Սեղմել Esc փակելու համար:
«ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐՈՒՄ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐՈՒՄ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ...

 

 

010.0310.290302

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2002 թվականի մարտի 5-ին

 

«ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐՈՒՄ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

ՀՈԴՎԱԾ 1. «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` օրենք) 1-ին հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր մասով.

«հատուկ, կարևորագույն նշանակության օբյեկտ` պետական ու ռազմավարական նշանակության, բարձր վտանգավորություն ունեցող և բնակչության կենսագործունեությունն ապահովող օբյեկտ:»:

 

i

ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 4-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ «զ» ենթակետով և նոր մասով.

«զ) բնակչության ուսուցման կազմակերպումը:

Բնակչության պաշտպանության կանխարգելիչ միջոցառումներն իրականացվում են Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:»:

 

ՀՈԴՎԱԾ 3. Օրենքի 12-րդ`

i

ա) հոդվածի «զ» ենթակետից հանել` «` վեցամսյա ժամկետում» բառերը.

բ) հոդվածը լրացնել «ը» ենթակետով`

«ը) հաստատում է լիազորված մարմնի ներկայացրած արտակարգ իրավիճակներում տուժածներին օգնություն ցուցաբերելու նպատակով ֆինանսական, պարենային, բժշկական և նյութական այլ պաշարների, ֆոնդերի ստեղծման ու դրանց օգտագործման կարգը:»:

 

i

ՀՈԴՎԱԾ 4. Օրենքի 13-րդ հոդվածի «դ» ենթակետը «հիմնահարցերով» բառից հետո լրացնել «, Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով» բառերով:

 

i

ՀՈԴՎԱԾ 5. Օրենքի 14-րդ հոդվածի «գ» ենթակետը «պաշտպանությունը» բառից հետո լրացնել «և այդ նպատակով ստեղծում են անհրաժեշտ մասնագիտացված կազմավորումներ» բառերով:

 

i

ՀՈԴՎԱԾ 6. Օրենքի 17-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր մասով.

«Հատուկ, կարևորագույն նշանակության օբյեկտներն ապահովում են հնարավոր վտանգավոր ազդեցության գոտում բնակվող բնակչության անհապաղ ազդարարումը և պաշտպանությունը:»:

 

ՀՈԴՎԱԾ 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից:

 

29 մարտի 2002 թ.

ՀՕ-310

 

 

pin
ՀՀ 05.03.2002
N ՀՕ-310 օրենք