601.0036.110402
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«11» 04 2002 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60102065
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՈՐՈՇՈՒՄ
8 փետրվարի 2002 թվականի N 036/02
i
«ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔ»-ՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության արժեթղթերի հանձնաժողովը
Առաջնորդվելով «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» ՀՀ օրենքի (այսուհետ` Օրենք) 2 հոդվածով սահմանված կարգավորման նպատակով.
Հիմք ընդունելով Օրենքի 51 հոդվածով Հանձնաժողովին վերապահված իրավասությունները.
Հաշվի առնելով, որ որոշակի պայմանների և չափանիշերին համապատասխանող հաշվետու թողարկողների արժեթղթերի ֆոնդային բորսայում պարտադիր ցուցակման պահանջի սահմանմամբ հնարավոր կլինի բարձրացնել հաշվետու թողարկողների գործունեության և նրանց կողմից թողարկված արժեթղթերով կատարվող գործարքների մասին անհրաժեշտ տեղեկությունների բացահայտման աստիճանը, ինչպես նաև նվազեցնել այդ արժեթղթերով կատարվող գործարքների վերջնահաշվարկի կատարման հետ կապված ռիսկերը.
Համարելով, որ որոշակի պայմանների և չափանիշերին համապատասխանող հաշվետու թողարկողների արժեթղթերի ֆոնդային բորսայում պարտադիր ցուցակումը հնարավորություն կընձեռի կազմակերպված շուկայում գործող էլեկտրոնային առևտրային համակարգի միջոցով կենտրոնացնել շուկայում գոյություն ունեցող արժեթղթերի առաջարկն ու պահանջարկը, դրանով իսկ նպաստելով շուկայում արժեթղթերի հավասարակշռված շուկայական գնի ձևավորմանը, ինչն ուղղակիորեն բխում է արժեթղթերի շուկայի կարգավորման և ներդրողների շահերի պաշտպանության անհրաժեշտությունից.
Ղեկավարվելով Օրենքի 121 հոդվածի 2 կետի ա) ենթակետով, որոշում է.
i
1. Հաստատել 51-1, 51-2 և 51-3 կանոնները` միավորելով դրանք «(51) Արժեթղթերի պարտադիր ցուցակում» վերնագրի ներքո:
2. ՀՀ արժեթղթերի հանձնաժողովի 28.09.2001թ. թիվ 392/01 որոշմամբ հաստատված «Արժեթղթերի շուկայի կարգավորման կանոնագիրք»-ի «Արժեթղթերը: Արժեթղթերի առևտուր» (Բաժին Գ)-ի «(47.4) Ֆոնդային բորսայից դուրս կատարված գործարքների հայտարարագրում» վերնագրից հետո լրացնել սույն որոշման 1-ին կետով հաստատված վերնագրով:
(51) Արժեթղթերի պարտադիր ցուցակում
Առարկան
Սույն վերնագրի կանոններով սահմանված պայմաններին և չափանիշերին բավարարող թողարկողների արժեթղթերին ներկայացվող Ֆոնդային բորսայում պարտադիր ցուցակելու պահանջը և դրա դադարումը:
Աղբյուրը
Սույն վերնագրի կանոնները սահմանվում են Օրենքի 51 հոդվածով Հանձնաժողովին վերապահված իրավասությամբ:
Կանոն 51-1. Պարտադիր ցուցակման պահանջը
(ա) Ֆոնդային բորսայում պարտադիր ցուցակման է ենթակա (այսուհետ նաև` պարտադիր ցուցակման ենթակա)`
(1) որևէ թողարկողի այն արժեթուղթը, որը գրանցված է Օրենքի II և/կամ III գլխին համապատասխան, և որոնց գրանցված սեփականատերերի թիվը հարյուր և ավելի է, բացի (2) կետով նախատեսված թողարկողների արժեթղթերի, ինչպես նաև մասնավորեցման նպատակով Օրենքի II գլխի համաձայն գրանցված արժեթղթերի: Ընդ որում, տվյալ արժեթղթի գրանցված սեփականատեր է համարվում նաև նման արժեթղթում մասնակցություն ունեցող անձը, իսկ տվյալ արժեթղթի ֆրակցիան (մասը) համարվում է տվյալ արժեթղթի դասի արժեթուղթ.
(2) որևէ բանկի, ապահովագրական ընկերության կամ ներդրումային հիմնադրամի այն արժեթուղթը, որը գրանցված է Օրենքի II և/կամ III գլխին համապատասխան:
(բ) Պարտադիր ցուցակման ենթակա արժեթղթի թողարկողը պարտավոր է այդ արժեթուղթը, ֆոնդային բորսայում ցուցակելու համար ձեռնարկել տվյալ ֆոնդային բորսայի կանոններով սահմանված բոլոր անհրաժեշտ միջոցները, իսկ ֆոնդային բորսան պարտավոր է ցուցակել տվյալ արժեթուղթը` տվյալ արժեթուղթը պարտադիր ցուցակման ենթակա դառնալու օրվանից սկսած 20 օրվա ընթացքում` անկախ այդ ժամկետի ընթացքում տվյալ արժեթղթի գրանցված սեփականատերերի թվի փոփոխման հանգամանքից:
Կանոն 51-2. Պարտադիր ցուցակման պահանջի դադարումը
(ա) 51-1(ա)(1) կանոնի հիմքով ֆոնդային բորսայում ցուցակված արժեթուղթը (բ), (գ) և (դ) ենթականոններով սահմանված կարգով դադարում է պարտադիր ցուցակման ենթակա լինելուց և կարող է տվյալ ֆոնդային բորսայի կանոններով սահմանված կարգով դադարեցնել ցուցակումը (այսուհետ նաև` ապացուցակվել), եթե ֆոնդային բորսայում ցուցակվելուց հետո որևէ օրից սկսած մինչև (դ) ենթականոնի համաձայն պարտադիր ցուցակման պահանջը դադարեցնելու մասին դիմումը ներկայացնելու օրը առնվազն 183 օր տևողությամբ անընդհատ ժամանակահատվածի ընթացքում 51-1(ա)(1) կանոնով սահմանված արժեթղթի գրանցված սեփականատերերի թիվը շարունակ պակաս է եղել հարյուրից:
(բ) Թողարկողը, որը ցանկանում է իր կողմից թողարկված արժեթուղթը ապացուցակել (ա) ենթականոնի հիմքով, պարտավոր է այդ մասին դիմում ներկայացնել Հանձնաժողովին և այն ֆոնդային բորսային, որտեղ տվյալ արժեթուղթը ցուցակված է: Հանձնաժողովի կողմից դիմումը ստանալու քառասուներորդ օրվանից թողարկողի տվյալ արժեթուղթը դադարում է պարտադիր ցուցակման ենթակա լինելուց և կարող է ֆոնդային բորսայի կանոններով սահմանված կարգով ապացուցակվել, եթե մինչև այդ օրը Հանձնաժողովը նախնական ծանուցմամբ և լսման հնարավորության ընձեռմամբ չի մերժում տվյալ դիմումը:
(գ) Հանձնաժողովը մերժում է (դ) ենթականոնին համապատասխան ստացված դիմումը.
(1) եթե պարզում է, որ խախտվել է 51-2(ա) կանոնով սահմանված պահանջը.
(2) եթե 51-1(ա)(1) կանոնով սահմանված նույն դասի արժեթղթերի գրանցված սեփականատերերի թիվը դիմումը ներկայացնելու օրվանից մինչև 35-րդ օրը ընկած ժամանակահատվածում թեկուզև մեկ օր ավել է եղել հարյուրից:
(դ) Դիմումը (բ) ենթականոնի իմաստով ստացված է համարվում, եթե այն ներկայացվել է 51-2 ձևին («Պարտադիր ցուցակման պահանջը դադարեցնելու դիմում») համապատասխան և դրան կից ներկայացվում է Կենտրոնական դեպոզիտարիայի կողմից տրված տեղեկանքը` որով հաստատվում է (ա) ենթականոնով նախատեսված դեպքի առկայությունը:
(ե) Թողարկողը, որը ներկայացրել է իր արժեթղթի պարտադիր ցուցակման պահանջը դադարեցնելու դիմումը, իրավունք ունի (բ) ենթականոնով սահմանված ժամկետում հետ կանչել Հանձնաժողով և ֆոնդային բորսա ներկայացված դիմումները: Այս դեպքում տվյալ արժեթուղթը շարունակում է համարվել պարտադիր ցուցակման ենթակա արժեթուղթ:
| Ներկայացվում է` ._.
Ձև 51-2 | ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ._.
|_____________________________________________________
| _____________________________________ ._.
| (ֆոնդային բորսայի լրիվ անվանումը) ._.
|
ԴԻՄՈՒՄ | ՊԱՐՏԱԴԻՐ ՑՈՒՑԱԿՄԱՆ ՊԱՀԱՆՋԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ
_____________________________________________________________________
Դիմումով խնդրում եմ դադարեցնել արժեթղթերի պարտադիր ցուցակման պահանջը`
համաձայն 51-2 (ա) կանոնի
_____________________________________________________________________
._________________________________________________________________________.
|(ա) Տեղեկություններ թողարկողի վերաբերյալ |
| |
| լրիվ անվանումը կրճատ անվանումը |
| ._______________________________________________________________|
|հայերեն | | |
| |_________________________________________|_____________________|
|անգլերեն | | |
| |_________________________________________|_____________________|
|ռուսերեն | | |
|_________________________________________________________________________|
|գտնվելու վայրը | փոստային հասցեն |
|______________________________|__________________________________________|
|_________________________________________________________________________|
| կապի միջոցները |
| .__________. .__________. .__________. .__________|
|Հեռախոս |__________| Ֆաքս |__________| Էլ. |__________| Այլ |__________|
| |__________| |__________| փոստ |__________| |__________|
| .__________. .__________. .__________. .__________|
|_________________________________________________________________________|
|(բ) Տեղեկություններ ապացուցակման առարկա հանդիսացող թողարկողի արժեթղթի |
|վերաբերյալ |
|_________________________________________________________________________|
| Արժեթուղթը գրանցած մարմինը` և | Արժեթղթի գրանցման| Արժեթղթի ցուցակման |
| (կամ) կազմակերպությունը | ամսաթիվը | ամսաթիվը |
|_______________________________|__________________|______________________|
|__________________________________________________|______________________|
|Թողարկողի տվյալ արժեթղթի դասը |Թողարկողի տվյալ դասի |
| |թողարկված և տեղադրված|
| |արժեթղթի քանակը |
|_________________________________________________________________________|
|(գ) Արժեթղթի ցուցակման պահին |(ե) Դիմումը ներկայացնելու պահին |
| թողարկողի տվյալ դասի արժեթղթերի| թողարկողի տվյալ դասի արժեթղթերի |
| գրանցված սեփականատերերի թիվը | գրանցված սեփականատերերի թիվը |
|___________________________________| |
|(դ) Թողարկողի տվյալ դասի արժեթղթերի| |
| գրանցված սեփականատերերի թիվը | |
| 100-ից նվազելու ամսաթիվը | |
|_________________________________________________________________________|
|(զ) Դիմումին կից ներկայացվող տեղեկանք(ներ)ը |
|_________________________________________________________________________|
|_________________________________________________________________________|
|(է) Թողարկողի լիազորված անձը |
| ._______________________. .____________________|
|Անունը, ազգանունը | | Պաշտոնը | |
._________________________________________________________________________.
Ես հավաստիացնում եմ, որ սույն Դիմումում պարունակվող տեղեկությունները ստույգ են և լիակատար գիտակցում եմ, որ նրանցում որևէ էական փաստի խեղաթյուրումը կամ բացթողումը կարող են հանգեցնել Օրենքով սահմանված պատասխանատվության միջոցների կիրառմանը:
Լիազորված անձ` _______________________
(ստորագրություն)
.____.
|Կ.Տ.| «___» _____________ 20 թ.
.____.