Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՌԵՎՏՐԻ ՆԱԽԱՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՌԵՎՏՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱ ...

 

 

040.0197.060302

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«6» մարտի 2002 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

6 մարտի 2002 թվականի N 197

 

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՌԵՎՏՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԵՎ ՄԻ ՇԱՐՔ ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգի բարեփոխումների իրականացման, ինչպես նաև «Պետական կառավարչական հիմնարկների մասին» և «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների կատարումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտոնագրային վարչությունը և Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարության հեղինակային իրավունքների ազգային գործակալությունը միացման ձևով վերակազմակերպել Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարության կազմում գործող Հայաստանի Հանրապետության մտավոր սեփականության գործակալության` հիմնարկի առանձնացված ստորաբաժանման կարգավիճակով:

i

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ռազմատնտեսական ծրագրերի վարչությունը միացման ձևով վերակազմակերպել Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարության կազմում գործող ռազմաարդյունաբերական համալիրի և ռազմատնտեսական ծրագրերի վարչության` հիմնարկի ստորաբաժանման կարգավիճակով:

(2-րդ կետը փոփ. 11.07.02 թիվ 1229-Ն որոշում)

i

3. Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարության ենթակայության «Առևտրի համաշխարհային կազմակերպության հետ տեղեկատվության ծանուցման կենտրոն» պետական հիմնարկը վերակազմավորել Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարության կազմում գործող Հայաստանի Հանրապետությունում Առևտրի համաշխարհային կազմակերպության ծանուցման գործակալության` հիմնարկի առանձնացված ստորաբաժանման կարգավիճակով:

(3-րդ կետը փոփ. 11.07.02 թիվ 1230-Ն, 19.12.02 թիվ 2041-Ն որոշումներ)

4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության Հայաստանի Հանրապետության արդյունաբերության մեջ աշխատանքների անվտանգ կատարման և լեռնային հսկողության վարչությունը միացման ձևով վերակազմակերպել Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարության կազմում գործող Հայաստանի Հանրապետության արդյունաբերության մեջ աշխատանքների անվտանգ կատարման և լեռնային հսկողության տեսչության` հիմնարկի առանձնացված ստորաբաժանման կարգավիճակով:

i

5. Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարությանը` 2-ամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության, Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության ու Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգի բարեփոխումների հանձնաժողովի հետ համատեղ` սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարության կանոնադրությունը հաստատելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ, ինչպես նաև` առաջարկություններ այլ իրավական ակտերում սույն որոշումից բխող համապատասխան փոփոխություններ կատարելու վերաբերյալ:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2002 թվականի մարտի 6-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
06.03.2002
N 197
Որոշում