(ուժը կորցրել է 04.08.16 թիվ 819-Ն որոշում)
i
040.0351.080402
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«8» ապրիլի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
8 ապրիլի 2002 թվականի N 351
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ՀԱՏՈՒԿ ԵՎ ԴԱՍԱՅԻՆ ԿՈՉՈՒՄՆԵՐ ՇՆՈՐՀԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԴՐԱՄԱԿԱՆ ՀԱՎԵԼԱՎՃԱՐՆԵՐ ՏԱԼՈՒ ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ` ԸՍՏ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՊԱՇՏՈՆԻ ՀԱՍԱՆԵԼԻՔ (ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ) ՀԱՏՈՒԿ ԵՎ ԴԱՍԱՅԻՆ ԿՈՉՈՒՄՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 3-րդ կետի 8-րդ ենթակետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության պաշտոնատար անձանց հատուկ և դասային կոչումներ շնորհելու համար համապատասխան դրամական հավելավճարներ տալու ու Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության պաշտոնատար անձանց` ըստ զբաղեցրած պաշտոնի հասանելիք (առավելագույն) հատուկ և դասային կոչումներ սահմանելու կարգը (կցվում է):
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2002 թվականի ապրիլի 8-ից:
Հաստատված է
Հայաստանի Հանրապետության
կառավարության 2002 թ.
ապրիլի 8-ի N 351 որոշմամբ
ԿԱՐԳ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ ՀԱՏՈՒԿ ԵՎ ԴԱՍԱՅԻՆ ԿՈՉՈՒՄՆԵՐ ՇՆՈՐՀԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ԴՐԱՄԱԿԱՆ ՀԱՎԵԼԱՎՃԱՐՆԵՐ ՏԱԼՈՒ ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԱՆՑ` ԸՍՏ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՊԱՇՏՈՆԻ ՀԱՍԱՆԵԼԻՔ (ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ) ՀԱՏՈՒԿ ԵՎ ԴԱՍԱՅԻՆ ԿՈՉՈՒՄՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ
1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության (այսուհետև` հարկադիր կատարման ծառայություն) պաշտոնատար անձանց հատուկ և դասային կոչումներ շնորհելու համար համապատասխան դրամական հավելավճարներ տալու ու հարկադիր կատարման ծառայության պաշտոնատար անձանց` ըստ զբաղեցրած պաշտոնի հասանելիք (առավելագույն) հատուկ և դասային կոչումներ սահմանելու կարգը:
i
2. Հարկադիր կատարման ծառայության հատուկ և դասային կոչումներ ունեցող աշխատողների աշխատավարձերին հավելումները կատարվում են Հայաստանի Հանրապետության վարչապետի 1999 թվականի հունիսի 21-ի «Հայաստանի Հանրապետության վարչապետի 1999 թվականի ապրիլի 16-ի N 226 որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 372 որոշմամբ սահմանված կարգով:
3. Եթե հարկադիր կատարման ծառայության պաշտոնատար անձը միաժամանակ կրում է դասային և հատուկ կոչումներ, ապա նրան հասանելիք հավելավճարի չափը որոշվում է այն կոչմանը համապատասխան, որի համար սահմանված է հավելավճարի առավել բարձր չափ:
4. Հարկադիր կատարման ծառայության դասային կոչումներ ունեցող աշխատողին շնորհվում է իր դասային կոչմանը համապատասխան հատուկ կոչում, եթե նրա զբաղեցրած պաշտոնի համար սահմանված է հատուկ կոչում:
5. Հայաստանի Հանրապետության նախարարություններում կամ գերատեսչություններում ծառայություն անցած (աշխատած) դասային և (կամ) հատուկ կոչումներ ունեցող Հայաստանի Հանրապետության քաղաքացուն հարկադիր կատարման ծառայությունում պաշտոնի նշանակելիս շնորհվում են նրա ունեցած դասային և (կամ) հատուկ կոչումներին համապատասխան դասային և (կամ) հատուկ կոչումներ:
6. Հարկադիր կատարման ծառայության պաշտոնատար անձանց հատուկ և դասային կոչումները, բացառությամբ արդարադատության առաջին դասի պետական խորհրդականի ու արդարադատության երկրորդ դասի պետական խորհրդականի դասային և արդարադատության գեներալ-լեյտենանտի ու արդարադատության գեներալ-մայորի հատուկ կոչումների, շնորհվում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի կողմից:
7. Հարկադիր կատարման ծառայության աշխատողների համար սահմանված հատուկ և դասային կոչումներն են`
._________________________________________________________________________.
| Դասային կոչումը | Հատուկ կոչումը |
|_______________________________________|_________________________________|
|Արդարադատության առաջին դասի պետական | |
|խորհրդական | - |
|_______________________________________|_________________________________|
|Արդարադատության երկրորդ դասի պետական |արդարադատության գեներալ-լեյտենանտ|
|խորհրդական | |
|_______________________________________|_________________________________|
|Արդարադատության երրորդ դասի պետական |արդարադատության գեներալ-մայոր |
|խորհրդական | |
|_______________________________________|_________________________________|
|Արդարադատության առաջին դասի խորհրդական |արդարադատության գնդապետ |
|_______________________________________|_________________________________|
|Արդարադատության երկրորդ դասի խորհրդական|արդարադատության փոխգնդապետ |
|_______________________________________|_________________________________|
|Արդարադատության երրորդ դասի խորհրդական |արդարադատության մայոր |
|_______________________________________|_________________________________|
|Առաջին դասի իրավաբան |արդարադատության կապիտան |
|_______________________________________|_________________________________|
|Երկրորդ դասի իրավաբան |արդարադատության ավագ լեյտենանտ |
|_______________________________________|_________________________________|
|Երրորդ դասի իրավաբան |արդարադատության լեյտենանտ |
._________________________________________________________________________.
8. Հարկադիր կատարման ծառայության աշխատողներին` ըստ զբաղեցրած պաշտոնի հասանելիք (առավելագույն) դասային կոչումներն են`
._________________________________________________________________________.
| Դասային կոչումը | Զբաղեցրած պաշտոնը |
|_______________________________________|_________________________________|
|Արդարադատության առաջին դասի պետական |ՀՀ արդարադատության նախարարի |
|խորհրդական |տեղակալ` ՀՀ դատական ակտերի |
| |գլխավոր հարկադիր կատարող |
|_______________________________________|_________________________________|
|Արդարադատության երրորդ դասի պետական |ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովման վարչության |
|խորհրդական |պետ |
|_______________________________________|_________________________________|
|Արդարադատության առաջին դասի խորհրդական |ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովման վարչության |
| |պետի տեղակալ, բաժնի պետ |
|_______________________________________|_________________________________|
|Արդարադատության երկրորդ դասի խորհրդական|ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովման վարչության |
| |բաժնի պետի տեղակալ, գլխավոր |
| |խորհրդատու |
|_______________________________________|_________________________________|
|Արդարադատության երրորդ դասի խորհրդական |ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովման վարչության |
| |առաջատար խորհրդատու, ՀՀ դատական |
| |ակտերի գլխավոր հարկադիր կատարողի |
| |օգնական |
|_______________________________________|_________________________________|
|Առաջին դասի իրավաբան |ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովման վարչության |
| |առաջին կարգի խորհրդատու |
|_______________________________________|_________________________________|
|երկրորդ դասի իրավաբան |ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովման վարչության |
| |տեսուչ |
._________________________________________________________________________.
9. Հարկադիր կատարման ծառայության աշխատողներին` ըստ զբաղեցրած պաշտոնի հասանելիք (առավելագույն) հատուկ կոչումներն են`
._________________________________________________________________________.
| Հատուկ կոչումը | Զբաղեցրած պաշտոնը |
|__________________________________|______________________________________|
|Արդարադատության գեներալ-լեյտենանտ |ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ` |
| |ՀՀ դատական ակտերի գլխավոր հարկադիր |
| |կատարող |
|__________________________________|______________________________________|
|Արդարադատության գեներալ-մայոր |ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովման վարչության պետ |
|__________________________________|______________________________________|
|Արդարադատության գնդապետ |ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովման վարչության պետի |
| |տեղակալ, բաժնի պետ, ՀՀ ԱՆ ԴԱՀԿ |
| |ծառայության ստորաբաժանման պետ |
|__________________________________|______________________________________|
|Արդարադատության փոխգնդապետ |ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովման վարչության բաժնի |
| |պետի տեղակալ, գլխավոր խորհրդատու, |
| |ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության ստորաբաժանման |
| |պետի տեղակալ, բաժանմունքի պետ |
|__________________________________|______________________________________|
|Արդարադատության մայոր |ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովման վարչության |
| |առաջատար խորհրդատու, ՀՀ դատական ակտերի|
| |գլխավոր հարկադիր կատարողի օգնական, ՀՀ |
| |ԱՆ ԴԱՀԿ ծառայության ստորաբաժանման |
| |գրասենյակի պետ, ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության|
| |ավագ հարկադիր կատարող |
|__________________________________|______________________________________|
|Արդարադատության կապիտան |ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության հարկադիր |
| |կատարող, առաջին կարգի խորհրդատու |
|__________________________________|______________________________________|
|Արդարադատության ավագ լեյտենանտ |ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ապահովման վարչության տեսուչ|
._________________________________________________________________________.