(ուժը կորցրել է 04.07.14 թիվ 33-Ն որոշում)
i
603.0097.220102
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«22» 01 2002Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60302009
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
20 նոյեմբերի 2001 թվականի N 97
i
«ՆՊԱՍՏԱՌՈՒՆԵՐԻ ԹՎԱՔԱՆԱԿԻ ԵՎ ՆՊԱՍՏԻ ԳՈՒՄԱՐԻ ՉԱՓԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 1-ԸՆՏԱՆԵԿԱՆ ՆՊԱՍՏ ԱՄՓՈՓ ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի 10 հոդվածի երրորդ մասի ե/ կետով սահմանված դրույթով, Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
հաստատել «Նպաստառուների թվաքանակի և նպաստի գումարի չափի մասին» ձև թիվ 1-ընտանեկան նպաստ ամփոփ պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման Հրահանգը:
Հաստատված է
ՀՀ վիճակագրության
պետական խորհրդի
20 նոյեմբերի 2001թ.
թիվ 97 որոշմամբ
ՀՐԱՀԱՆԳ «ՆՊԱՍՏԱՌՈՒՆԵՐԻ ԹՎԱՔԱՆԱԿԻ ԵՎ ՆՊԱՍՏԻ ԳՈՒՄԱՐԻ ՉԱՓԻ ՄԱՍԻՆ»` ՁԵՎ ԹԻՎ 1-ԸՆՏԱՆԵԿԱՆ ՆՊԱՍՏ ԱՄՓՈՓ ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հրահանգը սահմանում է «Նպաստառուների թվաքանակի և նպաստի գումարի չափի մասին» ձև թիվ 1-ընտանեկան նպաստ ամփոփ պետական վիճակագրական կիսամյակային հաշվետվության լրացման կարգը (այսուհետ` հաշվետվություն):
Հաշվետվությունը կազմում է ՀՀ սոցիալական ապահովության նախարարությունը:
Հաշվետվության ձևի բոլոր սյունակների տողերը պետք է լրացված լինեն համապատասխան և հավաստի թվերով, իսկ դրանց բացակայության դեպքում դրվի (-) նշանը:
Վիճակագրական հաշվետվությունը ստորագրում է ղեկավարը, ինչպես նաև նշվում է կատարողի ազգանունն ու հեռախոսի համարը:
Հաշվետվությունը ներկայացվում է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայություն մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 20-ը:
Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված խնդիրները կարգավորվում են ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:
ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
Հաշվետվությունը կազմված է 2 բաժնից` 1. «Աղքատության ընտանեկան նպաստ և միանվագ դրամական օգնություն ստացող ընտանիքներ» և 2. «Աղքատության ընտանեկան նպաստ և միանվագ դրամական օգնություն ստացող ընտանիքների անդամների թվաքանակն ըստ սոցիալական խմբերի»:
ԲԱԺԻՆ 1. ԱՂՔԱՏՈՒԹՅԱՆ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՆՊԱՍՏ ԵՎ ՄԻԱՆՎԱԳ ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՑՈՂ ԸՆՏԱՆԻՔՆԵՐ
«Ընտանիքների քանակը» սյունակ 1-ում բերվում է աղքատության նպաստ ստացող (տող 102) և միանվագ դրամական օգնություն ստացող (տող 103) ընտանիքների ընդհանուր քանակը: «Ընդամենը» տող 101-ում բերվում է 102 և 103 տողերի գումարը: Տող 103-ից առանձնացվում է անապահովության սահմանային մեծության միավորից բարձր միավոր ունեցող (տող 104), զինվորական ծառայության ժամանակ զոհված (մահացած) զինծառայողների (տող 105) և անապահովության սահմանային մեծության միավորին հավասար և դրանից ցածր միավոր ունեցող (տող 106) ընտանիքների քանակը: «Պետական բյուջեով նախատեսված գումարը տարվա համար» սյունակ 4-ում բերվում է ամբողջ տարվա համար պետական բյուջեով նախատեսված գումարը: «Փաստացի վճարված գումարը» և «Չվճարված գումարը» սյունակները (5-6) լրացվում են հաշվետու տարվա հուլիսի 1-ի և հաշվետու տարվան հաջորդող տարվա հունվարի 1-ի դրությամբ:
ԲԱԺԻՆ 2. ԱՂՔԱՏՈՒԹՅԱՆ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՆՊԱՍՏ ԵՎ ՄԻԱՆՎԱԳ ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՍՏԱՑՈՂ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԹՎԱՔԱՆԱԿՆ ԸՍՏ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԽՄԲԵՐԻ
Բաժնում բերվում են տվյալներ աղքատության ընտանեկան նպաստ ստացող (սյունակներ 1-2), միանվագ դրամական օգնություն ստացող (սյունակներ 3-8) ընտանիքների քանակի և դրանց անդամների թվաքանակի մասին ըստ նրանց սոցիալական խմբերի:
-----------------------------------------------
ԻՐՏԵԿ - հաշվետվությունների ձևերը չեն բերվում