(ուժը կորցրել է 11.11.2022 թիվ 88-Ն որոշում)
i
606.0033.290616
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«29» 06 2016 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60616227
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՈՐՈՇՈՒՄ
17 հունիսի 2016 թվականի N 33-Ն
i
ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԻ ԴԻՄՈՒՄԻ ՁԵՎԸ ԵՎ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 43-րդ հոդվածի 4-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.
1. Սահմանել ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների անդամների թեկնածուների դիմումի ձևը և անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը` համաձայն հավելվածի:
2. Դիմումի ձևը տրամադրում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, այն կարող է ներբեռնվել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքից: Եթե դիմողը ցանկանում է միաժամանակ դիմում ներկայացնել մեկից ավելի ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների վերաբերյալ, ապա յուրաքանչյուր ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի համար ներկայացնում է առանձին դիմում:
3. Դիմումները ներկայացվում են Կենտրոնական ընտրական հանձնաժողով և մուտքագրվում են համակարգչային եղանակով` ըստ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների:
(վերնագիրն ու տեքստը փոփ. 30.06.2022 թիվ 28-Ն որոշում)
Հավելված
ՀՀ կենտրոնական
ընտրական հանձնաժողովի
2016 թ. հունիսի 17-ի
N 33-Ն որոշման
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀԻՆ ԴԻՄՈՒՄ
ԹԻՎ ______ ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄԻ ԹԵԿՆԱԾՈՒԻ
Ես` ________________________________________________________________,
(անունը, հայրանունը, ազգանունը)
հաշվառված`__________________________________________________________,
(հաշվառման վայրը)
_____________________________________________________________________,
(նշվում է բնակության վայրը, եթե տարբերվում է հաշվառման վայրից)
Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 43-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջների համաձայն ունեմ`
(V ձևի նշան է դրվում ստորև ներկայացված այն պայմանների դիմացի քառանկյունում (քառանկյուններում), որին (որոնց) համապատասխանում են դիմող թեկնածուի տվյալները)
1) [] բարձրագույն իրավաբանական կրթություն և վերջին 5 տարում առնվազն 2 տարվա մասնագիտական ստաժ,
2) [] իրավունքի ոլորտում գիտական աստիճան և վերջին 4 տարում առնվազն մեկ տարվա մասնագիտական ստաժ,
3) [] բարձրագույն կրթություն և վերջին 6 տարում պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում կամ ոչ առևտրային կազմակերպություններում համապատասխանաբար պետական ծառայության կամ համայնքային ծառայության կամ ղեկավար պաշտոնում աշխատանքի առնվազն 3 տարվա աշխատանքային ստաժ,
4) [] բարձրագույն կրթություն և վերջին 5 տարում մշտապես գործող ընտրական հանձնաժողովում առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ կամ հանձնաժողովի աշխատակազմում առնվազն 2 տարվա աշխատանքային ստաժ:
Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 41-րդ հոդվածով ընտրական հանձնաժողովի անդամի համար սահմանված սահմանափակումներն ինձ վրա չեն տարածվում:
Խնդրում եմ ինձ ընդգրկել թիվ ________ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի կազմում:
Դիմումին կցվում է`
1. 3 x 4 չափի 2 գունավոր լուսանկար,
2. անձնագրի 2-րդ և 3-րդ էջերի կամ նույնականացման քարտի լուսապատճենները,
3. 1-ից 4-րդ պարբերություններում V ձևի նշան պարունակող պարբերության պայմաններին բավարարելը հավաստող փաստաթղթերի (կրթության մասին վկայական, աշխատանքային գրքույկ և այլն) լուսապատճենները:
Ընդամենը` ________ թերթ:
Դիմող` ______________________ __________________
(անունը, ազգանունը) (ստորագրություն)
«____» ____________ 20 թ.