Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅ ...

Ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   22.09.1998  -ից մինչեւ     -ը:
 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

25 հունիսի 1992 թ. թիվ 362

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՍՏԵՂԾՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում  է.

i

1. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանն առընթեր արտագերատեսչական պահպանության վարչության բազայի վրա ստեղծել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության պետական պահպանության վարչություն` արտաբյուջետային ֆինանսավորման սկզբունքով:

(1-ին կետն ուժը կորցրել է 02.02.99 թիվ 42 որոշում)

i

2. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության պետական պահպանության վարչությունն իրականացնում է հատուկ նշանակության օբյեկտների պահպանությունը պայմանագրային հիմունքներով, համաձայն հավելվածի:

(2-րդ կետն ուժը կորցրել է 1999թ հունվարի 1-ից 22.09.98 թիվ 599 որոշում)

(2-րդ կետն ուժը կորցրել է 02.02.99 թիվ 42 որոշում)

3. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությանը` Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության և Հայաստանի Հանրապետության հարկային պետական տեսչության հետ համատեղ մեկամսյա ժամկետում նախապատրաստել և առաջարկություններ ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարություն պետական պահպանության վարչության ու պահպանության ենթակա օբյեկտների փոխհարաբերությունների և դրանց պահպանությունն իրականացնելու կարգի մասին:

(3-րդ կետն ուժը կորցրել է 02.02.99 թիվ 42 որոշում)

4. Ուժը կորցրած ճանաչել Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետի 1966 թվականի մայիսի 17-ի «Հայկական ՍՍՀ հասարակական կարգի պահպանության մինիստրության միլիցիայի օրգաններին առընթեր արտագերատեսչական պահպանության մասին կանոնադրությունը հաստատելու մասին» թիվ 180 որոշումը:

 

ՀԱՎԵԼՎԱԾ

ՀՀ կառավարության 1992 թվականի

հունիսի 25-ի թիվ 362 որոշման

 

Ց  Ա  Ն  Կ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՊԱՀՊԱՆՎՈՂ ՀԱՏՈՒԿ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ

 

Հայաստանի Հանրապետության թանկարժեք մետաղների, քարերի և դրանցից պատրաստված իրերի պահպանության պետական գանձարան Պետական բանկեր Թանկարժեք մետաղների և քարերի արդյունահանմամբ, վերամշակմամբ և առաքմամբ զբաղվող ձեռնարկություններ ու կազմակերպություններ Խոշոր ջրամբարներ և խմելու ջրամատակարարման կառույցներ Ստրատեգիական նշանակության կամուրջներ, թունելներ Էլեկտրակայաններ (20 մեգավատից բարձր հզորությամբ) Դեղանյութերի բազաներ և մոբռեզերվային պահեստներ Ազգային գրադարան, պատկերասրահ, պատմության թանգարան, Մատենադարան Ռադիո և հեռուստահաղորդման կայաններ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանվող այլ օբյեկտներ Նավթամթերքների բազաներ (Հոկտեմբերյան, Գագարին, Մասիս) Գազի պահեստարան (Կոտայքի շրջան) Հացահատիկի էլևատորներ (Երևան, Սևան) «Հայէներգո» ԱՄ-ի կենտրոնական դիսպետչերական ծառայություն «Հայգազարդ» ԱՄ-ի կենտրոնական դիսպետչերական ծառայություն «Հայգազ» ԱՄ-ի կենտրոնական դիսպետչերական ծառայություն

 

 

pin
ՀՀ կառավարություն
25.06.1992
N 362
Որոշում