040.0312.010402
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«1» ապրիլի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
1 ապրիլի 2002 թվականի N 312
i
«ԵՐԵՎԱՆԻ «ԶՎԱՐԹՆՈՑ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
«Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 5-րդ կետին և «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 24-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Վերակազմակերպել «Ավիավառելիքի լցավորում» փակ բաժնետիրական ընկերությունը և «Երևանի «Զվարթնոց միջազգային օդանավակայան» պետական փակ բաժնետիրական ընկերությունը` «Ավիավառելիքի լցավորում» փակ բաժնետիրական ընկերությունը «Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայան» պետական փակ բաժնետիրական ընկերությանը միացնելու ձևով:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը`
ա) եռօրյա ժամկետում «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված ընկերությունների վերակազմակերպման գործընթացի իրականացումն ու պետական գրանցումը.
բ) Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն վերակազմակերպված «Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայան» փակ բաժնետիրական ընկերության անշարժ գույքի վարձակալության, գրավի պայմանագրերի դադարմամբ առաջացող, ինչպես նաև այլ պարտքերի վերակառուցման վերաբերյալ:
3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին` երկշաբաթյա ժամկետում` սահմանված կարգով ապահովել վերակազմակերպված «Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայան» փակ բաժնետիրական ընկերության` հողի ու անշարժ գույքի նկատմամբ գույքային իրավունքների պետական գրանցումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2002 թվականի ապրիլի 1-ից: