Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2019 ԹՎԱԿ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 26 ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ

 

16 մայիսի 2022 թվականի N 29-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 26-Ի ԹԻՎ 20-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

i

1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2019 թվականի ապրիլի 26-ի «Շարունակական մասնագիտական զարգացումն ապահովող միջոցառումների կազմակերպմանը, իրականացմանը և մասնակցությանը ներկայացվող պահանջները, շարունակական մասնագիտական զարգացման յուրաքանչյուր տեսակի գծով շնորհվող ՇՄԶ կրեդիտների քանակը և դրանց շնորհման կարգը հաստատելու մասին» թիվ 20-Ն հրամանի հավելված 2-ի 10.2-րդ կետից հետո լրացնել նոր` 10.3-րդ կետ` հետևյալ բովանդակությամբ.

«10.3. Մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը «Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարան հիմնադրամի» և ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի կողմից իրականացվող չկրեդիտավորված վերապատրաստման դասընթացներին շնորհվում է օրական կտրվածքով ՇՄԶ 4 տեսական և 1 գործնական կրեդիտ: Շնորհված կրեդիտները 5 տարվա կտրվածքով կտարածվեն այն բուժաշխատողների վրա, որոնք վերապատրաստում են անցել նշված հաստատություններում»:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:

 

Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը` 17 մայիսի 2022 թվական:

 

 

pin
Առողջապահության նախարարություն
16.05.2022
N 29-Ն
Հրաման