040.0421.180402
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«18» ապրիլի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
18 ապրիլի 2002 թվականի N 421
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 23-Ի N 267 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 38-րդ հոդվածի 2-րդ կետի 3-րդ ենթակետին համապատասխան` վաղաժամկետ դադարեցնել Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի ապրիլի 23-ի «Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի և մարզային ընտրական հանձնաժողովների անդամներ նշանակելու մասին» N 267 որոշմամբ (Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի փետրվարի 8-ի N 58 որոշման խմբագրությամբ) Տավուշի մարզային ընտրական հանձնաժողովի անդամներ նշանակված Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի տարածքային բաժնի տնօրեն (քաղ. Իջևան) Սոնյա Մեհրաբյանի և Տավուշի մարզպետարանի գյուղատնտեսական աշխատանքների համակարգման բաժնի վարիչ Միշա Մխիթարյանի լիազորությունները:
2. Տավուշի մարզային ընտրական հանձնաժողովի անդամներ նշանակել Իջևանի քաղաքապետարանի կրթության, մշակույթի և սպորտի բաժնի վարիչ Բորիս Թանանյանին և Սևքարի միջնակարգ դպրոցի տնօրենի տեղակալ Արտուշ Ամիրյանին:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2002 թվականի ապրիլի 18-ից: