Սեղմել Esc փակելու համար:
ԿԵՆՏՐՈՆԱՑՎԱԾ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿ ՎՃ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԿԵՆՏՐՈՆԱՑՎԱԾ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ՑԱՆԿ ...

22.08.2015 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   09.08.2003  -ից մինչեւ   22.08.2015  -ը:
 

(ուժը կորցրել է 30.07.15 թիվ 853-Ն որոշում)

i

040.0401.150402

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«15» ապրիլի 2002 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

15 ապրիլի 2002 թվականի N 401

 

i

ԿԵՆՏՐՈՆԱՑՎԱԾ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ ՑԱՆԿԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ գերակշիռ արտահանման ուղղվածություն ունեցող «Նաիրիտ-1» և «Պրոմեթեյ-Խիմպրոմ» փակ բաժնետիրական ընկերություններում արտադրանքի արտադրությունն էներգատար է, և, որ այդ արտադրության մեջ բնական գազն օգտագործվում է որպես հումք, ինչպես նաև նպատակ ունենալով նշված ընկերություններում խթանելու արտահանման ծավալներն ու ղեկավարելով «Ավելացված արժեքի հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը բացառության կարգով որոշում է.

1. Սահմանել`

i

ա) 2002 թվականի ապրիլի 1-ից մինչև 2004 թվականի ապրիլի 1-ը և 2002 թվականի ապրիլի 1-ից մինչև 2005 թվականի ապրիլի 1-ը կենտրոնացված ավելացված արժեքի հարկ վճարողների ցանկերը (NN 1 և 2 ցանկերը կցվում են).

բ) որ «Պրոմեթեյ-Խիմպրոմ» փակ բաժնետիրական ընկերության կողմից «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության հետ կնքված բնական գազի առուվաճառքի պայմանագրերով նախատեսված` տարեկան ոչ ավելի, քան 160 միլիոն խորանարդ մետր ծավալով բնական գազի մատակարարման գործարքների գծով ավելացված արժեքի հարկի կրեդիտային շրջանառության, ինչպես նաև «Հայաստանի էլեկտրացանցեր» փակ բաժնետիրական ընկերության հետ կնքված էլեկտրաէներգիայի առուվաճառքի պայմանագրերով նախատեսված էլեկտրաէներգիայի մատակարարման գործարքների գծով ավելացված արժեքի հարկի կրեդիտային շրջանառության` «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության և «Հայաստանի էլեկտրացանցեր» փակ բաժնետիրական ընկերության կողմից Հայաստանի Հանրապետության պետական բյուջե կենտրոնացված կարգով ավելացված արժեքի հարկի վճարումներն իրականացվում են «Պրոմեթեյ-Խիմպրոմ» փակ բաժնետիրական ընկերության միջոցով.

գ) որ «Նաիրիտ-1» փակ բաժնետիրական ընկերության կողմից «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության հետ կնքված բնական գազի առուվաճառքի պայմանագրերով նախատեսված` տարեկան ոչ ավելի, քան 150 միլիոն խորանարդ մետր ծավալով բնական գազի մատակարարման գործարքների գծով ավելացված արժեքի հարկի կրեդիտային շրջանառության, ինչպես նաև «Հայաստանի էլեկտրացանցեր» փակ բաժնետիրական ընկերության հետ կնքված էլեկտրաէներգիայի առուվաճառքի պայմանագրերով նախատեսված էլեկտրաէներգիայի մատակարարման գործարքների գծով ավելացված արժեքի հարկի կրեդիտային շրջանառության` «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերության և «Հայաստանի էլեկտրացանցեր» փակ բաժնետիրական ընկերության կողմից Հայաստանի Հանրապետության պետական բյուջե կենտրոնացված կարգով ավելացված արժեքի հարկի վճարումներն իրականացվում են «Նաիրիտ-1» փակ բաժնետիրական ընկերության միջոցով.

դ) որ սույն որոշման կիրարկման վերաբերյալ գերատեսչական նորմատիվ ակտերն ընդունում է Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարությունը` համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության ու Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարության հետ:

(1-ին կետը փոփ. 10.07.03 թիվ 839-Ն որոշում)

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2002 թվականի ապրիլի 15-ից:

 

ՑԱՆԿ N 1 2002 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 1-ԻՑ ՄԻՆՉԵՎ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 1-Ը ԿԵՆՏՐՈՆԱՑՎԱԾ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ

 

«Պրոմեթեյ-Խիմպրոմ» փակ բաժնետիրական ընկերություն

«ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերություն

«Հայաստանի էլեկտրացանցեր» փակ բաժնետիրական ընկերություն

 

i

ՑԱՆԿ N 2 2002 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 1-ԻՑ ՄԻՆՉԵՎ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 1-Ը ԿԵՆՏՐՈՆԱՑՎԱԾ ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻ

 

«Նաիրիտ-1» փակ բաժնետիրական ընկերություն

«ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերություն

«Հայաստանի էլեկտրացանցեր» փակ բաժնետիրական ընկերություն

(2-րդ ցանկը փոփ. 10.07.03 թիվ 839-Ն որոշում)

 

 

pin
ՀՀ կառավարություն
15.04.2002
N 401
Որոշում