Սեղմել Esc փակելու համար:
ԱՐՏԱԴՐՈՂԻ (ԿԱՏԱՐՈՂԻ, ՎԱՃԱՌՈՂԻ) ԿՈՂՄԻՑ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՐՏԱԴՐՈՂԻ (ԿԱՏԱՐՈՂԻ, ՎԱՃԱՌՈՂԻ) ԿՈՂՄԻՑ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅ ...

 

 

040.0270.190302

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«19» մարտի 2002 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

19 մարտի 2002 թվականի N 270

 

i

ԱՐՏԱԴՐՈՂԻ (ԿԱՏԱՐՈՂԻ, ՎԱՃԱՌՈՂԻ) ԿՈՂՄԻՑ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԶԵՏԵՂԵԼՈՒ ՑՈՒՑԱՆԱԿԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Սպառողների իրավունքների պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել արտադրողի (կատարողի, վաճառողի) կողմից տեղեկատվություն զետեղելու ցուցանակին ներկայացվող պահանջները (կցվում է):

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2002 թվականի մարտի 19-ից:

 

Հաստատված է

ՀՀ կառավարության 2002 թ.

մարտի 19-ի N 270 որոշմամբ

 

ԱՐՏԱԴՐՈՂԻ (ԿԱՏԱՐՈՂԻ, ՎԱՃԱՌՈՂԻ) ԿՈՂՄԻՑ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԶԵՏԵՂԵԼՈՒ ՑՈՒՑԱՆԱԿԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

1. Ցուցանակի տեղադրմանը և եզրաչափերին ներկայացվող պահանջներն են`

ա) ցուցանակը պետք է տեղադրված լինի կազմակերպության ճակատային մասում (որտեղ տեղադրված են մուտքն ու ցուցափեղկը) առաջին հարկի լուսամուտախորշերի կամ ցուցափեղկերի արանքում և երկրորդ հարկի լուսամուտախորշերի արանքում և չպետք է դուրս ցցվի երկրորդ հարկի լուսամուտախորշերի ներքևի եզրից վերև:

Ցուցանակի ներքևի եզրը չպետք է գտնվի հողի մակերևույթից առնվազն 2,5 մետր բարձրության վրա.

բ) ցուցանակը պատի մակերևույթից չպետք է դուրս ցցվի 0,5 մետրից ավելի.

գ) ցուցանակը չպետք է զբաղեցնի շենքի ճակատային մասի 1/6 մասից ավելին.

դ) ցուցանակի տառերի բարձրությունը պետք է լինի ոչ ավելի, քան 0,8 մետր և ոչ պակաս քան 0,1 մետր.

ե) ցուցանակը երեկոյան ժամերին պետք է լուսավորված լինի ներքին անհատական կամ արտաքին հոսանքի աղբյուրներով և չպետք է ունենա թարթող լուսավորման աղբյուրներ.

զ) ցուցանակը տեղադրվում է հակահրդեհային, սանիտարական ու սպասարկման նորմերի և անվտանգության տեխնիկայի պահանջներին համապատասխան:

2. Ցուցանակի լեզվին և լրացման ձևերին ներկայացվող պահանջներն են`

ա) ցուցանակի լեզուն հայերենն է: Ցուցանակի հայերեն տեղեկատվությունը կարող է զուգորդվել այլ լեզուներով նշված տեղեկատվությամբ.

բ) ցուցանակի հայերեն շարադրանքը տեղեկատվության ծավալով չպետք է զիջի այլ լեզվով շարադրված տարբերակի ծավալին.

գ) ցուցանակի այլ լեզվով շարադրանքը պետք է լինի հայերեն շարադրանքից ներքև կամ աջ հատվածում (ըստ ձախից աջ գրության):

3. Ցուցանակների վրա պետք է զետեղվեն հետևյալ տեղեկությունները` կազմակերպության ճակատային մասում փակված ցուցանակի վրա նշվում են կազմակերպության (ֆիրմայի) անվանումը, կազմակերպական-իրավական ձևը, իսկ մուտքի դռան ցուցանակի վրա` աշխատանքային ռեժիմը:

 

 

pin
ՀՀ կառավարություն
19.03.2002
N 270
Որոշում