ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ
3 մայիսի 2022 թվականի N 223-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՄԻ ՇԱՐՔ ՀՐԱՄԱՆՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
i
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածով`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
i
1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի` 2005 թվականի փետրվարի 17-ի «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության գլխավոր և առաջատար պաշտոններին հավասարեցված այլ պաշտոնների անվանացանկը հաստատելու մասին» թիվ 15-Ն, 2006 թվականի մայիսի 12-ի «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում պաշտոնի անցնելու համար ուսումնական դասընթացում ներգրավելու և դասընթաց անցնելու կարգն ու պայմանները սահմանելու մասին» N 79-Ն, 2006 թվականի մայիսի 19-ի «Հարկադիր կատարման ծառայության առաջատար խմբի հարկադիր կատարողի և տեսուչի թափուր պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթ անցկացնող մրցութային հանձնաժողովի աշխատակարգը և կազմը հաստատելու մասին» թիվ 85-Ն, 2006 թվականի օգոստոսի 29-ի «Հարկադիր կատարման ծառայության թափուր պաշտոնի մրցույթի հայտարարության ձևը սահմանելու մասին» թիվ 163-Ն, 2015 թվականի ապրիլի 13-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության հարկադիր կատարումն ապահովող ծառայության «Անբասիր ծառայության համար» մեդալի ձևը և շնորհման կարգը սահմանելու մասին» N 156-Ն, 2008 թվականի ապրիլի 21-ի ««Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության հարկադիր կատարումն ապահովող ծառայության պատվավոր աշխատող» կրծքանշանի ձևը սահմանելու մասին» N 30-Ն, 2006 թվականի հոկտեմբերի 5-ի «Հարկադիր կատարման ծառայության առաջատար խմբի հարկադիր կատարողի և տեսուչի թափուր պաշտոններ զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի թեստերը կազմելու և մրցույթ անցկացնելու կարգերը սահմանելու մասին» N 187-Ն, 2012 թվականի սեպտեմբերի 13-ի «Հարկադիր կատարողի նկատմամբ ծառայողական քննություն նշանակելու և անցկացնելու կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի` 2006 թվականի մարտի 16-ի N 44-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 179-Ն հրամանները:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՏԱՐՈՂ Ա. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Պաշտոնական հրապարակման օրը` 3 մայիսի 2022 թվական: