Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՀԱՄԱՐ ԳԱՆՁԱՊԵՏԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՀԱՄԱՐ ԳԱՆՁԱՊԵՏԱԿԱՆ ԲԱՆԿԱՅԻՆ ...

 

 

040.0381.100402

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«10» ապրիլի 2002 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

10 ապրիլի 2002 թվականի N 381

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ՀԱՄԱՐ ԳԱՆՁԱՊԵՏԱԿԱՆ ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՇԻՎ ԲԱՑԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 97-րդ հոդվածի պահանջների կատարումն ապահովելու նպատակով, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 9-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` Հայաստանի Հանրապետության տնտեսական դատարանն սպասարկող` Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության տեղական գանձապետական բաժանմունքում բացել գանձապետական բանկային արտաբյուջետային հաշիվ:

2. Սահմանել, որ սույն որոշման առաջին կետին համապատասխան բացված գանձապետական հաշվում կուտակվող միջոցները տնօրինվում են առանց նախահաշիվների, դատարանի նախագահի կողմից` դատարանի որոշումներին համապատասխան:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2002 թվականի ապրիլի 10-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
10.04.2002
N 381
Որոշում