Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 20-Ի...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 20-Ի «ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱ ...

 

 

030.1078.090402

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 20-Ի «ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆՆ ԱՋԱԿՑՈՂ ԽՈՐՀՈՒՐԴ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՆՀ-896 ՀՐԱՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Հայաստանի Հանրապետության Նախագահի 2001 թվականի հուլիսի 20-ի «Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհուրդ ստեղծելու մասին» ՆՀ-896 հրամանագրում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

i

ա) հրամանագրով հաստատված Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհրդի կազմում`

«Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարի տեղակալ (խորհրդի քարտուղար) (տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառը համակարգող)» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարի տեղակալ (տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառը համակարգող)» բառերով.

լրացնել «Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ-ի տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման հարցերի քարտուղարության պետ (խորհրդի քարտուղար)» տողով.

i

բ) հրամանագրով հաստատված Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհրդում ռոտացիոն կարգով ընդգրկվող ներկայացուցիչների ցուցակում`

հանել Սաթենիկ ԱՎԱԳՅԱՆԻՆ և Սամվել ԲԱԴԱԼՅԱՆԻՆ.

ընդգրկել հետևյալ անձանց`

 

Դավիթ ՍԱՆԴՈՒԽՉՅԱՆ              «Ինտերնյուս» հասարակական կազմակերպության

                               ծրագրի համակարգող

 

Էդուարդ ՄԱՆՈՒԿՅԱՆ              «Իսմա» ՍՊԸ-ի տնօրեն

 

Տոնի ՄՈՐՈՅԱՆ                   «Վիասֆերա» տեխնոպարկի նախագահ

 

Գրիգոր ԲԱՐՍԵՂՅԱՆ               «Միգմա» ՍՊԸ-ի տնօրեն

 

Արմեն ՄԱՆՎԵԼՅԱՆ                «Յունիքոմփ» ՓԲԸ-ի նախագահ

 

Ռոբերտ ՎԱՐԴԱՆՅԱՆ               «Քվանտ» վարժարանի տնօրեն

 

Էդուարդ ՂԱՐՍԼՅԱՆ               Երևանի  մենեջմենթի և  ինֆորմացիոն

                               տեխնոլոգիաների համալսարանի ռեկտոր

 

Իզաբելլա ՄՈՒՐԱԴՅԱՆ             «Ավիաինֆոտել» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն

 

Մարի Լու ՓԱՓԱԶՅԱՆ              «Կրթություն հանուն զարգացման» կրթական և  

                               բարեսիրական հիմնադրամի նախագահ:

 

2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:

 

9 ապրիլի 2002 թ.

ՆՀ-1078

 

 

pin
ՀՀ Նախագահ
09.04.2002
N ՆՀ-1078
Հրամանագիր