Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՇԽ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՈՒ Ն ...

01.01.2009 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   12.04.2002  -ից մինչեւ   01.01.2009  -ը:
 

(ուժը կորցնելու է 01.01.09թ` 04.09.08 թիվ 1065-Ն որոշում)

i

040.0304.010402

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«1» ապրիլի 2002 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

1 ապրիլի 2002 թվականի N 304

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՈՒ ՆՐԱՆՑ` ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՓՈԽԿԱՊԱԿՑՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԳՈՒՅՔԻ ԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԵՐՈՒՄ ՆԵՐԱՌՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՏԵՂԵԿԱՆՔՆԵՐԻ ՁԵՎԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Հայաստանի Հանրապետության իշխանության մարմինների ղեկավար աշխատողների գույքի և եկամուտների հայտարարագրման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

ա) Հայաստանի Հանրապետության իշխանության մարմինների ղեկավար աշխատողների ___ __________ 200 __ - ___ __________ 200 __ թվականներին գույքի և եկամուտների հայտարարագրերում ներառվող տեղեկությունների վերաբերյալ հրապարակման ենթակա տեղեկանքի ձևը (N 1 ձևը կցվում է).

բ) Հայաստանի Հանրապետության իշխանության մարմինների ղեկավար աշխատողներին օրենքով սահմանված փոխկապակցված անձանց ___ __________ 200 __ - ___ __________ 200 __ թվականներին գույքի և եկամուտների հայտարարագրերում ներառվող տեղեկությունների վերաբերյալ հրապարակման ենթակա տեղեկանքի ձևը (N 2 ձևը կցվում է).

գ) Հայաստանի Հանրապետության իշխանության մարմինների ղեկավար աշխատողների ու նրանց` օրենքով սահմանված փոխկապակցված անձանց գույքի և եկամուտների հայտարարագրերում ներառվող տեղեկությունների վերաբերյալ հրապարակման ենթակա տեղեկանքների լրացման կարգը (կցվում է):

2. Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարությանը`

ա) ապահովել սույն որոշման 1-ին կետի «ա» և «բ» ենթակետերում նշված տեղեկանքների կազմումը` մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա մարտի 30-ը.

բ) սույն որոշման 1-ին կետի «ա» և «բ» ենթակետերում նշված տեղեկանքները մագնիսական կրիչով տրամադրել «Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագիր» պարբերականին` մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա ապրիլի 1-ը:

3. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը` ապահովել սույն որոշման 1-ին կետի «ա» և «բ» ենթակետերում նշված տեղեկանքների հրապարակումը «Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագիր» պարբերականում` մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա հունիսի 1-ը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:

 

Հաստատված է

Հայաստանի Հանրապետության

կառավարության 2002 թվականի

ապրիլի 1-ի N 304 որոշմամբ

 

Ձև N 1

-------

 

ՏԵՂԵԿԱՆՔ

 

Հայաստանի Հանրապետության իշխանության մարմնի ղեկավար աշխատողների

___ __________ 200 __ - ___ __________ 200 __ - թվականներին

գույքի և եկամուտների հայտարարագրերում ներառվող

տեղեկությունների վերաբերյալ

 

._________________________________________________________________________.

|I.  |Հայտարարատուի անունը, հայրանունը,  |                                |

|    |ազգանունը                          |                                |

|____|___________________________________|________________________________|

|II. |Աշխատանքի վայրը, պաշտոնը           |                                |

|____|___________________________________|________________________________|

|III.|Պաշտոնավարման ժամանակաշրջանը       |                                |

|_________________________________________________________________________|

|                       IV. Հայտարարագրված գույքը                         |

|_________________________________________________________________________|

|  1 |                 2                 |         3        |      4      |

|____|___________________________________|__________________|_____________|

| NN |        Գույքի անվանումը           | Միավորների թիվը  |     Չափը    |

| ը/կ|                                   |                  |             |

|____|___________________________________|__________________|_____________|

| 1. |      Շենքեր և  շինություններ      |      X           |      X      |

|____|___________________________________|__________________|_____________|

|    |1.1. բնակելի                       |              հատ |      քառ. մ |

|    |___________________________________|__________________|_____________|

|    |1.2. հասարակական, արտադրական և  այլ|              հատ |      քառ. մ |

|____|___________________________________|__________________|_____________|

| 2. |              Հողամասեր            |      X           |      X      |

|____|___________________________________|__________________|_____________|

|    |2.1. տնամերձ                       |              հատ |          հա |

|    |___________________________________|__________________|_____________|

|    |2.2. գյուղատնտեսական               |              հատ |          հա |

|    |___________________________________|__________________|_____________|

|    |2.3. ոչ գյուղատնտեսական            |              հատ |          հա |

|____|___________________________________|__________________|_____________|

| 3. |Այլ անշարժ գույք (ըստ օբյեկտների   |      X           |      X      |

|    |տեսակների)                         |                  |             |

|    |___________________________________|__________________|_____________|

|    |                                   |              հատ |      X      |

|    |___________________________________|__________________|_____________|

|    |                                   |              հատ |      X      |

|____|___________________________________|__________________|_____________|

| 4. |          Փոխադրամիջոցներ          |  Անվանումը և     |  Թողարկման  |

|    |                                   |    մակնիշը       |  տարեթիվը   |

|    |___________________________________|__________________|_____________|

|    |                                   |__________________|_____________|

|_________________________________________________________________________|

|                     V. Հայտարարագրված եկամուտները                       |

|_________________________________________________________________________|

|          Եկամուտը         |Բնամթերքով|   Արտարժույթով    |   Հայաստանի  |

|                           |          |___________________|Հանրապետության|

|                           |          |արտարժույթի|գումարը|    դրամով    |

|                           |          | անվանումը |       |              |

|___________________________|__________|___________|_______|______________|

|            1              |     2    |      3    |   4   |       5      |

|___________________________|__________|___________|_______|______________|

|        Եկամուտներ`        |          |___________|_______|              |

|         ընդամենը          |          |___________|_______|              |

|___________________________|__________|___________|_______|______________|

|        այդ թվում`         |          |___________|_______|              |

|    աշխատավարձ և  դրան     |          |___________|_______|              |

|հավասարեցված այլ վճարումներ|          |           |       |              |

._________________________________________________________________________.

 

Հաստատված է

Հայաստանի Հանրապետության

կառավարության 2002 թվականի

ապրիլի 1-ի N 304 որոշմամբ

 

Ձև N 2

-------

 

ՏԵՂԵԿԱՆՔ

 

Հայաստանի Հանրապետության իշխանության մարմինների ղեկավար

աշխատողներին` օրենքով սահմանված փոխկապակցված անձանց

___ __________ 200 __ - ___ __________ 200 __ - թվականներին

գույքի և եկամուտների հայտարարագրերում ներառվող

տեղեկությունների վերաբերյալ

 

._________________________________________________________________________.

|I.  |Հայտարարատուի անունը, հայրանունը,    |                              |

|    |ազգանունը                            |                              |

|____|_____________________________________|______________________________|

|II. |Հայտարարատուին փոխկապակցված ղեկավար  |                              |

|    |աշխատողի անունը, հայրանունը,         |                              |

|    |ազգանունը և  աշխատանքի վայրը, պաշտոնը|                              |

|____|_____________________________________|______________________________|

|III.|Հայտարարատուին փոխկապակցված ղեկավար  |                              |

|    |աշխատողի պաշտոնավարման ժամանակաշրջանը|                              |

|_________________________________________________________________________|

|                       IV. Հայտարարագրված գույքը                         |

|_________________________________________________________________________|

|  1 |                 2                   |         3       |     4      |

|____|_____________________________________|_________________|____________|

| NN |        Գույքի անվանումը             | Միավորների թիվը |    Չափը    |

| ը/կ|                                     |                 |            |

|____|_____________________________________|_________________|____________|

| 1. |      Շենքեր և  շինություններ        |      X          |     X      |

|____|_____________________________________|_________________|____________|

|    |1.1. բնակելի                         |             հատ |     քառ. մ |

|    |_____________________________________|_________________|____________|

|    |1.2. հասարակական, արտադրական և  այլ  |             հատ |     քառ. մ |

|____|_____________________________________|_________________|____________|

| 2. |              Հողամասեր              |      X          |     X      |

|____|_____________________________________|_________________|____________|

|    |2.1. տնամերձ                         |             հատ |         հա |

|    |_____________________________________|_________________|____________|

|    |2.2. գյուղատնտեսական                 |             հատ |         հա |

|    |_____________________________________|_________________|____________|

|    |2.3. ոչ գյուղատնտեսական              |             հատ |         հա |

|____|_____________________________________|_________________|____________|

| 3. |Այլ անշարժ գույք (ըստ օբյեկտների     |      X          |     X      |

|    |տեսակների)                           |                 |            |

|    |_____________________________________|_________________|____________|

|    |                                     |             հատ |     X      |

|    |_____________________________________|_________________|____________|

|    |                                     |             հատ |     X      |

|____|_____________________________________|_________________|____________|

| 4. |          Փոխադրամիջոցներ            |  Անվանումը և    | Թողարկման  |

|    |                                     |    մակնիշը      | տարեթիվը   |

|    |_____________________________________|_________________|____________|

|    |                                     |_________________|____________|

|_________________________________________________________________________|

|                     V. Հայտարարագրված եկամուտները                       |

|_________________________________________________________________________|

|          Եկամուտը         |Բնամթերքով|   Արտարժույթով    |   Հայաստանի  |

|                           |          |___________________|Հանրապետության|

|                           |          |արտարժույթի|գումարը|    դրամով    |

|                           |          | անվանումը |       |              |

|___________________________|__________|___________|_______|______________|

|            1              |     2    |      3    |   4   |       5      |

|___________________________|__________|___________|_______|______________|

|        Եկամուտներ`        |          |___________|_______|              |

|         ընդամենը          |          |___________|_______|              |

|___________________________|__________|___________|_______|______________|

|        այդ թվում`         |          |___________|_______|              |

|    աշխատավարձ և  դրան     |          |___________|_______|              |

|հավասարեցված այլ վճարումներ|          |           |       |              |

._________________________________________________________________________.

 

Հաստատված է

Հայաստանի Հանրապետության

կառավարության 2002 թվականի

ապրիլի 1-ի N 304 որոշմամբ

 

ԿԱՐԳ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԵՎ ՆՐԱՆՑ` ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՓՈԽԿԱՊԱԿՑՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԳՈՒՅՔԻ ԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐԵՐՈՒՄ ՆԵՐԱՌՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՏԵՂԵԿԱՆՔՆԵՐԻ ԼՐԱՑՄԱՆ

 

1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության իշխանության մարմինների ղեկավար աշխատողների ու նրանց` օրենքով սահմանված փոխկապակցված անձանց գույքի և եկամուտների հայտարարագրերում ներառվող տեղեկությունների վերաբերյալ հրապարակման ենթակա տեղեկանքների (NN 1 և 2 ձևեր) (այսուհետև` տեղեկանքներ) լրացման կարգը:

i

2. Տեղեկանքները լրացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունվարի 14-ի «Հայաստանի Հանրապետության իշխանության մարմինների ղեկավար աշխատողների ու նրանց փոխկապակցված անձանց գույքի և եկամուտների հայտարարագրերի ձևերը, դրանց լրացման և պահպանման կարգերը հաստատելու մասին» N 27 որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության իշխանության մարմինների ղեկավար աշխատողների ու նրանց փոխկապակցված անձանց գույքի և եկամուտների հայտարարագրերում (այսուհետև` հայտարարագրեր) ներառված տեղեկությունների հիման վրա:

3. Տեղեկանքները լրացվում են հետևյալ կարգով`

3.1. N 1 ձևի տեղեկանքի`

ա) «I. Հայտարարատուի անունը, հայրանունը, ազգանունը» տողում լրացվում են հայտարարատուի անունը, հայրանունն ու ազգանունը (լրիվ).

բ) «II. Աշխատանքի վայրը, պաշտոնը» տողում լրացվում են հայտարարատուի աշխատանքի վայրի (տվյալ իշխանության մարմնի) լրիվ անվանումը, հայտարարատուի զբաղեցրած պաշտոնը.

գ) «III. Պաշտոնավարման ժամանակաշրջանը» տողում լրացվում են պաշտոնավարման առաջին կամ առաջին ու վերջին օրերի ամսաթվերը, ամիսները, տարեթվերը.

3.2. N 2 ձևի տեղեկանքի`

ա) «I. Հայտարարատուի անունը, հայրանունը, ազգանունը» տողում լրացվում են հայտարարատուի անունը, հայրանունն ու ազգանունը (լրիվ).

բ) «II. Հայտարարատուին փոխկապակցված ղեկավար աշխատողի անունը, հայրանունը, ազգանունը և աշխատանքի վայրը, պաշտոնը» տողում լրացվում են հայտարարատուին փոխկապակցված ղեկավար աշխատողի անունը, հայրանունը և ազգանունը (լրիվ), աշխատանքի վայրի (տվյալ իշխանության մարմնի) լրիվ անվանումը և զբաղեցրած պաշտոնը.

գ) «III. Հայտարարատուին փոխկապակցված ղեկավար աշխատողի պաշտոնավարման ժամանակաշրջանը» տողում լրացվում են հայտարարատուին փոխկապակցված ղեկավար աշխատողի պաշտոնավարման առաջին կամ առաջին ու վերջին օրերի ամսաթվերը, ամիսները, տարեթվերը.

3.3. տեղեկանքների IV և V բաժինները լրացվում են միևնույն կարգով, հետևյալ կերպ`

ա) տեղեկանքներում «X» նշանն ունեցող տողերը չեն լրացվում.

բ) «IV. Հայտարարագրված գույքը» բաժնի «Շենքեր և շինություններ» ենթաբաժնի`

3-րդ` «Միավորների թիվը» սյունակում նշվում է հայտարարագրի II.1-ին բաժնում հայտարարագրված շենքերի և շինությունների թիվը` ըստ շինությունների տեսակների («1.1. բնակելի», «1.2. հասարակական, արտադրական և այլ»),

4-րդ` «Չափը» սյունակում նշվում է հայտարարագրի II.1-ին բաժնի` հաշվետու ժամանակաշրջանի վերջին ցուցանիշերի` ընդհանուր մակերեսի հանրագումարը` ըստ սույն ենթակետում նշված շինությունների տեսակների (քառակուսի մետրերով).

գ) «IV. Հայտարարագրված գույքը» բաժնի «2. Հողամասեր» ենթաբաժնի`

3-րդ` «Միավորների թիվը» սյունակում նշվում է հայտարարագրի II.2-րդ բաժնում հայտարարագրված հողամասերի թիվը` ըստ հողատեսքերի («2.1. տնամերձ», «2.2. գյուղատնտեսական», «2.3. ոչ գյուղատնտեսական»),

4-րդ` «Չափը» սյունակում նշվում է հայտարարագրի II.2-րդ բաժնի` հաշվետու ժամանակաշրջանի վերջին ցուցանիշերի` ընդհանուր մակերեսների հանրագումարը` ըստ սույն ենթակետում նշված հողատեսքերի (հեկտարներով).

դ) «3. Այլ անշարժ գույք (ըստ օբյեկտների տեսակների)» ենթաբաժնի`

2-րդ` «Գույքի անվանումը» սյունակի տողերում նշվում են հայտարարագրի II.3-րդ բաժնում նշված այլ անշարժ գույքի տեսակները (ընդերքի մասեր, մեկուսի ջրային օբյեկտներ, անտառներ, բազմամյա տնկարկներ, այլ),

3-րդ` «Միավորների թիվը» սյունակում լրացվում են հայտարարագրի II.3-րդ բաժնում արտացոլված այլ անշարժ գույքի օբյեկտների թիվը (հատերով)` ըստ սույն ենթակետում նշված այլ անշարժ գույքի տեսակների` հաշվետու ժամանակաշրջանի վերջում.

ե) «4. Փոխադրամիջոցներ» բաժնի`

3-րդ` «Անվանումը և մակնիշը» սյունակում առանձին տողերով նշվում են հայտարարագրի II.4-րդ բաժնում հայտարարագրված փոխադրամիջոցների անվանումները և մակնիշները` հիմք ընդունելով հայտարարագրի` հաշվետու ժամանակաշրջանի վերջին տեղեկությունները,

4-րդ` «Թողարկման տարեթիվը» սյունակում նշվում է տեղեկանքների «Փոխադրամիջոցներ» բաժնի 3-րդ սյունակի համապատասխան տողում նշված փոխադրամիջոցի թողարկման տարեթիվը` հայտարարագրի II.4-րդ բաժնի 3-րդ սյունակում արտացոլված տեղեկությունների հիման վրա.

3.4. «V. Հայտարարագրված եկամուտներ» բաժնի`

ա) «Եկամուտներ` ընդամենը» ենթաբաժնի`

2-րդ` «Բնամթերքով» սյունակում նշվում է հայտարարագրի «III. Հայտարարագրման ենթակա եկամուտներն ու դրանց գոյացման աղբյուրները» հատվածի բոլոր (III.1.-III.18.) բաժինների 3-րդ սյունակում արտացոլված` բնամթերային ձևով ստացված եկամուտների հանրագումարը (դրամով),

3-րդ` «Արտարժույթի անվանումը» սյունակում նշվում է հայտարարագրի «III. Հայտարարագրման ենթակա եկամուտներն ու դրանց գոյացման աղբյուրները» հատվածի 4-րդ սյունակում արտացոլված եկամուտների` արտարժույթի անվանումները (ԱՄՆ-ի դոլար, շվեյցարական ֆրանկ և այլն),

4-րդ` «Գումարը» սյունակում նշվում է հայտարարագրի «III. Հայտարարագրման ենթակա եկամուտները և դրանց գոյացման աղբյուրները» հատվածի 4-րդ սյունակում արտացոլված եկամուտների հանրագումարը` ըստ արտարժույթի առանձին տեսակների,

5-րդ` «Հայաստանի Հանրապետության դրամով» սյունակում նշվում է հայտարարագրի «III. Հայտարարագրման ենթակա եկամուտները և դրանց գոյացման աղբյուրները» հատվածի բոլոր (III.1.-III.18.) բաժինների 5-րդ սյունակում արտացոլված` Հայաստանի Հանրապետության դրամով ստացված եկամուտների հանրագումարը.

բ) «այդ թվում` աշխատավարձ և դրան հավասարեցված այլ վճարումներ» ենթաբաժնում նշվում է հայտարարագրի «III. Հայտարարագրման ենթակա եկամուտները և դրանց գոյացման աղբյուրները» հատվածի «III. 1. Աշխատանքի վարձատրություն և դրան հավասարեցված այլ վճարումներ» բաժնում արտացոլված եկամուտները` սույն կետի «ա» ենթակետով սահմանված կարգով:

 

 

pin
ՀՀ կառավարություն
01.04.2002
N 304
Որոշում