(ուժը կորցրել է 04.08.2022 թիվ 1189-Ն որոշում)
i
040.0225.110302
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«11» մարտի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
11 մարտի 2002 թվականի N 225
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ WGS-84 ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԳԵՈԴԵԶԻԱԿԱՆ ԿՈՈՐԴԻՆԱՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ ՆԵՐԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Գեոդեզիայի և քարտեզագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ և 5-րդ հոդվածներին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Միջազգային գեոդեզիական և քարտեզագրական ստանդարտներին համապատասխանեցնելու նպատակով Հայաստանի Հանրապետության տարածքում 2002 թվականից ներդնել WGS-84 համաշխարհային գեոդեզիական կոորդինատային համակարգը:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին`
ա) եռամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության տարածքում WGS-84 համաշխարհային գեոդեզիական կոորդինատային համակարգի ներդրման աշխատանքների իրականացման նպատակով կազմել ծրագիր և ժամանակացույց` դրանք համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության նախարարության հետ: WGS-84 համաշխարհային գեոդեզիական կոորդինատային համակարգին անցնելու հետ կապված աշխատանքներն ավարտել 2004 թվականին.
բ) բանակցել Համաեվրոպական կոորդինատային համակարգի կենտրոնական բյուրոյի հետ` Համաեվրոպական կոորդինատային համակարգին (EUREF) միանալու համար.
գ) կոորդինատային նոր համակարգի ներդրման նպատակով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել աշխատանքների ֆինանսավորման վերաբերյալ առաջարկություն:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2002 թվականի մարտի 11-ից: