040.0303.010402
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«1» ապրիլի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
1 ապրիլի 2002 թվականի N 303
i
«ՈՌՈԳԵԼԻ ՀՈՂԵՐԻ ՄԵԼԻՈՐԱՏԻՎ ՎԻՃԱԿԻ ՄՈՆԻՏՈՐԻՆԳԻ ԵՎ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի մայիսի 17-ի «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի համակարգի ջրային տնտեսության ընկերությունների գործունեության և կառավարման բարելավման ծրագրի, 2001-2005 թվականների ֆինանսական հոսքերի և դրանց իրականացման միջոցառումների մասին» N 440 որոշմամբ հաստատված ծրագրային կառուցվածքային բարեփոխումների դրույթներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Ոռոգելի հողերի մելիորատիվ վիճակի մոնիտորինգի և վերահսկողության» փակ բաժնետիրական ընկերությունը վերակազմակերպել` միացնելով այն «Ոռոգում-ջրառ» փակ բաժնետիրական ընկերությանը:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել «Ոռոգելի հողերի մելիորատիվ վիճակի մոնիտորինգի և վերահսկողության» փակ բաժնետիրական ընկերության «Ոռոգում-ջրառ» փակ բաժնետիրական ընկերությանը միացման գործընթացը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2002 թվականի ապրիլի 1-ից: