Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 7-Ի N 395 ՈՐ ...

 

 

040.0302.010402

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«1» ապրիլի 2002 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

1 ապրիլի 2002 թվականի N 302

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1999 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 7-Ի N 395 ՈՐՈՇՄԱՄԲ ԼՈՒԾԱՐՎՈՂ «ԱՐՄԱՎԻՐԻ ԹՌՉՆԱԲՈՒԾԱԿԱՆ ՖԱԲՐԻԿԱ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԼՈՒԾԱՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հունիսի 7-ի «Մի շարք բաժնետիրական ընկերություններ լուծարելու մասին» N 395 որոշմամբ լուծարվող «Արմավիրի թռչնաբուծական ֆաբրիկա» փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները մարելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Արմավիրի թռչնաբուծական ֆաբրիկա» փակ բաժնետիրական ընկերության լուծարման հանձնաժողովին`

ա) հաշվեկշռային մեթոդով 453210,9 հազար դրամ (ներառյալ ավելացված արժեքի հարկը` 543853,1 հազար դրամ) գնահատված «Արմավիրի թռչնաբուծական ֆաբրիկա» փակ բաժնետիրական ընկերության հիմնական միջոցները և ապրանքանյութական պաշարները վաճառել մրցույթով` որպես մեկ ամբողջական միավոր.

բ) սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները`

վաճառվող գույքի համար առաջարկվող գինը,

ներդրումների չափը.

գ) գույքի վաճառքի նվազագույն գինը սահմանել ընկերության պարտքերի (այդ թվում` վաճառքից առաջացող նոր պարտավորությունները) մեծության չափով` 58800,0 հազար դրամ.

դ) մրցույթի մասնակցության կանխավճարի չափը սահմանել գույքի գնահատված մեծության մեկ տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի մուծած կանխավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ.

ե) սահմանել, ոչ մրցույթի հաղթողը գույքի ձեռքբերման համար առաջարկված գինը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստանալու պահից 6-ամյսա ժամկետում.

զ) մրցույթի հաղթողի կողմից վճարումն իրականացվելուց հետո 10-օրյա ժամկետում մարել ընկերության կրեդիտորական պարտավորությունները` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 70-րդ հոդվածով սահմանված կարգով.

է) կրեդիտորական պարտավորությունները մարելուց հետո 15-օրյա ժամկետում գույքի վաճառքից ստացված գումարից մնացած մասի քսան տոկոսը բաշխել ընկերության ոչ պետական բաժնետերերի միջև` ընկերությունում ունեցած նրանց բաժնետոմսերին համապատասխան.

ը) ընկերության ոչ պետական բաժնետոմսերի լուծարային արժեքը վճարելուց հետո մնացած դրամական միջոցները փոխանցել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի համապատասխան հաշվին:

2. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը`

ա) 2-ամսյա ժամկետում ապահովել մրցույթի անցկացումը.

բ) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում և (կամ) զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ գույքի մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մասնակիցներին ներկայացվող պահանջների վերաբերյալ.

գ) 15-օրյա ժամկետում մրցույթի հաղթողի հետ կնքել գույքի վաճառքի պայմանագիր:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2002 թվականի ապրիլի 1-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
01.04.2002
N 302
Որոշում