
7. Պետական կազմակերպության անվանումն է`
հայերեն լրիվ` «Հայաստանի ազգային արխիվ» պետական ոչ առևտրային կազմակերպություն,
հայերեն կրճատ` «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ,
ռուսերեն լրիվ` Գօսուդառստվեննայա նեկօմմեռչեսկայա օռգանիզացիյա «Նացիօնալնիյ առխիվ Առմենիի»,
ռուսերեն կրճատ` «Նացիօնալնիյ առխիվ Առմենիի» ԳՆՕ,
անգլերեն լրիվ` State Non Profit Organization «National Archives of Armenia»,
անգլերեն կրճատ` «National Archives of Armenia» SNPO:
8. Պետական կազմակերպության գտնվելու վայրն է` Հայաստանի Հանրապետություն, քաղ, Երևան, Հ. Քոչարի 5/2:
(8-րդ կետը փոփ. 04.07.13 թիվ 720-Ն որոշում)
II. ՊԵՏԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԱՌԱՐԿԱՆ ԵՎ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ
9. Պետական կազմակերպության գործունեության առարկան և նպատակներն են պատմամշակութային ժառանգության` Հայաստանի Հանրապետության արխիվային հավաքածուի փաստաթղթերի պահպանումը, հաշվառումը, համալրումը, օգտագործումը, հրապարակումը և հանրահռչակումը:
10. Պետական կազմակերպությունն իր գործունեության առարկային և նպատակներին համապատասխան`
ա) իրականացնում է Հայաստանի Հանրապետության արխիվային հավաքածուի փաստաթղթերի համալրումը, հաշվառումը և պահպանումը.
բ) վարում է Հայաստանի Հանրապետության արխիվային հավաքածուի փաստաթղթերի կենտրոնացված հաշվառումը.
գ) սահմանված կարգով օգտագործում է Հայաստանի Հանրապետության արխիվային հավաքածուն.
դ) լիազորված պետական մարմին է ներկայացնում առաջարկություններ Հայաստանի Հանրապետության արխիվային հավաքածուի փաստաթղթերը հատկապես արժեքավոր և հազվագյուտ ճանաչելու վերաբերյալ, ստեղծում և պահպանում է դրանց ապահովագրական պատճենները.
ե) արխիվային գործի և գործավարության բնագավառում իրականացնում է պետական ծրագրերը.
զ) ներդնում է փաստաթղթերի պահպանության, կոնսերվացման, պատճենման, վերականգնման և օգտագործման առավել արդյունավետ համակարգեր ու մեթոդներ.
է) Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին համապատասխան` համագործակցում է օտարերկրյա արխիվների ու արխիվային ծառայությունների հետ, արխիվային գործի և գործավարության բնագավառում մասնակցում միջազգային ոչ կառավարական կազմակերպությունների աշխատանքին.
ը) լիազորված պետական մարմին է ներկայացնում առաջարկություններ համալրման աղբյուրների ցանկի և արխիվում պահպանության ենթակա փաստաթղթերի կազմի, Հայաստանի Հանրապետության արխիվային հավաքածուի ոչ պետական սեփականություն հանդիսացող փաստաթղթերն օտարելիս պետության անունից առաջնային գնման վերաբերյալ.
թ) մասնակցում է արխիվային գործի ավտոմատ տեղեկատվական համակարգերի մշակման, ներդրման և օգտագործման, տեղեկատվական ցանցի և էլեկտրոնային տվյալների միասնական կենտրոնական շտեմարանի ստեղծման աշխատանքներին.
ժ) աջակցում է իրավաբանական և ֆիզիկական անձանց սեփականությունը հանդիսացող արխիվների պահպանման գործին.
ժա) լիազորված պետական մարմին է ներկայացնում արխիվային գործի և գործավարության բնագավառում վարչական վիճակագրությունը.
ժբ) պատրաստում և հրատարակում է գիտական աշխատություններ, մենագրություններ, Հայաստանի Հանրապետության արխիվային հավաքածուի փաստաթղթերի, դրանց կազմի և բովանդակության վերաբերյալ գիտատեղեկատվական և գիտահանրամատչելի գրականություն, տեղեկագրեր, ուսումնական ու գործնական ձեռնարկներ, քարոզչական բնույթի և գովազդային նյութեր.
ժգ) կազմակերպում է արխիվագիտության, հնագրագիտության, փաստաթղթավարության, այլ օժանդակ պատմական գիտությունների հիմնախնդիրներին նվիրված գիտական նստաշրջաններ, համաժողովներ, գիտագործնական սեմինարներ և խորհրդակցություններ.
ժդ) ուսումնասիրում է հետադարձ տեղեկատվության հասարակական պահանջները, փաստաթղթերի նպատակային և արդյունավետ օգտագործումը.
ժե) քննարկում է քաղաքացիների նամակները (դիմումները և բողոքները), լուծում բարձրացված հարցերը.
ժզ) իրականացնում է իրավաբանական և ֆիզիկական անձանց սեփականությունը համարվող փաստաթղթերի փորձաքննությամբ արժեքավորում.
ժէ) կազմում է իր համալրման աղբյուրների ցանկերը:
(10-րդ կետը փոփ. 30.12.04 թիվ 1879-Ն որոշում)
11. Պետական կազմակերպությունը, որպես ձեռնարկատիրական գործունեություն, իրականացնում է`
ա) արխիվային վավերագրերի հրատարակություն.
բ) փաստաթղթերի պատճենների տրամադրում.
գ) ֆիզիկական և իրավաբանական անձանց արխիվագիտական ծառայությունների մատուցում.
դ) փաստաթղթերի և գրականության վերականգնում ու կազմապատում.
ե) արխիվային տուփերի, արկղերի և արխիվային փաստաթղթերի ապահովագրական պատճենների պատրաստում:
Պետական կազմակերպությունը լիցենզավորման ենթակա գործունեության տեսակներով կարող է զբաղվել միայն լիցենզիայի հիման վրա:
III. ՊԵՏԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ
12. Պետական կազմակերպությունը ֆինանսավորվում է`
ա) Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից` սուբսիդիայի ձևով.
բ) միջազգային կազմակերպությունների կողմից իրականացվող ծրագրերի միջոցներից.
գ) ձեռնարկատիրական գործունեությունից ստացված շահույթից.
դ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը չհակասող այլ աղբյուրներից:
Ֆինանսավորման լրացուցիչ աղբյուրների ներգրավումը չի կարող հանգեցնել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից հատկացվող ֆինանսավորման չափերի նվազեցմանը:
13. Պետական կազմակերպության գործունեության ընթացքում առաջացած շահույթն օգտագործվում է նրա կանոնադրությամբ նախատեսված հետևյալ նպատակների իրականացման համար`
ա) պետական կազմակերպության աշխատանքային գործունեությունն ապահովող գույքի և նյութերի ձեռքբերում.
բ) Հայաստանի Հանրապետության արխիվային հավաքածուի մասին տեղեկատվություն ներկայացնելը և հանրահռչակման միջոցառումների իրականացումը (գովազդներ, հայտարարություններ, խորհրդակցություններ և այլն).
գ) արխիվային գործին վերաբերող գրականության ձեռքբերում, Հայաստանի Հանրապետության արխիվային հավաքածուին վերաբերող տեղեկությունները հասարակությանը մատչելի դարձնելու նպատակով գրքույկների և տեղեկագրերի հրատարակման կազմակերպում.
դ) պետական կազմակերպության աշխատողների կենսաապահովման բարձրացում` պարգևատրումների, հավելավճարների և խրախուսման այլ ձևերով.
ե) պետական կազմակերպության տեխնիկական հագեցվածության բարելավում, այդ թվում` հիմնական միջոցների ձեռքբերում.
զ) պետական կազմակերպության աշխատողների մասնագիտական որակավորման բարձրացման նպատակով դասընթացների կազմակերպում կամ մասնակցություն կազմակերպված դասընթացներին.
է) լիազորված պետական մարմնի կողմից և պետական կազմակերպության կանոնադրությամբ նախատեսված այլ նպատակներ:
Պետական կազմակերպության շահույթի օգտագործման կարգը սահմանում է հիմնադիրը:
14. Պետական կազմակերպության ֆինանսական գործունեությունը ենթակա է վերստուգման (աուդիտի)` լիազորված պետական մարմնի կողմից ընտրված անկախ աուդիտորական կազմակերպության կամ Հայաստանի Հանրապետության ֆինանսական վերահսկողության ստորաբաժանման կողմից:
15. Պետական կազմակերպությունը հարկերը, տուրքերը և պարտադիր այլ վճարները վճարում է շահույթ ստանալու նպատակ չհետապնդող կազմակերպությունների համար նախատեսված կարգով ու չափով:
IV. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ
16. Պետական կազմակերպության կառավարումն իրականացնում են հիմնադիրը, նրա կողմից լիազորված մարմինը, կազմակերպության գործադիր մարմինը` տնօրենը:
17. Պետական կազմակերպության հիմնադիրն ունի պետական կազմակերպության գործունեությանը և կառավարմանը վերաբերող ցանկացած հարց վերջնական լուծելու իրավունք` բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:
Հիմնադրի բացառիկ լիազորություններն են`
ա) պետական կազմակերպության հիմնադրումը.
բ) պետական կազմակերպության գործունեության առարկայի և նպատակների, այդ թվում` նրա կողմից իրականացվող ձեռնարկատիրական գործունեության տեսակների սահմանումը.
գ) պետական կազմակերպության կանոնադրության հաստատումը և դրա մեջ փոփոխությունների կատարումը.
դ) պետական կազմակերպության վերակազմակերպումը և լուծարումը.
ե) օրենքով և իր կանոնադրությամբ նախատեսված այլ հարցերի լուծումը:
18. Լիազորված պետական մարմինն իրականացնում է պետական կազմակերպության ընդհանուր կառավարումը, ապահովում նրա բնականոն գործունեությունը և պատասխանատվություն է կրում դրանց չկատարման կամ ոչ պատշաճ իրականացման համար:
Լիազորված պետական մարմինը`
ա) հաստատում է պետական կազմակերպությանը սեփականության իրավունքով հանձնվող և ամրացվող` պետությանը պատկանող գույքի կազմը.
բ) սահմանում է պետական կազմակերպության կառավարման համակարգը.
գ) նշանակում է պետական կազմակերպության լուծարման հանձնաժողովը և հաստատում լուծարման հաշվեկշիռը.
դ) սույն կանոնադրությամբ սահմանված կարգով ձևավորում է պետական կազմակերպության կառավարման մարմինը և վաղաժամկետ դադարեցնում նրա լիազորությունները.
ե) իրականացնում է վերահսկողություն պետական կազմակերպության գործունեության նկատմամբ.
զ) կասեցնում կամ ուժը կորցրած ճանաչում պետական կազմակերպության տնօրենի` Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանները, հրահանգները, կարգադրություններն ու ցուցումները.
է) լսում է պետական կազմակերպության գործունեության մասին հաշվետվություններ, քննում դրանց գործունեության վերստուգման արդյունքները.
ը) իրականացնում է վերահսկողություն պետական կազմակերպությանն ամրացված պետական սեփականության օգտագործման և պահպանության նկատմամբ.
թ) իրականացնում է վերահսկողություն պետական կազմակերպության սեփականության պահպանության նկատմամբ, համաձայնություն է տալիս պետական կազմակերպությանը` նրան սեփականության իրավունքով հանձնված գույքի օտարման համար.
ժ) հաստատում է պետական կազմակերպության տարեկան ծախսերի նախահաշիվը.
ժա) հաստատում է պետական կազմակերպության տարեկան հաշվետվությունները և տարեկան հաշվեկշիռը.
ժբ) իրականացնում է օրենքով, հիմնադրի որոշումներով և սույն կանոնադրության նախատեսված այլ գործառույթներ:
19. Պետական կազմակերպության ընթացիկ գործունեության ղեկավարումն իրականացնում է տնօրենը, որին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է (նրա լիազորությունները դադարում են) լիազորված պետական մարմինը:
Պետական կազմակերպության տնօրենն օրենքով, հիմնադրի և լիազորված պետական մարմնի որոշումներով, սույն կանոնադրությամբ իրեն վերապահված լիազորությունների սահմաններում ղեկավարում է պետական կազմակերպության գործունեությունը և կրում պատասխանատվություն` օրենքների, այլ իրավական ակտերի, հիմնադրի և լիազորված պետական մարմնի որոշումների, սույն կանոնադրության և կնքված պայմանագրի պահանջները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար:
20. Պետական կազմակերպության տնօրենի գործառույթներն իրականացնող անձի հետ կնքվում է պայմանագիր, որը հիմնադրի անունից ստորագրում է լիազորված պետական մարմնի ղեկավարը: Պայմանագրով սահմանվում են պետական կազմակերպության տնօրենի իրավունքները, պարտականությունները, պատասխանատվությունը և փոխհարաբերությունները լիազորված պետական մարմնի հետ, նրա աշխատանքի վարձատրության պայմանները, պայմանագրի դադարման` «Պետական ոչ առևտրային կազմակերպության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված բոլոր հիմքերը և այլ դրույթներ, որոնք պայմանավորվող կողմերն անհրաժեշտ կգտնեն: Պայմանագրի դրույթները չեն կարող հակասել Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրության պահանջներին` բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:
21. Պետական կազմակերպության տնօրենի պաշտոնում նշանակված անձը պարտավոր է չկատարել հիմնադրի լիազորված պետական մարմնի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը հակասող որոշումները, կարգադրությունները, հրամանները, հրահանգները և դրանց չկատարման համար չի կարող ենթարկվել պատասխանատվության:
22. Պետական կազմակերպության տնօրենի պաշտոնում նշանակված անձի բացակայության դեպքում, նրան նշանակված մարմնի գրավոր որոշման համաձայն, այդ լիազորություններն իրականացնում է այլ անձ:
23. Պետական կազմակերպության տնօրենը`
ա) առանց լիազորագրի հանդես է գալիս պետական կազմակերպության անունից, ներկայացնում է նրա շահերը և կնքում գործարքներ.
բ) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, հիմնադրի, լիազորված պետական մարմնի և սույն կանոնադրությամբ սահմանված կարգով տնօրինում է պետական կազմակերպության գույքը, այդ թվում` ֆինանսական միջոցները.
գ) տալիս է պետական կազմակերպության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` նաև վերալիազորման իրավունքով լիազորագրեր.
դ) աշխատանքի նշանակում և աշխատանքից ազատում է պետական կազմակերպության աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում խրախուսման միջոցներ և նշանակում կարգապահական տույժեր.
ե) բանկերում բացում է հաշվարկային հաշիվներ.
զ) կատարում է աշխատանքի բաշխում իր տեղակալների միջև.
է) սահմանում է պետական կազմակերպության կառուցվածքն ու կառուցվածքային ստորաբաժանումների իրավասությունները, աշխատողների թիվը, աշխատանքի վարձատրության ձևերը, աշխատավարձի չափերն ու վճարման կարգը և հաստատում հաստիքացուցակը.
ը) հաստատում է պետական կազմակերպության մասնաճյուղերի և ներկայացուցչությունների կանոնադրությունները.
թ) նշանակում է պետական կազմակերպության մասնաճյուղերի և ներկայացուցչությունների ղեկավարներին.
ժ) օրենքով և սույն կանոնադրությամբ սահմանված իր լիազորությունների սահմաններում արձակում է հրամաններ, հրահանգներ, տալիս կատարման համար պարտադիր ցուցումներ և վերահսկում դրանց կատարումը.
ժա) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը չհակասող և պետական կազմակերպության կառավարման այլ մարմինների չվերապահված այլ լիազորություններ:
24. Պետական կազմակերպության հիմնական կառուցվածքային ստորաբաժանումներն են նրա բաժինները, բաժանմունքները և լաբորատորիաները, որոնք գործում են իրենց կանոնակարգերին համապատասխան:
Պետական կազմակերպության կառուցվածքի մեջ են մտնում նաև սպասարկող և օժանդակ բնույթի կառուցվածքային ստորաբաժանումները կամ առանձին հաստիքներ (հաշվապահություն, կադրային աշխատանք, գրասենյակ, տնտեսության վարում):
25. Պետական կազմակերպության գործունեության հիմնական հարցերի քննարկման, գիտամեթոդական և կազմակերպական աշխատանքների արդյունավետ իրականացման նպատակով տնօրենին առընթեր ստեղծվում են խորհրդակցական մարմիններ` գիտական խորհուրդ և մեթոդական փորձագիտական հանձնաժողով:
Պետական կազմակերպության խորհրդակցական մարմիններն իրենց գործառույթներն իրականացնում են իրենց կանոնակարգերի հիման վրա: Պետական կազմակերպության խորհրդակցական մարմինների կազմում ընդգրկվում են պետական կազմակերպության ղեկավարները և մասնագետները, ինչպես նաև այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Պետական կազմակերպության խորհրդակցական մարմինների կազմը և կանոնակարգը հաստատում է պետական կազմակերպության տնօրենը: Պետական կազմակերպության խորհրդակցական մարմինների որոշումներն իրականացվում են պետական կազմակերպության տնօրենի հրամաններով:
26. Պետական կազմակերպության աշխատողների իրավունքներն ու պարտականությունները սահմանվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, սույն կանոնադրությամբ, աշխատանքային պայմանագրով, պետական կազմակերպության աշխատանքային ներքին ու կառուցվածքային ստորաբաժանումների կանոնակարգերով և այլ իրավական ակտերով:
27. Պետական կազմակերպության աշխատողների ատեստավորումը կազմակերպվում է յուրաքանչյուր տարվա առաջին եռամսյակում:
Պետական կազմակերպության յուրաքանչյուր աշխատող ենթակա է ատեստավորման` յուրաքանչյուր 5 տարին մեկ անգամ:
Ատեստավորման անցկացման կարգը հաստատում է լիազորված պետական մարմինը:
Տվյալ տարում ատեստավորման ենթակա աշխատողների ցուցակը հաստատում է պետական կազմակերպության տնօրենը:
(27-րդ կետը փոփ. 21.05.09 թիվ 555-Ն որոշում)
V. ՊԵՏԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՁԵՎԱՎՈՐՄԱՆ, ՏՆՕՐԻՆՄԱՆ, ՏԻՐԱՊԵՏՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԸ
28. Պետական կազմակերպության սեփականությունը ձևավորվում է պետական կազմակերպության հիմնադրման ժամանակ` հիմնադրման մասին հիմնադրի որոշմամբ լիազորված մարմնի սահմանված չափով հանձնված գույքից, հետագայում հիմնադրի կողմից սեփականության իրավունքով նրան հանձնվող, ինչպես նաև պետական կազմակերպության գործունեության ընթացքում արտադրված և ձեռք բերված գույքից:
29. Պետական կազմակերպությունն իրավունք ունի, օրենքին, հիմնադրի որոշումներին և սույն կանոնադրությանը համապատասխան, իր հայեցողությամբ տիրապետելու, տնօրինելու և օգտագործելու սեփականության իրավունքով իրեն պատկանող գույքը:
30. Պետական կազմակերպությանը սեփականության իրավունքով պատկանող գույքի նկատմամբ հիմնադիրը չունի իրավունքներ` բացառությամբ պետական կազմակերպության լուծարումից հետո մնացած գույքի:
31. Պետական կազմակերպության սեփականության պահպանման հոգսը կրում է կազմակերպությունը:
32. Պետական կազմակերպության սեփականության վրա կարող է տարածվել բռնագանձում` միայն դատական կարգով:
33. Հիմնադիրը կարող է պետական կազմակերպությանն անժամկետ և անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել ցանկացած գույք:
Հիմնադիրն իրավունք ունի հետ վերցնելու իր կողմից պետական կազմակերպությանն ամրացված գույքը:
34. Պետական կազմակերպությունն իրավունք չունի ամրացված գույքը կամ դրա նկատմամբ իր իրավունքներն օտարելու, գրավ դնելու, անհատույց օգտագործման հանձնելու:
Պետական կազմակերպությունն իրավունք չունի իրեն ամրացված գույքը պետության անունից հանձնելու վարձակալության:
35. Հիմնադրի կողմից գույքը պետական կազմակերպությանն ամրացվելը հիմք չէ այդ գույքի նկատմամբ հիմնադրի կամ երրորդ անձանց իրավունքները դադարեցնելու կամ փոփոխելու համար:
36. Հիմնադրի կողմից պետական կազմակերպությանն ամրացված անշարժ գույքի կամ պետական պարտադիր գրանցման ենթակա գույքի նկատմամբ պետական կազմակերպության` օգտագործման իրավունքը ծագում է դրանց նկատմամբ իրավունքի պետական գրանցման պահից:
VI. ՊԵՏԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐԸ ԵՎ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
37. Պետական կազմակերպությունն ունի մասնաճյուղեր` Հայաստանի Հանրապետության մարզերում (Երևան քաղաքում), և ներկայացուցչություններ` տարածաշրջաններում, որոնք գործում են սույն կանոնադրությանն ու իրենց կանոնադրություններին համապատասխան և ենթակա են հաշվառման` իրավաբանական անձանց գրանցում իրականացնող մարմնի կողմից:
38. Պետական կազմակերպության մասնաճյուղերը և ներկայացուցչություններն ունեն Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով, պետական կազմակերպության և իրենց` հայերեն անվանմամբ կլոր կնիք ու ձևաթուղթ:
VII. ՊԵՏԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ
39. Պետական կազմակերպությունը կարող է վերակազմակերպվել հիմնադրի որոշմամբ` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով: Պետական կազմակերպությունը կարող է վերակազմակերպվել 100 տոկոս պետական մասնակցությամբ ընկերության կամ հիմնադրամի:
Պետական կազմակերպությունը կարող է դատական կարգով վերակազմակերպվել` օրենքով սահմանված դեպքերում և կարգով:
40. Պետական կազմակերպության լուծարմամբ նրա գործունեությունը դադարում է` առանց նրա իրավունքներն ու պարտականություններն իրավահաջորդության կարգով այլ անձանց անցնելու:
Պետական կազմակերպությունը կարող է լուծարվել հիմնադրի որոշմամբ` օրենքով սահմանված կարգով:
Պետական կազմակերպությունը կարող է լուծարվել նաև սնանկության հետևանքով:
Պետական կազմակերպությունը կարող է դատական կարգով լուծարվել միայն օրենքով նախատեսված դեպքերում և կարգով:
41. Պետական կազմակերպության լուծարման դեպքում պետական կազմակերպության պարտատերերի պահանջների բավարարումից հետո մնացած գույքն ուղղվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:
VIII. ԱՅԼ ԴՐՈՒՅԹՆԵՐ
42. Սույն կանոնադրությամբ չպարզաբանված հարցերը լուծվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքին, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին և գործող այլ իրավական ակտերին համապատասխան: