040.0207.060302
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«6» մարտի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
6 մարտի 2002 թվականի N 207
i
ՄԻ ՇԱՐՔ ԼՈՒԾԱՐՎԱԾ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳՈՒՅՔԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1.1. Լուծարված «Հրազդանի հացի գործարան» պետական փակ բաժնետիրական ընկերության գույքը` որպես մեկ ամբողջական միավոր, մասնավորեցնել դասական աճուրդով:
1.2. Սահմանել գույքի վաճառքի մեկնարկային գինը` 5000 հազար դրամ:
1.3. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը`
ա) 1-ամսյա ժամկետում կազմակերպել աճուրդի անցկացումը.
բ) գնորդի կողմից համապատասխան վճարումները կատարվելուց հետո 10-օրյա ժամկետում կնքել պայմանագիր:
1.4. Սահմանել, որ`
ա) լուծարումից հետո մնացած գույքի պահառության համար չվճարված գումարները 1-ամսյա ժամկետում գնորդի կողմից ենթակա են մարման,
բ) գնորդը պարտավոր է իր հաշվին վճարել անշարժ գույքի վաճառքից ծագող սեփականության իրավունքի պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը:
1.5. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:
2.1. Լուծարված «Կապանի հացաընդունման» պետական փակ բաժնետիրական ընկերության գույքը` որպես մեկ ամբողջական միավոր, մասնավորեցնել դասական աճուրդով:
2.2. Սահմանել գույքի վաճառքի մեկնարկային գինը` 1300 հազար դրամ:
2.3. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը`
ա) 1-ամսյա ժամկետում կազմակերպել աճուրդի անցկացումը,
բ) գնորդի կողմից համապատասխան վճարումները կատարվելուց հետո 10-օրյա ժամկետում կնքել պայմանագիր:
2.4. Սահմանել, որ`
ա) լուծարումից հետո մնացած գույքի պահառության համար չվճարված գումարները 1-ամսյա ժամկետում գնորդի կողմից ենթակա են մարման,
բ) գնորդը պարտավոր է իր հաշվին վճարել անշարժ գույքի վաճառքից ծագող սեփականության իրավունքի պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը:
2.5. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:
3.1. Լուծարված «Մասիսի ջերմոցային տնտեսություն» պետական փակ բաժնետիրական ընկերության գույքը` որպես մեկ ամբողջական միավոր, մասնավորեցնել դասական աճուրդով:
3.2. Սահմանել գույքի վաճառքի մեկնարկային գինը` 1200 հազար դրամ:
3.3. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը`
ա) 1-ամսյա ժամկետում կազմակերպել աճուրդի անցկացումը,
բ) գնորդի կողմից համապատասխան վճարումները կատարվելուց հետո 10-օրյա ժամկետում կնքել պայմանագիր:
3.4. Սահմանել, որ`
ա) լուծարումից հետո մնացած գույքի պահառության համար չվճարված գումարները 1-ամսյա ժամկետում գնորդի կողմից ենթակա են մարման,
բ) գնորդը պարտավոր է իր հաշվին վճարել անշարժ գույքի վաճառքից ծագող սեփականության իրավունքի պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը:
3.5. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:
4.1. Լուծարված «Ալավերդու հացաընդունում» պետական փակ բաժնետիրական ընկերության գույքը` որպես մեկ ամբողջական միավոր, մասնավորեցնել դասական աճուրդով:
4.2. Սահմանել գույքի վաճառքի մեկնարկային գինը` 3000 հազար դրամ:
4.3. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը`
ա) 1-ամսյա ժամկետում կազմակերպել աճուրդի անցկացումը,
բ) գնորդի կողմից համապատասխան վճարումները կատարվելուց հետո 10-օրյա ժամկետում կնքել պայմանագիր:
4.4. Սահմանել, որ`
ա) լուծարումից հետո մնացած գույքի պահառության համար չվճարված գումարները 1-ամսյա ժամկետում գնորդի կողմից ենթակա են մարման,
բ) գնորդը պարտավոր է իր հաշվին վճարել անշարժ գույքի վաճառքից ծագող սեփականության իրավունքի պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը:
4.5. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:
5.1. Լուծարված «Դիլիջանի հացի գործարան» պետական փակ բաժնետիրական ընկերության գույքը` որպես մեկ ամբողջական միավոր, մասնավորեցնել դասական աճուրդով:
5.2. Սահմանել գույքի վաճառքի մեկնարկային գինը` 4100 հազար դրամ:
5.3. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը`
ա) 1-ամսյա ժամկետում կազմակերպել աճուրդի անցկացումը,
բ) գնորդի կողմից համապատասխան վճարումները կատարվելուց հետո 10-օրյա ժամկետում կնքել պայմանագիր:
5.4. Սահմանել, որ`
ա) լուծարումից հետո մնացած գույքի պահառության համար չվճարված գումարները 1-ամսյա ժամկետում գնորդի կողմից ենթակա են մարման,
բ) գնորդը պարտավոր է իր հաշվին վճարել անշարժ գույքի վաճառքից ծագող սեփականության իրավունքի պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը:
5.5. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:
6.1. Լուծարված «Վանաձորի հացաընդունում» պետական փակ բաժնետիրական ընկերության գույքը` որպես մեկ ամբողջական միավոր, մասնավորեցնել դասական աճուրդով:
6.2. Սահմանել գույքի վաճառքի մեկնարկային գինը` 3460 հազար դրամ:
6.3. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը`
ա) 1-ամսյա ժամկետում կազմակերպել աճուրդի անցկացումը,
բ) գնորդի կողմից համապատասխան վճարումները կատարվելուց հետո 10-օրյա ժամկետում կնքել պայմանագիր:
6.4. Սահմանել, որ`
ա) լուծարումից հետո մնացած գույքի պահառության համար չվճարված գումարները 1-ամսյա ժամկետում գնորդի կողմից ենթակա են մարման,
բ) գնորդը պարտավոր է իր հաշվին վճարել անշարժ գույքի վաճառքից ծագող սեփականության իրավունքի պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը:
6.5. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:
7.1. Լուծարված «Մարալիկի ավտոտեխսպասարկում» դուստր ձեռնարկության գույքը` որպես մեկ ամբողջական միավոր, մասնավորեցնել դասական աճուրդով:
7.2. Սահմանել գույքի վաճառքի մեկնարկային գինը` 400 հազար դրամ:
7.3. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը`
ա) 1-ամսյա ժամկետում կազմակերպել աճուրդի անցկացումը,
բ) գնորդի կողմից համապատասխան վճարումները կատարվելուց հետո 10-օրյա ժամկետում կնքել պայմանագիր:
7.4. Սահմանել, որ`
ա) լուծարումից հետո մնացած գույքի պահառության համար չվճարված գումարները 1-ամսյա ժամկետում գնորդի կողմից ենթակա են մարման,
բ) գնորդը պարտավոր է իր հաշվին վճարել անշարժ գույքի վաճառքից ծագող սեփականության իրավունքի պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը:
7.5. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:
8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2002 թվականի մարտի 6-ից: