041.0279.130502
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
13 մայիսի 2002 թվականի N 279
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 22-Ի N 85 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2002 թվականի փետրվարի 22-ի «Հոբելյանական հանձնաժողովներ ստեղծելու մասին» N 85 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները`
որոշմամբ հաստատված`
i
ա) Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմի ստեղծման 1000-ամյակի նշումը նախապատրաստող հոբելյանական հանձնաժողովի կազմում ընդգրկել գրականագետ Հ. Թամրազյանին, «Հայաստան-Ֆրանսիա» ընկերության նախագահ Ծ. Չալոյանին և երաժշտագետ Ա. Սարյանին.
i
բ) Արամ Խաչատրյանի 100-ամյակի նշումը նախապատրաստող հոբելյանական հանձնաժողովի կազմում ընդգրկել Հայաստանի ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Է. Թոփչյանին և «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի գեղարվեստական ղեկավար Տ. Հեքեքյանին: