Սեղմել Esc փակելու համար:
ՄԻ ՇԱՐՔ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՄԻ ՇԱՐՔ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ (ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈ ...

 

 

040.0188.020302

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«2» մարտի 2002 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

2 մարտի 2002 թվականի N 188

 

i

ՄԻ ՇԱՐՔ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ (ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆ) ԼՈՒԾԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 13-Ի N 437 ԵՎ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 4-Ի N 554 ՈՐՈՇՈՒՄՆԵՐԸ ՄԱՍՆԱԿԻՈՐԵՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Պետական գույքի մասնավորեցման 2001-2003 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածին և «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 7-րդ կետի «գ» ենթակետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լուծարել մի շարք բաժնետիրական ընկերություններ (ձեռնարկություն) (ցանկը կցվում է):

2. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը` բաժնետիրական ընկերությունների (ձեռնարկության) լուծարման աշխատանքներն իրականացնելու նպատակով հինգօրյա ժամկետում ստեղծել լուծարման հանձնաժողովներ` դրանց կազմում ընդգրկելով Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարության, Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության, Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախարարության, լուծարվող բաժնետիրական ընկերությունների (ձեռնարկության) գտնվելու վայրի տարածքային կառավարման մարմնի, համապատասխան վերադաս պետական կառավարման մարմնի և Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի ներկայացուցիչներին:

i

3. Բաժնետիրական ընկերությունների (ձեռնարկության) լուծարման հաշվեկշիռները կազմելու օրվա դրությամբ այդ ընկերությունների (ձեռնարկության) դեբիտորական պարտքերի ստացման և այլ պահանջների իրավունքը վերապահել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը` Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 14-ի «Հայաստանի Հանրապետության պետական գույքի մասնավորեցման 1998-2000 թվականների ծրագրի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով հաստատված ծրագրում ընդգրկված իրավաբանական անձանց լուծարման գործընթացը կանոնակարգելու մասին» N 752 որոշմամբ հաստատված կարգի 26-րդ կետին համապատասխան:

4. Լուծարվող բաժնետիրական ընկերությունների (ձեռնարկության) պարտատերերի պահանջները բավարարելուց հետո մնացած պետական բաժնեմասին համապատասխան գույքը քսանօրյա ժամկետում հանձնել Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարության տնօրինությանը:

5. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը` բաժնետիրական ընկերությունների (ձեռնարկության) լուծարման գործընթացն ավարտելուց հետո, երկամսյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ ընկերությունների (ձեռնարկության) լուծարումից հետո մնացած պետական բաժնեմասին համապատասխան գույքի տնօրինման վերաբերյալ:

6. Ուժը կորցրած ճանաչել`

i

ա) Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի հուլիսի 13-ի «Հայաստանի Հանրապետության պետական գույքի մասնավորեցման, Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի հուլիսի 9-ի N 255 և հուլիսի 28-ի N 305 որոշումներում փոփոխություններ կատարելու մասին» N 437 որոշման 15-րդ կետը.

i

բ) Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի սեպտեմբերի 4-ի «Հայաստանի Հանրապետության պետական գույքի մասնավորեցման մասին» N 554 որոշման 3.2-րդ կետը:

7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2002 թվականի մարտի 2-ից:

 

ՑԱՆԿ

ԼՈՒԾԱՐՎՈՂ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅԱՆ)

 

1. «Արզնի» մանկական առողջարան» ՊՓԲԸ

2. «Ճամբարակի բեռնաուղևորատար ավտոտրանսպորտային» ՊՓԲԸ

3. «Հայկենցաղսպասարկում» հանրապետական արտադրական միավորման բնակչության պատվերներով բնակարանների կառուցման և նորոգման Թալինի ՊՁ

4. «Հայջրշին N 10» ՓԲԸ

 

 

pin
ՀՀ կառավարություն
02.03.2002
N 188
Որոշում