ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
2 հունիսի 2022 թվականի N 805-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 21-Ի N 65-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հունվարի 21-ի «Բժշկական հաստատություն տեղափոխված (դիմած) պացիենտի կամ դիակի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության ոստիկանություն հաղորդում ներկայացնելու կարգը հաստատելու մասին» N 65-Ն որոշման հավելվածի`
1) 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«4. «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի 13-րդ կետով նախատեսված դեպքերի համար բժշկական հաստատությունում վարվում է էլեկտրոնային գրանցամատյան` համաձայն ձևի (այսուհետ` գրանցամատյան), որտեղ հաղորդում ներկայացնելուց հետո մեկօրյա ժամկետում լրացվում է անհրաժեշտ տեղեկատվությունը:».
2) ձևը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ ՏԵՂԱՓՈԽՎԱԾ (ԴԻՄԱԾ) ՊԱՑԻԵՆՏԻ ԿԱՄ ԴԻԱԿԻ
.________________________________________________________________________
|Հերթա-|Պացիենտի`|Պացիենտի |Պացիենտի|Պացիենտի | Պացիենտի |Բռնի կամ |
|կան |բժշկական |անունը, |ծննդյան |հաշվառման | առողջական |հակաօրի- |
|համար |հաստատու-|ազգանունը,|օրը, |վայրը կամ | վիճակի |նական |
| |թյուն |հայրանունը|ամիսը, |մշտական | վերաբերյալ|գործողու- |
| |տեղափոխ- |(եթե այն |տարեթիվը|բնակության | տեղեկու- |թյունների |
| |ման |հայտնի է |(եթե այն|վայրը, | թյուններ, |կասկածի |
| |(դիմելու)|բժշկական |հայտնի |հեռախոսա- | հնարավոր |դեպքում` |
| |օրը, |հաստա- |է բժշկա-|համարը (եթե| պատճառները|վերջինիս |
| |ժամը |տություն |կան |այն հայտնի | առողջական |մասին |
| | |դիմելու |հաստա- |է բժշկական | վիճակի |վկայող |
| | |կամ |տություն|հաստա- | ծանրության|նշանների |
| | |տեղափոխ- |դիմելու |տություն | աստիճանը |վերաբերյալ|
| | |վելու |կամ |դիմելու կամ| | |
| | |պահին) |տեղափոխ-|տեղափոխվե- | | |
| | | |վելու |լու | | |
| | | |պահին) |պահին) | | |
|______|_________|__________|________|___________|___________|__________|
| | | | | | | |
|______|_________|__________|________|___________|___________|__________|
| | | | | | | |
|______|_________|__________|________|___________|___________|__________|
| | | | | | | |
|______|_________|__________|________|___________|___________|__________|
| | | | | | | |
.________________________________________________________________________
._______ _________________________________________________
|Հերթա-| |Դիակի |Հաղորդում |Հաղորդումն |Հաղորդումը |
|կան | |տեղա- |ներկայացնող|ընդունող |ներկայացնելու|
|համար | |փոխման |բուժաշ- |ՀՀ ոստիկա- |օրը և ժամը |
| | |օրը, ժամը|խատողի |նության | |
| | | |անունը, |աշխատակցի | |
| | | |ազգանունը, |անունը, | |
| | | |հայրանունը |ազգանունը, | |
| | | | |հայրանունը,| |
| | | | |պաշտոնը | |
| | | | | | |
| | | | | | |
| | | | | | |
| | | | | | |
| | | | | | |
| | | | | | |
| | | | | | |
|______| |_________|___________|___________|_____________|
| | | | | | |
|______| |_________|___________|___________|_____________|
| | | | | | |
|______| |_________|___________|___________|_____________|
| | | | | | |
|______| |_________|___________|___________|_____________|
| | | | | | |
._______ _________________________________________________
._______ ____________________________.
|Հերթա-| |Բռնի կամ |Պացիենտին |
|կան | |հակաօրինական |կամ դիակը |
|համար | |գործողու- |բժշկական |
| | |թյունների |հաստատու- |
| | |դեպքի վայրը, |թյուն |
| | |վնասվածք |տեղափոխած |
| | |ստանալու |անձի |
| | |հանգամանքների|(անձանց) և |
| | |վերաբերյալ |տրանսպոր- |
| | |տեղեկու- |տային |
| | |թյունները |միջոցի |
| | |(հայտնի |վերաբերյալ |
| | |լինելու |տվյալները |
| | |դեպքում) |(հայտնի |
| | | |լինելու |
| | | |դեպքում) |
|______| |_____________|_____________|
| | | | |
|______| |_____________|_____________|
| | | | |
|______| |_____________|_____________|
| | | | |
|______| |_____________|_____________|
| | | | |
._______ ____________________________.
«:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2022 թ. հունիսի 2
Երևան
Պաշտոնական հրապարակման օրը` 3 հունիսի 2022 թվական: