040.0248.160302
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«16» մարտի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
16 մարտի 2002 թվականի N 248
i
ՍԱՀՄԱՆՎԱԾ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԻ ԱՎԱՐՏԻՑ ՀԵՏՈ ՍՊԱՌՈՂԻ ԿՅԱՆՔԻՆ, ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆԸ, ԳՈՒՅՔԻՆ ԵՎ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻՆ ՎՆԱՍ ՊԱՏՃԱՌՈՂ ԵՐԿԱՐԱՏԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ (ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ) ԱՆՎԱՆԱՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել սահմանված ծառայության ժամկետի ավարտից հետո սպառողի կյանքին, առողջությանը, գույքին և շրջակա միջավայրին վնաս պատճառող երկարատև օգտագործման ապրանքների (աշխատանքների) անվանացանկը (կցվում է):
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2002 թվականի սեպտեմբերի 1-ից:
Հաստատված է
ՀՀ կառավարության 2002 թ.
մարտի 16-ի N 248 որոշմամբ
ԱՆՎԱՆԱՑԱՆԿ
սահմանված ծառայության ժամկետի ավարտից հետո սպառողի կյանքին,
առողջությանը, գույքին և շրջակա միջավայրին վնաս պատճառող երկարատև
օգտագործման ապրանքների (աշխատանքների)
Խաղալիքներ, մանկական սայլակներ, տեսախաղեր, կենցաղային նշանակության
մանկական անհատական համակարգիչներ
Հիվանդությունների` տնային պայմաններում կանխարգելման կամ բուժման համար
նախատեսված գործիքներ, բժշկական պարագաներ և սարքեր, տեսողությունը
կարգավորող ակնոցներ և լինզաներ
Էլեկտրակենցաղային ապրանքներ (բացի էլեմենտներից և առաջնային
մարտկոցներից), խմելու ջրի վարակազերծման, մաքրման և լրացուցիչ մաքրման
կենցաղային սարքավորումներ, կենցաղային պոմպեր և կոմպրեսորներ,
կենցաղային գազային սարքավորումներ (այդ թվում` հեղուկ և պինդ վառելիքով
աշխատող), պարենային ապրանքներ պահելու և տեղափոխելու տարողություններ
Կենցաղային ռադիոէլեկտրոնային սարքավորումներ, կենցաղային հաշվիչ և
բազմացնող տեխնիկա
Ջեռուցման և տաք ջրամատակարարման սարքեր (վառարաններ), ջեռուցման
կաթսաներ, ջրատաքացուցիչներ և ջրատաքացման աշտարակներ