040.0157.210202
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«21» փետրվարի 2002 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
21 փետրվարի 2002 թվականի N 157
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԻՆՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարության կողմից շինանյութերի արտադրությամբ զբաղվող մի շարք կազմակերպությունների հավատարմագրային կառավարման հանձնված և վարձակալության տրված գույքի հետագա մասնավորեցման գործընթացն արդյունավետ կազմակերպելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության արդյունաբերության և առևտրի նախարարության կողմից «Քար և ավազ ոչ հանքային հանածոներ» փակ բաժնետիրական ընկերությանը հավատարմագրային կառավարման հանձնված և «Վանաձորի քարամշակման գործարան» ՎՁ», «Հատուկշին» ՎՁ», «Ապագա» ու «Վարդաշենի հանք» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություններին նախկինում վարձակալության տրված 10932,3 հազար դրամ հաշվեկշռային արժեքով (2002 թվականի հունվարի 1-ի դրությամբ) և 59695,9 հազար դրամ սկզբնական արժեքով պետական գույքը 1-ամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հանձնել Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարության տնօրինությանը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2002 թվականի փետրվարի 21-ից: