(ուժը կորցրել է 27.12.2019 թիվ 57-Ն որոշում)
i
603.0098.220102
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«22» 01 2002Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60302010
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
20 նոյեմբերի 2001 թվականի N 98
i
«ՀՈՂԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 1-ՀՈՂԱՅԻՆ ՊԱՇԱՐՆԵՐ ԱՄՓՈՓ ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի 10 հոդվածի երրորդ մասի ե/ կետով սահմանված դրույթով, Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
հաստատել «Հողերի բարելավման մասին» ձև թիվ 1-հողային պաշարներ ամփոփ պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման Հրահանգը:
(որոշումը փոփ. 18.11.05 թիվ 22-ն որոշում)
Հաստատված է
ՀՀ վիճակագրության
պետական խորհրդի
20 նոյեմբերի 2001թ.
թիվ 98 որոշմամբ
i
ՀՐԱՀԱՆԳ «ՀՈՂԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ՄԱՍԻՆ»` ՁԵՎ ԹԻՎ 1 - ՀՈՂԱՅԻՆ ՊԱՇԱՐՆԵՐ ԱՄՓՈՓ ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հրահանգը սահմանում է «Հողերի բարելավման մասին» ձև թիվ 1- հողային պաշարներ ամփոփ պետական վիճակագրական տարեկան հաշվետվության լրացման կարգը (այսուհետ` հաշվետվություն):
Հաշվետվությունը կազմում են ՀՀ մարզպետարանները:
Հաշվետվության ձևի բոլոր սյունակների տողերը պետք է լրացված լինեն համապատասխան և հավաստի թվերով, իսկ դրանց բացակայության դեպքում դրվի (-) նշանը:
Վիճակագրական հաշվետվությունը ստորագրում է ղեկավարը, ինչպես նաև նշվում է կատարողի ազգանունն ու հեռախոսի համարը:
Հաշվետվությունը ներկայացվում է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայություն մինչև փետրվարի 25-ը:
Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված խնդիրները կարգավորվում են ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:
ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
Հաշվետվությունը կազմված է 2 բաժնից` 1. «Հողերի պահպանության և վերականգնման միջոցառումներ» և 2. «Հողերի բաշխումն ըստ նպատակային նշանակության»:
ԲԱԺԻՆ 1. ՀՈՂԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ
Սյունակ 1-ում բերվում են հողերի այն տարածքները, որոնց պահպանման համար կատարվել են համապատասխան ագրոտեխնիկական և հիդրոտեխնիկական միջոցառումներ ըստ տողեր (1.1-1.8)-ի: 2.1.1 և 2.1.2 տողերում բերվում են մեկ հեկտարի հաշվով օգտագործվող պարարտանյութերի քանակները, իսկ 2.2 տողում` մեկ հեկտարի հաշվով օգտագործվող թունաքիմիկատների քանակը: (3.1-3.6) տողերում բերվում են հողերի պահպանության և ռացիոնալ օգտագործման համար կատարված ծախսերը:
ԲԱԺԻՆ 2. ՀՈՂԵՐԻ ԲԱՇԽՈՒՄՆ ԸՍՏ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ
Սյունակ 1-ում բերվում է ըստ նպատակային նշանակության հողերի զբաղեցրած տարածքը, (2-12) սյունակներում բերվում են ըստ նպատակային նշանակության հողերի զբաղեցրած տարածքները, որոնք բարելավման կարիք ունեն:
Հաշվետվությունը լրացնելիս անհրաժեշտ է ղեկավարվել հետևյալ սահմանումներով.
- գյուղատնտեսական նշանակության հողեր` գյուղատնտեսական կարիքների համար առանձնացված և գյուղատնտեսական գործունեություն ծավալելու նպատակով գյուղատնտեսական մշակաբույսերի մշակման, բազմամյա տնկարկների հիմնման, խոտհնձի, անասունների արածեցման, ինչպես նաև գյուղատնտեսական այլ նպատակների համար նախատեսված հողատեսքեր,
- հատուկ պահպանվող տարածքների հողեր` գեղագիտական, բնապահպանական, գիտական, պատմական և մշակութային, հանգստյան, առողջարարական և այլ արժեքավոր նշանակություն ունեցող հողամասերը, որոնց համար սահմանված է հատուկ իրավական ռեժիմ,
- անտառային հողեր` անտառապատ, կենդանական և բուսական աշխարհի պահպանման, ինչպես նաև անտառով չծածկված, բայց անտառային տնտեսության կարիքների համար նախատեսված հողեր,
- ջրային հողեր` ջրային օբյեկտներով` գետերով, բնական և արհեստական ջրամբարներով, լճերով զբաղեցրած, ինչպես նաև ջրային օբյեկտների օգտագործման և պահպանության համար անհրաժեշտ հիդրոտեխնիկական, ջրատնտեսային և այլ օբյեկտների համար առանձնացված տարածքներ,
- պահուստային հողեր` համայնքներին, քաղաքացիներին և իրավաբանական անձանց սեփականության, օգտագործման իրավունքով չտրամադրված պետական հողերը, ինչպես նաև օրենսդրությամբ սահմանված կարգով կոնսերվացիայի արդյունքում տնտեսական շրջանառությունից հանված հողամասեր:
(հրահանգը փոփ. 18.11.05 թիվ 22-ն որոշում)
-----------------------------------------------
ԻՐՏԵԿ - հաշվետվությունների ձևերը չեն բերվում
(ձևը փոփ. 18.11.05 թիվ 22-ն որոշում)