Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՅԿԱԿԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻՆ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՅԿԱԿԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻՆ ՈՒ ԵՐԵՎԱՆԻ ՃԱ ...

 

 

040.0427.180402

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«18» ապրիլի 2002 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

18 ապրիլի 2002 թվականի N 427

 

i

ՀԱՅԿԱԿԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻՆ ՈՒ ԵՐԵՎԱՆԻ ՃԱՐՏԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՏԱԽԵՈՄԵՏՐ ԵՎ ԴԻՍՏՈՄԱՏ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով Հայկական գյուղատնտեսական ակադեմիայի ու Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի ուսումնական բազան նորագույն սարքավորումներով ու գործիքներով զինելու, ուսանողությանը գործնական աշխատանքների ընթացքում հիմնավոր գիտելիքներ հաղորդելու կարևորությունը, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի համակարգի, հողի և անշարժ գույքի կառավարման համար արհեստավարժ մասնագետների պատրաստման անհրաժեշտությունը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության և Շվեյցարիայի Դաշնային խորհրդի միջև «Անշարժ գույքի կադաստրի համակարգին աջակցության նպատակով ֆինանսական և տեխնիկական համագործակցության մասին» համաձայնագրի շրջանակներում շվեյցարական կողմի համաձայնությունը և համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 689-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տնօրինության մեկական էլեկտրոնային տախեոմետր (ավտոմատ թեոդոլիտ) և դիստոմատ (տարածաչափական գործիք) անհատույց օգտագործման հանձնել Հայկական գյուղատնտեսական ակադեմիային ու Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանին` նշված գործիքները միայն ուսումնական նպատակով օգտագործելու պայմանով:

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին` տասնօրյա ժամկետում ապահովել նշված գործիքների սահմանված կարգով անհատույց օգտագործման հանձնելու պայմանագրերի կնքումը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2002 թվականի ապրիլի 18-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
18.04.2002
N 427
Որոշում