Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ

 

26 հոկտեմբերի 2020 թվականի N 1721-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 2-Ի N 86-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի փետրվարի 2-ի «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 86-Ն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով սահմանված N 1 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

1) 2-րդ կետի`

ա. առաջին նախադասությունում «կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության կամ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր» բառերը փոխարինել «ազգային անվտանգության ծառայության կամ» բառերով,

i

բ. երկրորդ նախադասությունը «զինծառայողը» բառից հետո լրացնել «, իսկ օրենքով սահմանված կամավորագրված անձի դեպքում` Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարություն» բառերով,

գ. 2-րդ ենթակետում «ավարտից հետո 5 տարվա ընթացքում» բառերը փոխարինել «ժամանակ կամ դրա ավարտից հետո» բառերով.

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 2.1-ին կետով.

«2.1. Ռազմական դրության ժամանակ զինծառայողի կյանքին պատճառված վնասի դեպքում սույն կարգով սահմանված գործընթացը կարող է իրականացվել նաև համապատասխան պետական մարմնի սոցիալական ապահովության խնդիրներ իրականացնող ստորաբաժանման նախաձեռնությամբ, որի շրջանակներում այդ ստորաբաժանումը, համագործակցելով տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների հետ, ապահովում է հատուցման դեպքի հանգամանքների և օրենքի 2-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված պայմանների բացակայության վերաբերյալ քրեական վարույթ իրականացնող մարմնի գրության ու սույն կարգի 2-րդ կետով նախատեսված փաստաթղթերի ստացումը և սույն կարգի 4-րդ կետի պահանջների համաձայն անհրաժեշտ փաստաթղթերի ու անվանացուցակների ներկայացումը հատուցման հիմնադրամին: Օրենքով սահմանված կամավորագրված անձի դեպքում փաստաթղթերին կցվում է նաև Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը կամավորական հիմունքներով ներգրավելու մասին տեղեկանքը` տրված Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության իրավասու ստորաբաժանման կողմից: Սույն կետով նախատեսված կարգով հատուցման վերաբերյալ որոշում կայացնելուց հետո քրեական վարույթ իրականացնող մարմնի կողմից օրենքի 2-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված պայմանների առկայության վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն ներկայացվելու դեպքում օրենքով սահմանված հատուցման գումարի վճարումը դադարեցվում է` այդ տեղեկատվությունն ստանալու ամսվան հաջորդող ամսվա 1-ից, իսկ համապատասխան շահառուի կենսաթոշակային ապահովությունն իրականացվում է «Պետական կենսաթոշակների մասին» օրենքով սահմանված կարգով:»:

i

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից հետո` անմիջապես:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

    Ն. Փաշինյան


2020 թ. հոկտեմբերի 26
Երևան

 

Պաշտոնական հրապարակման օրը` 26 հոկտեմբերի 2020 թվական:

 

 

pin
ՀՀ կառավարություն
26.10.2020
N 1721-Ն
Որոշում