040.0501.110502
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«11» մայիսի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
11 մայիսի 2002 թվականի N 501
i
«ԵՐԵՎԱՆԻ ԷԼԵԿՏՐԱՑԱՆՑ», «ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱՑԱՆՑ», «ՀԱՐԱՎԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱՑԱՆՑ» ԵՎ «ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐԱՑԱՆՑ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՇՎԱՌՎԱԾ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՀԱՇՎԱՆՑԻ ՄԱՍԻՆ
«Երևանի էլեկտրացանց», «Հյուսիսային էլեկտրացանց», «Հարավային էլեկտրացանց» և «Կենտրոնական էլեկտրացանց» փակ բաժնետիրական ընկերությունների մասնավորեցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածին համապատասխան ադմինիստրատորի կողմից հաշվառված պահանջների մասնակի բավարարման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանն ու Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարությանը` թույլատրել «Երևանի էլեկտրացանց», «Հյուսիսային էլեկտրացանց», «Հարավային էլեկտրացանց» և «Կենտրոնական էլեկտրացանց» փակ բաժնետիրական ընկերությունների իրավահաջորդ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությանը Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 426-րդ հոդվածին համապատասխան հաշվանցել էլեկտրաէներգիա բաշխող ընկերությունների նկատմամբ Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության` ադմինիստրատորի կողմից հաշվառված պահանջները սպառած էլեկտրական էներգիայի դիմաց տվյալ պարտատիրոջ կողմից «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությանը վճարման ենթակա պարտավորությունների հետ:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2002 թվականի մայիսի 11-ից: