041.0112.050302
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
5 մարտի 2002 թվականի N 112
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2001 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 5-Ի N 260 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի ապրիլի 5-ի «Զարգացման հայկական գործակալություն» փակ բաժնետիրական ընկերության կառուցվածքն ու հաստիքացուցակը հաստատելու և մի շարք խնդիրներ կարգավորելու մասին» N 260 որոշման մեջ (Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի հունիսի 5-ի N 413 որոշման խմբագրությամբ) կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները`
i
ա) որոշմամբ հաստատված` «Զարգացման հայկական գործակալություն» փակ բաժնետիրական ընկերության կառուցվածքը լրացնել «Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման հարցերի քարտուղարություն» և «Գործակալությանն աջակցման հարցերի քարտուղարություն» տողերով.
i
բ) որոշման 1-ին կետի «բ» ենթակետում «44 հաստիքային միավոր» բառերը փոխարինել «52 հաստիքային միավոր» բառերով.
i
գ) որոշմամբ հաստատված հաստիքացուցակը` «Ձեռնարկությունների զարգացման բաժին» տողից հետո լրացնել հետևյալ տողերով`
.________________________________________________________________.
| Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման հարցերի քարտուղարություն |
|________________________________________________________________|
|Քարտուղարության պետ | 1 | 500 | 500 |
|_________________________|__________|______________|____________|
|Առաջատար մասնագետ | 3 | 220 | 660 |
.________________________________________________________________.
.________________________________________________________________.
| Գործարարությանն աջակցման հարցերի քարտուղարություն |
|________________________________________________________________|
|Քարտուղարության պետ | 1 | 500 | 500 |
|_________________________|__________|______________|____________|
|Առաջատար մասնագետ | 3 | 220 | 660 |
.________________________________________________________________.
«Ընդամենը» տողում «44», «7400», «11380» թվերը համապատասխանաբար փոխարինել «52», «8840», «13700» թվերով: