040.0365.100402
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«10» ապրիլի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
10 ապրիլի 2002 թվականի N 365
i
«ԱՊՀ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ԱԶԳԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՀԱԲԻՏԱՏԻ ՄՈՍԿՎԱՅԻ ԳՈՐԾԱԴԻՐ ԲՅՈՒՐՈՅԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԻ ԸՆԴԼԱՅՆՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԿՆՔՄԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Համաձայնություն տալ «ԱՊՀ մասնակից պետությունների շինարարության ոլորտի ազգային պետական կառավարման մարմինների ղեկավարների Հաբիտատի Մոսկվայի գործադիր բյուրոյի գործառույթների ընդլայնման մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը:
2. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը` համաձայնագրի ստորագրման նախապատրաստական ընթացակարգերն ավարտելուց հետո նշված համաձայնագրի վերջնական տեքստը ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարություն: